«Տոռեսի նեղուց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
Կղզիներն իրենց [[Էկոհամակարգ|էկոհամակարգով]] և ձևավորմամբ տարբեր են: [[Նոր Գվինեա]] կղզուն մոտ գտնվող կղզիները զառիթափ [[Ռելիեֆ|ռելիեֆ]] ունեն, կազմված են ծովերը թափվող գետերի [[Ալյուվիալ նստվածքներ|ալյուվիալ նստվածքներից]]: Կղզիներից շատերը արևմուտքում ժայռոտ են, ձևավորված են հիմնականում [[Գրանիտ|գրանիտից]], որոնք իրենցից ներկայացնում են [[Մեծ արգելախութ|Մեծ արգելախութի]] կատարներ, որոնք վերջին սառցայի ժամանակաշրջանում դարձել են կղզիներ՝ ծովերի բարձրացման հետևանքով: Կենտրոնական կղզիները հիմնականում [[Կորալային խութեր|կորալային խութեր]] են, իսկ արևելքում հրաբխածին են:
Թորենսի նեղուցի բնիկները մալայզիական ժողովուրդներ են, Նոր Գվինեայի [[Պապուասներ|պապուասների]] ազգակիցները: [[Աբորիգեններ (Ավստրալիայի)|Աբորիգենների]] հիմնական լեզուն [[կալա-լագավ-յան]] և [[մերիամ-միր]], ինչպես նաև [[բրոկա|բրոկան՝]] Թորենսի նեղուցի [[կրեոլական]] լեզուն: 2001 թվականի ավստրալական գրանցվածների տվյալների համաձայն բնակչությունը կազմում է 8089 մարդ:
 
== Պատմությունը ==
 
Նեղուցով նավարկած առաջին եվրոպացին [[Լուիս Վաես դե Թորես|Լուիս Վաես դե Թորեսն]] է,արշավախմբի հրամանատարի տեղակալ իսպանացի ծովահեն [[Պեդրո Ֆերնանդես Կիրոս|Պեդրո Ֆերնանդես Կիրոսն]] էր, ով [[Պերու|Պերուի]]ց լողալով 1605 թվականին հասավ [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ օվկիանոսի]] հարավ: Այն բանից հետո, երբ Կիրոսի նավը վերադարձավ [[Մեքսիկա]], Թորեսը առաջարկեց ծրագրել ճանապարհորդություն [[Մանիլա]] [[Մոլուքյան կղզիներ|Մոլուքյան կղզիներո]]վ: Նա լողաց Նոր Գվինեայի ծովափով, հնարավոր է, որ այցելած լիներ Ավստրալիայի հյուսիսը, թեև դրա մասին վկայող տեղեկություններ չեն պահպանվել:
1769 թվականին [[Շոտլանդացիներ|շոտլանդացի]] աշխարհագրագետ [[Ալեքսանդր Դալրիմպլ|Ալեքսանդր Դալրիմպլը]] կարդաց Թորենսի նավարկության մասին և նեղուցն անվանեց ի պատիվ Թորենսի:
1770 թվականին, երբ [[Ջեյմս Կուկ|Ջեյմս Կուկը]] միացրեց ողջ արևելյան Ավստրալիան [[Բրիտանական կայսրություն|Բրիտանական թագավորության]]ը, նա նավարկեց ավստրալական ծովափը նեղուցի կողմով: 1879 թվականին Թորենսի նեղուցի կղզիները միացրեցին [[Քվինսլենդ (նահանգ)|Քվիսլենդին]]: Արդյունքում դրանք դարձան բրիտանական Քվիսլենդ գաղութի մասը, թեև դրանցից շատերը գտնվում են Նոր Գվինեայի ծովափին մոտ: