«Մեծ արգելախութ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 48.
Խութերը կարող են տարեկան աճել տրամագծով 1-3 սմ և ուղղագիծ` 1-25 սմ, սակայն նրանք աճում են միայն 150 մ խորությունից բարձր հատվածում, քանի որ արևի լույսի կարիք ունեն և չեն կարող աճել ծովի մակարդակից ցածր<ref>MSN Encarta (2006). Great Barrier Reef. Archived from the original on 1 November 2009. Retrieved 11 December 2006.</ref>։ Երբ 24 միլիոն տարի առաջ Քվինսլենդի վրա թափվեցին արևադարձային ջրերը, աճեցին որոշ կորալներ, սակայն նստվածքների կուտակման ռեժիմում [[էրոզիա]]յի է ենթարկվում Մեծ Ջրբաժան լեռնաշղթան, իսկ գետերի [[Դելտա (գետ)|դելտաները]], տիղմը անբարենպաստ պայմաններ էին առաջացնում կորալների աճի համար<ref>Hopley, p. 29</ref>։ Մոտ 10 միլիոն տարի առաջ ծովի մակարդակը զգալիորեն իջնում է, ինչը նույնպես նպաստում է նստվածքների կուտակմանը (սեդիմենտացիա)։ Արգելախութի հիմքի համար, հնարավոր է, անհրաժեշտ է տիղմ, քանի դեռ նրա ծայրը հեռու չէր, որ նստվածքային տիղմը նպաստեր կորալների աճին։ Բացի այդ, մոտ 400.000 տարի առաջ եղել է առանձնահատուկ տաք միջսառցաշրջանային ժամանակ, երբ ծովի մակարդակն ավելի բարձր է եղել և ջրի ջերմաստիճանը բարձրացել է 4 °C-ով (7 °F)<ref>Hopley, p. 37</ref>։
 
Հողը, որը ձևավորել է ներկայիս Մեծ արգելախութի հիմքը, եղել է ափամերձ հարթություն, որը գոյացել է Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի` էրոզիայի ենթակված գոյացություններից, նրա առավել խոշոր բլուրներից (նրանցից շատերը առավել հին խութերի կամ երբեմն էլ հրաբուխների մնացորդներ էին)<ref> Hopley, p. 18</ref><ref>Hopley, p. 26</ref><ref> Tobin, Barry (2003) [revised from 1998 edition]. "How the Great Barrier Reef Was Formed". Australian Institute of Marine Science. Retrieved 22 November 2006.</ref>։ Մեծ արգելախութի հետազոտական կենտրոնը (''Cooperative Research Centre'') գտել է կորալների կմախքներ, որոնք կարող են միլիոնավոր տարիների պատմություն ունենալ<ref>CRC Reef Research Centre Ltd. "What is the Great Barrier Reef?". Archived from the original on 22 August 2006. Retrieved 28 May 2006.</ref>։ Մեծ արգելախութի ծովային պարկը (''Great Barrier Reef Marine Park Authority'', կրճատ` GBRMPA) տեսակետ է հայտնել, որ խութային կառուցվածքի ամենավաղ վկայություններն ի հայտ են եկել 600.000 տարի առաջ<ref>Great Barrier Reef Marine Park Authority (2006). "A "big picture" view of the Great Barrier Reef" (PDF). Reef Facts for Tour Guides. Archived from the original (PDF) on 20 June 2007. Retrieved 18 June 2007.</ref>։ Նույն պարկի տվյալներով ենթադրվում է, որ կենդանի խութերի ներկայիս կառուցվածքը սկսել է զարգանալ 20.000 տարի առաջ։ Ծովային գիտությունների ավստրալական ընկերությունը ներկայիս խութի աճման սկիզբ է համարում սառցաշրջանի վերջին առավելագույնի ժամանակը։ Մոտավորապես հենց այդ ժամանակ ծովի մակարդակը 120 մ-ով ցածր էր ներկայիս մակարդակից<ref> Tobin, Barry (2003) [revised from 1998 edition]. "How the Great Barrier Reef Was Formed". Australian Institute of Marine Science. Retrieved 22 November 2006.</ref>։
 
[[Պատկեր:Heron Island.jpg|300px|մինի|ձախից|Հերոն կղզի։ Կորալային խութ Մեծ արգելախութի հարավային մասում]]
Տող 63.
Մեծ արգելախութը պահում է կյանքի բազմազանությունը, սակայն ոչնչացման վտանգի տակ են գտնվում մահացող [[կենսաբանական տեսակ]]ներ, որոնցից մի քանիսը կարող են էնդեմիկ լինել խութային համակարգի համար<ref>CSIRO (2006). "Snapshot of life deep in the Great Barrier Reef". Retrieved 13 March 2007.</ref><ref>Great Barrier Reef Marine Park Authority (2000). "Fauna and Flora of the Great Barrier Reef World Heritage Area". Archived from the original on 14 October 2006. Retrieved 24 November 2006.</ref>։
 
Կետերի, դելֆինների, ծովախոզերի 30 տեսակ գրանցված են Մեծ արգելախութում, ներառյալ` [[սապատավոր կետ]]ը, գաճաճ կետը։ Արգելախութում ապրում է ձկների ավելի քան 1.500 տեսակ, այդ թվում կորալային կարմրախայտ, ծաղրածու ձուկ (''Amphiprioninae''), ''Lutjanus bohar'', ''Lutjanidae'', մի քանի տեսակ պերկեսներ<ref>CRC Reef Research Centre Ltd. "Reef facts: Plants and Animals on the Great Barrier Reef". Archived from the original on 21 August 2006. Retrieved 14 July 2006.</ref><ref>Great Barrier Reef Marine Park Authority (2004). "Environmental Status: Marine Mammals". The State of the Great Barrier Reef Report – latest updates. Archived from the original on 2 October 2006. Retrieved 13 March 2007.</ref>։ 49 տեսակ տեղի ձկների և 84 տեսակ այլ ձկների ձկնկիթ հայտնվում է խութերի տարածքում։ Խութերում հանդիպում է ծովային օձերի յոթ տեսակ, որոնք հաստատվել են 50 մ խորության տաք ջրերում և ավելի հաճախ հանդիպում են հարավային հատվածում<ref>Great Barrier Reef Marine Park Authority. "Fish Spawning Aggregation Sites on the Great Barrier Reef". Archived from the original on 16 December 2008. Retrieved 14 March 2009.</ref>։ Համաշխարհային ժառանգության հատվածում ոչ մի տեսակ էնդեմիկ չէ և ենթարկված չէ վտանգի<ref>"Appendix 2 – Listed Marine Species". Fauna and Flora of the Great Barrier Reef World Heritage Area. 2000. Retrieved 23 May 2007.</ref>։
 
[[Պատկեր:Turtle06.jpg|250px|մինի|Ծովային կանաչ կրիան Մեծ արգելախութի տարածքում]]
Տող 72.
251 տեսակի թռչուններ այցելում են խութ` այնտեղ ապաստանելու և բույն դնելու համար, ներառյալ` սպիտակափոր արծիվը, վարդագույն քարադրանմանը<ref>Kent, David; Smithers, Scott G.; Parnell, Kevin E. (2007). The geomorphology of the Great Barrier Reef : development, diversity, and change. Cambridge : Cambridge University Press. pp. 450–451. ISBN 0-521-85302-8.</ref>։ Բնադրման հիմնական գոտիները խութի հյուսիսային ու հարավային շրջաններն են, որտեղ 1.4-1.7 միլիոն թռչուն տարածքն օգտագործում են բազմացման համար<ref>Great Barrier Reef Marine Park Authority. "Environmental status: birds". The State of the Great Barrier Reef Report – latest updates. Archived from the original on 28 September 2007. Retrieved 23 May 2007.</ref><ref> "Environmental status: birds Condition". The State of the Great Barrier Reef Report – latest updates. Archived from the original on 28 September 2007. Retrieved 23 May 2007.</ref>։ Մեծ արգելախութում կան բույսերի 2.195 հայտնի տեսակ, որոնցից երեքն էնդեմիկ են։ Հյուսիսային կղզիներում հաշվվում է 300-350 տեսակ բույս, որոնք, որպես կանոն, բնափայտային են, իսկ հարավային կղզիներում` 200, որոնք խոտաբույսային են։ Ուիթսանդի շրջանը ամենաբազմազանն է. այստեղ հանդիպում են 1.114 տեսակ բույսեր։ Բույսերը տարածվում են թռչունների միջոցով<ref>"Appendix 5- Island Flora and Fauna". Fauna and Flora of the Great Barrier Reef World Heritage Area. 2000. Archived from the original on 31 August 2007. Retrieved 13 September 2007.</ref>։
 
Խութային համակարգում բնակվում են ամենաքիչը 330 տեսակ [[ասցիդիաներ]]` 1-10 սմ տրամագծով։ Խութերի մեջ բնակվում են 300-500 տեսակ կակղամորթներ<ref> "Appendix 4- Other species of conservation concern". Fauna and Flora of the Great Barrier Reef World Heritage Area. 2000. Archived from the original on 31 August 2007. Retrieved 13 September 2007.</ref>։ Արգելախութում կան 400 տեսակ կորալներ` ինչպես փափուկ (''Alcyonacea''), այնպես էլ պինդ (''Scleractinia'')։ Նրանց [[գամետ]]ների մեծ մասը բազմանում են զանգվածաբար` պայմանավորված գարնանն ու ամռանը ծովի ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ, լուսնի և օրվա շրջափուլերով։ Մեծ արգելախութում արտաքին խութերը երևում են մեկ շաբաթվա ընթացքում հոկտեմբերի լիալուսնից հետո, իսկ ներքին խութերն ի հայտ են գալիս նոյեմբեր-դեկտեմբերին<ref>Great Barrier Reef Marine Park Authority (2006). "Information Fact Sheets No.20 Coral Spawning" (PDF). Archived from the original (PDF) on 14 June 2007. Retrieved 27 May 2007.</ref>։ Արգելախութի ընդհանուր փափուկ կորալները պատկանում են 36 տեսակի<ref>Australian Institute of Marine Science (2002). "Soft coral atlas of the Great Barrier Reef". Archived from the original on 6 April 2007. Retrieved 27 May 2007.</ref>։ Խութաթմբերում առկա են մոտ 500 տեսակ [[ջրիմուռներ]]` ներառյալ ''Halimeda'' ջրիմուռի 13 տեսակ, որոնք զբաղեցնում են կրաքարային` 100-110 մ լայնությամբ` նրանց մակերևույթին ձևավորելով մինիէկոհամակարգեր, որոնք համապատասխանում են [[խոնավ անտառներ]]ի ծածկույթին<ref>Hopley, p. 185</ref>։
 
== Բնապահպանական վտանգներ ==
[[Պատկեր:GBReef TempChlorophyll 200602.jpg|250px|մինի|Ծովի ջերմաստիճանը և Մեծ արգելախութի գունաթափումը]]
Կլիմայական փոփոխությունները, աղտոտվածությունը, ծովաստղերը (''Acanthaster planci'') և ձկնորսությունը Մեծ արգելախութի համակարգին սպառնացող հիմնական վտանգներն են։ Վտանգ են ներկայացնում նաև նավերի վթարները, նավթի արտահոսքը, արևադարձային ցիկլոնները<ref>Harriott, V.J. (2002). "Marine tourism impacts and their management on the Great Barrier Reef" (PDF). CRC Reef Research Centre Technical Report No. 46. CRC Reef Research Centre. Archived from the original (PDF) on 18 March 2009. Retrieved 8 March 2009.</ref>։ Խութի կմախքային գիծը կորալների հիվանդություն է, որ պայմանավորված է ''Halofolliculina corallasia'' նախակենդանիներով և սպառնում է 31 տեսակ կորալների<ref> "AIMS Longterm Monitoring – Coral Diseases on the Great Barrier Reef – Skeletal Eroding Band". www.aims.gov.au. Archived from the original on 13 July 2009. Retrieved 22 August 2009.</ref>։ ԳԱԱ հետազոտությունների համաձայն, որ կատարվել է 2012 թվականին` 1985 թվականի համեմատությամբ Մեծ արգելախութը կորցրել է իր կորալների կեսից ավելին, որի երկու երրորդը պայմանավորված է վերոնշյալ պատճառներով<ref>Eilperin, Juliet (2 October 2012). "Great Barrier Reef has 'lost half its coral since 1985'". Washington Post. London: The Independent. Retrieved 3 October 2012.</ref>։
 
=== Կլիմայի փոփոխություն ===
Տող 127.
=== Կառավարում ===
[[Պատկեր:Great Barrier Reef Marine Park locator map.svg|250px|մինի|Մեծ արգելախութի ծովային պարկի տարածքը քարտեզի վրա]]
Թագավորական հանձանաժողովներն արգելել են [[նավթ]]ի հորանցքեր բացել Մեծ արգելախութի հարևանությամբ, իսկ 1975 թվականին Ավստրալիայի կառավարությունը ստեղծել է Մեծ արգելախութի ծովային պարկը (''Great Barrier Reef Marine Park'')` արգելելով մարդու տարաբնույթ գործունեությունը<ref>Commonwealth of Australia (1975). "Great Barrier Reef Marine Park Act 1975". Retrieved 30 August 2006.</ref>։ Ծովային պարկը չի ընդգրկում Արգելախութի ողջ տարածքը։ Պարկի հետ համագործակցությամբ տարածքը վերահսկում է [[Քվինսլենդ]]ի կառավարությունը նրա կայունությունն ապահովելու նպատակով։ Արգելախութի պահպանման նպատակով տարածքը բաժանվել է հատվածների, մշակվել են կառավարման, թույտվությունների, կրթության ու խթանման ծրագրեր (օրինակ` էկոզբոսաշրջության թույտվություն) Արգելախութը պահպանելու նպատակով<ref> "Rewards Program". Onboard: The Tourism Operator's Handbook for the Great Barrier Reef. Great Barrier Reef Marine Park Authority. Archived from the original on 27 August 2008. Retrieved 14 March 2009.</ref><ref>Harriott, V.J. (2002). "Marine tourism impacts and their management on the Great Barrier Reef" (PDF). CRC Reef Research Centre Technical Report No. 46. CRC Reef Research Centre. Archived from the original (PDF) on 18 March 2009. Retrieved 8 March 2009.</ref>։
 
1999 թվականին Ավստրալիայի խորհրդարանն ընդունել է շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության պահպանման մասին օրենք, որը բարելավել է ազգային օրենսդրության աշխատանքը։ Ծովային կենսաշրջանի կառավարումն իրականացվում է այս օրենքով։ Գործընթացի արդյունքում պահպանվում է ջրային կենսաբազմազանությունը` ամբողջության մեջ դիտարկելով էկոհամակարգը, որտեղ ապրում է տեսակը։
Տող 159.
2013 թվականի դեկտեմբերին Ավստրալիայի բնապահպանության նախարար Գրեգ Հանթը հաստատել է ստորրջրյա աշխատանքների նախագիծը [[Ածուխ|ածխի]] արդյունահանման աշխատանքներով պայմանավորված երեք նավամատույցային տերմինալների ստեղծման ուղղությամբ։ Համապատասխան փաստաթղթերի համաձայն` գործընթացի արդյունքում կստեղծվի մոտ 3 միլիոն քառակուսի մետր ստորջրյա մակերևույթ Մեծ արգելախութի ծովային պարկի տարածքում, որտեղ կդատարկվի ծովային նստվածքը<ref>Oliver Milman (10 December 2013). "Greg Hunt approves dredging off Queensland to create huge coalport". The Guardian. Retrieved 18 December 2013.</ref>։
 
2014 թվականի հունվարի 31-ին Ծովային պարկը հաստատել է թույլտվությունը, որով 3 միլիոն քառակուսի մետր տարածքի ծովային տիղմը ''Աբոթ Փոյնթ'' (''Abbot Point'') նավահանգստից (Բոունեց հյուսիս) պետք է դատարկվի Մեծ արգելախութի ծովային պարկի տարածք։ Այս աշխատանքի պոտենցիալ վտանգի մասին հայտարարվել է խորջրյա նստվածքի դուրսբերման աշխատանքները սկսելու կապակցությամբ, քանի որ ծովի հատակի ալեկոծումն այս շրջանում և և օդի ներգործությունը նրա վրա կարող են բացասական հետրանքներ ունենալ։ Նախ նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դրագայի (հունափոր մեքենա) աշխատանքի արդյունքում մանր մասնիկները կարող են մնալ ջրում` արգելափակելով արևի լույսը, ինչի հետևանքով 80 կմ հեռավորության վրա գտնվող [[Կորալյան պոլիպներ|կորալներ]]ն ու [[ջրիմուռներ]]ը կարող են տուժել նաև քամու ու ջրի հոսանքի պատճառով։ Բացի այդ` դրագայի աշխատանքը կարող է ճնշել խութին և ջրիմուռներին, փոթորիկներն էլ իրենց հերթին կարող են այդ մասնիկները կրկին քշել` շարունակելով խութի վրա ունեցած բացասական ներգործությունը։ Եվ երկրորդ. ծովային խախտված հատակը կարող է թունավոր նյութեր արտազատել շրջակա միջավայր<ref>Dermot O'Gorman (31 January 2014). "Dredge dumping: just because you can doesn't mean you should". ABC News. Retrieved 1 February 2014.</ref>։
 
''Abbot Point'' նավահանգստից ծովային նստվածքի դուրսբերման և 24 կմ հեռու` Բոուենի մերձակայքում (Քվինսլենդի հյուսիսային հատված) արտանետման նախագծի վավերացումը կհանգեցնի տարեկան 70 միլիոն տոննա լրացուցիչ ածուխի արդյունահանման, ինչն արժի 1.4-2.8 միլիարդ դոլար։ Կառավարման խորհրդի քարտուղար դոկտոր Ռասել Ռեյչելթը (''Russell Reichelt'') նախագծի հաստատումից հետո հայտարարել է.
{{քաղվածք|Այս պնդումը համընկնում է ընկերության կարծիքին այն մասին, որ նավահանգստի զարգացումը Մեծ արգելախութի ափագծով պետք է բավարարվի արդեն եղած նավահանգիստներով: Որպես խորջրյա նավահանգիստ, որը շահագործման է ենթարկվելու մոտ 30 տարվա ընթացքում, ընդարձակումն իրականացնելու համար ''Abbot Point''-ն ավելի հարմար դիրք ունի, քան ափագծի մնացած նավահանգիստները, քանի որ այդ դեպքում պահանջվող կապիտալն ու խորջրյա աշխատանքներն ավելի քիչ կլինեն, քան մյուս շրջաններում կպահանջվեր: Կարևոր է նշել, որ նշված հատվածում ծովի հատակը բաղկացած է ավազից, տիղմից ու կավից և չի պարունակում կորալային խութեր կամ ծովային ջրիմուռների շերտեր<ref>Dermot O'Gorman (31 January 2014). "Dredge dumping: just because you can doesn't mean you should". ABC News. Retrieved 1 February 2014.</ref>:|}}