Խաչագողի հիշատակարանը

Րաֆֆու վեպ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչագողի հիշատակարանը (այլ կիրառումներ)

«Խաչագողի հիշատակարանը», Րաֆֆու վեպերից մեկն է, որը գրել է 1869-1870-ական թվականներին։ Վեպը վերջանում է հետևյալ խոսքերով.

Խաչագողի հիշատակարանը
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԱրկածային
Ձևվեպ
ՀեղինակՐաֆֆի
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1869-1870
Հրատարակվել է1882-1883
ՎիքիդարանԽաչագողի հիշատակարանը
ՎիքիքաղվածքԽաչագողի հիշատակարանը
Ի՞նչ եղան նրանք, ո՞ւր գնացին, այդ կտեսնե ընթերցողը մեր այլ աշխատության՝ «Կայծերի» մեջ։

Խաչագողի հիշատակարան վեպի շարունակություն, ինչպես ասել է Րաֆֆին, զետեղված է «Կայծերի» ժողովածուի մեջ, որն անավարտ մնաց գրողի պատահական մահվան պատճառով։

Հրատարակություն խմբագրել

Վեպն առաջին անգամ տպագրվել է «Մշակ» թերթում՝ 1882-1883 թվականներին, ապա նույն շարվածքից լույս է տեսել նաև առանձին գրքով։ Րաֆֆու բարեկամները խորհուրդ են տվել չտպագրելու վեպը, բայց Րաֆֆին սխալ է համարել նման գործողությունը։ Վեպի ամբողջ ընթացքում նա «խաչագողին» բնութագրում է հետևյալ խոսքերով.

  Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։  
  Երբեմն նա փողոցային սրիկա է, գիշերի մթության մեջ հանդիպող մենավոր անցորդը հազիվ կարող է ազատվել նրա ճանկերից։  

որից հետո էլ ցույց է տալիս «բուժման» ճանապարհները։

Մեջբերումներ խմբագրել

  Որովհետև, բարությունն է միայն զգալ տալիս մեր չարությունը, ինչպես սպիտակի վրա ավելի պարզ կերպով նշմարվում է սևը։ Կցանկանայի, որ իմ մեջ ամեն ինչ միագույն լիներ ,կա՛ մ սև, կա՛մ սպիտակ, կա՛մ բարի, կա՛մ չար։ Սատանաները նրա համար միայն բախտավոր են, որ շատ չար են։ Այնպես էլ բախտավոր են հրեշտակները, որ զուտ բարի են։ Իսկ ի՞նչ եմ ես։ – Մի այլանդակ խառնուրդ։
- Րաֆֆի, Խաչագողի հիշատակարանը. 1869 թվական
 
  Ցերեկով նա բարեպաշտ, երկյուղած քրիստոնյա է և պատահած աղքատին ողորմության ձեռք է մեկնում։ Մի տեղ, ամենակեղտոտ գինետան ստորերկրյա նկուղների մեջ, կառապանների հետ նստած, արբեցությամբ է անցկացնում է այդ ժամանակ նա մոլի ստահակ է։ Մի այլ տեղ, ամենափաոավոր հյուրանոցում նա խիստ նուրբ ճաշակ ունի կերակուրների և ըմպելիքների ընտրության մեջ։ Այդ ժամանակ նա բարեկյաց քաղաքացի է։  
  Զարմանալի ներգործություն է անում մարդու վրա վայրենի բնությունը։ Երբ գիշերը մութն է, երկինքը ամպամած է, կայծակը երբեմն փայլատակում է, և որոտը որոտում է, այդ բոլոր սարսափելի երևույթները այն աստիճան ախորժ են քո սրտին, այնքան ուռեցնում են քո կուրծքը, մինչև դու, ոգևորված մի քաղցր կատաղությամբ, ուզում ես խորտակել, ուզում ես զարհուրեցնել, որպես որոտը և կայծակը։  

Զարմանալի բան է մարդու սիրտը, այն ևս հրաբորբոք, անփորձ պատանու սիրտը, շատ անգամ ի՛նչ բանի որ փափագում է նա, խելքն էլ սատանայի նման այնպիսի ապացույցներ է առաջ բերում, որ անպատճառ կատարվի այդ փափագը։

Ամենավայրենի գազանը անգամ ազնվանում է, ընտելանում է ավելի խաղաղ կյանքի այն ժամանակ միայն, երբ նրան սիրում ես, երբ նրան չես վիրավորում։

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Խաչագողի հիշատակարանը
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են