«Սաղմոսավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 62.
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Map of Saghmosavankgif.gif|ձախից|մինի|220x220փքս|Սաղմոսավանքի դիրքը քարտեզի վրա]]
 
Ավանդության համաձայն հայոց առաջին կաթողիկոս [[Գրիգոր Լուսավորիչ]]ը [[4-րդ դար]]ում [[Արագած]]ի գագաթից նկատելով այս վայրը՝ գալիս է այստեղ և եկեղեցի է կառուցում:  Այնուհետև, նույն տեղում հոգևորականներ հավաքելով, նրանց սաղմոսներ է սովորեցրել:
 
Գրավոր աղբյուրներում Սաղմոսավանքը հիշատակվում է [[12-րդ դար]]<nowiki/>ի 2-րդ կեսից, երբ Հովհաննես Մունջ վարդապետը վերանորոգել է այն և ստեղծել դպրոց, որը դարձել է նշանավոր գրչության կենտրոն:
 
[[13-րդ դար]]ում [[Զաքարյաններ|Զաքարյան]] իշխանների կողմից Արևելյան Հայաստանը ազատագրելուց հետո այստեղ հաստատվում է Վաչուտյան իշխանական տոհմը: [[Վաչուտյաններ]]<nowiki/>ը ծագում էին Լոռիից, բայց իրենց ողջ գործունեությունը կապված էր [[Արագածոտնի մարզ|Արագածոտն]]ի հետ, որի տերերն էին նրանք: Վաչե Վաչուտյան իշխանը տոհմի առավել ակնառու ներկայացուցիչներից էր: Նա աչքի է ընկել բազում հաղթական պատերազմներում և շինարարական գործունեությամբ: Վաչե Վաչուտյանը կառուցել է [[Սանահինի վանական համալիր|Սանահին]]ի բաց գավիթը, [[Կեչառիսի վանքային համալիր|Կեչառիս]]<nowiki/>ի Սուրբ Նշան եկեղեցին, [[Մակարավանք]]ի գավիթը, Հոռոմոսի գրատունը, իջևանատներ, աշխարհիկ և հոգևոր այլ շինություններ:
Տող 71.
1215 թվականին Վաչե Վաչուտյանն իր կնոջ՝ Մամախաթունի հետ միասին կառուցում են Սաղմոսավանքի գլխավոր` Սուրբ Սիոն եկեղեցին, որն արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է, բոլոր անկյուններում ունի երկհարկ ավանդատներ: Սուրբ Սիոն եկեղեցու ճարտարապետի անունը Մոմիկ էր:
 
Սաղմոսավանքի գավիթը կառուցվել է [[13-րդ դար]]<nowiki/>ի առաջին քառորդում դարձյալ Վաչե Վաչուտյանի կողմից: Ինքնատիպ են գավիթի հարավային ճակատի զույգ խոշոր լուսամուտները և երդիկի վրա բարձրացող վեց սյունանի ռոտոնդան:
 
Սուրբ Սիոն եկեղեցուց հարավ Սուրբ Աստվածածին եկեղեցին է՝ կառուցված Վաչե Վաչուտյան իշխանի որդու՝ Քուրդ Վաչուտյանի կողմից 1235 թվականին: Այն ուղղանկյուն հատակագծով, արևելյան մասում խորանով թաղիքածածկ շինություն է: Պատի վրա պատկերված է ծագող արևի և ճառագայթների հարթաքանդակը, հրեշտակը և իշխանական զինանշանը՝ գառանը ճանկած արծիվը: Ճարտարապետը օգտագործել է նաև գունային ձևավորում: Որոշ մասերը կարմիր և սև քարերով շարվելուց բացի, ներկվել են նաև սպիտակ, դեղին և կարմիր ներկերով, ինչը շինությանը հաղորդել է շքեղություն: