«Հաղպատի վանական համալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 33.
 
Մոնղոլական արշավանքների նախօրեին՝ 1233 թվականին, Հովհաննես Մածնաբերդցի վանահոր օրոք, միաբանության պաշտպանության նպատակով վանքից ոչ հեռու, լեռնային դժվարամատչելի հրվանդանի վրա կառուցվել է Կայան բերդ կոչվող ամրոցը, որը, սակայն, անկարող է եղել դիմագրավել թշնամուն և 1241 թվականին ավերվել է: Հաջորդ վանահոր՝ Համազասպի ժամանակ կառուցվել են նոր, ընդարձակ գավիթը, զանգակատունը և պարսպի արևելյան մուտքը: 13-րդ դարի 2-րդ կեսին, Դոփյան տոհմից սերող Հովհաննես վանահոր օրոք վերակառուցվել է գրատան ծածկը, կից կառուցվել է սրահ, աթաբեկ և ամիրսպասալար Սադուն Արծրունու արևշատության համար կանգնեցվել է «Ամենափրկիչ» նշանավոր խաչքարը: Վանքի տարածքից դուրս կառուցվել են Սուրբ Սիոն եկեղեցին և աղբյուր: Դարավերջին գրատան սրահի վրա հավելվել է փոքր մատուռ:
[[Պատկեր:Ахпатское евангелие.jpg|220px|մինի|աջից|[[Հաղպատի Ավետարան]]]]
 
11–13-րդ դարերում վանքի համար եղել են նաև կրթության, գիտության և մշակույթի մեծ վերելքի ժամանակաշրջան: Այդտեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ՝ պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին, իրավագետ և մանկավարժ Դավիթ Ալավկա Որդին, մատենագիր Վարդան Հաղպատեցին, նրա աշակերտ, ուսուցչապետ Դավիթ Քոբայրեցին, մատենագիր Մխիթար Քոբայրեցին, պատմիչ, մատենագիր, աշխարհագրագետ և փիլիսոփա Վարդան Արևելցին: Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուս. այլ կենտրոններում: Առավել նշանավոր է «Հաղպատի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 6288), որը մանրանկարչական արվեստի լավագույն նմուշներից է: Վանքն ունեցել է իր ժամանակագրության ավանդական մատյանը՝ «Քոթուկը», որը չի պահպանվել: