«Աշխարհաքաղաքացիություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
Պատմական այլևայլ պայմաններում «Կոսմոպոլիտիզմ» եզրույն ունեցել է տարբեր բովանդակություն։ Փիլիսոփայական կոսմոպոլիտիզմը սկիզբ է առել [[Հին Հունաստան]]ում: Դարերի ընթացքում նրա բովանդակությունը հարստացել է ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային առումով: [[Էպիկտետոս]]ը, որից հետո [[Կիկերոն|Ցիցերոնը]] մեջբերում էին [[Սոկրատես]]ին, որն իրեն հայտարարել էր ''աշխարհի քաղաքացի'': [[Դիոգենես Սինոպացի|Դիոգենեսը]] առաջիններից էր, որ իրեն անվանեց ''կոսմոպոլիտ'': [[Ստոիցիզմ|Ստոիկներից]] և քրիստոնյա առաքյալներից ([[Որոգինես|Օրիգենես]], [[Տերտուղիանոս]]) հետո կոսմոպոլիտիզմի թեման շարունակել են [[Վերածնունդ|Վերածննդի]] դարաշրջանի [[հումանիզմ|հումանիստները]], որոնց կոսմոպոլիտիզմն ուղղված է եղել ընդդեմ ավատատիրական մասնատվածության ([[Դանթե Ալիգիերի]], [[Թոմազո Կամպանելա]])։ Կոսմոպոլիտիզմը մեծ ազդեցություն է թողել [[Էրազմ Ռոտերդամցի|Էրազմ Ռոտերդամցու]], [[Յոհան Լուիս Վիվես]]ի [[Թոմաս Մոր]]ի [[Միշել դը Մոնտեն|Մոնթենի]] վրա:
 
1544 թվականին [[Գվիլիելմոս Պոստելլոս]]ը (1510-1581 թթ.) կրկին մտցրեց ''կոսմոպոլիտիզմ'' տերմինը, նրան արդեն տալով ոչ թե երկնային, այլ երկրային իմաստ: Նա պատկերացնում էր ''Ներդաշնակ Երկրագունդը'' ({{lang-lat|orbis terrarum concordia}}) պատկերացնում էր, որպես մարդկանց վերազգային և ոչ կրոնական եղբայրություն, որը հիմնված է յուրաքանչյուրի ազատ ընտրության վրա:
 
XVIII դարում կոսմոպոլիտիզմը դարձավ փիլիսոփայություն, հոգեվիճակ, մտածելակերպ, ապրելակերպ և որ առավել կարևոր է՝ Լուսավորության դարաշրջանի մշակութային էլիտայի ինքնության ձև<ref>Фрейхоф В. Космополитизм // Мир Просвещения. Исторический словарь. М.: Памятники исторической мысли, 2003. С. 31-41.</ref>: Հետագայում, հավանաբար [[Յոհան Գոթֆրիդ Հերդեր]]ից (1744-1803 թթ.) սկսած, նրա «ազգային ոգու» ուսմունքից ձևավորվում է ''պետություն, որտեղ ապրում է մի ժողովուրդ մեկ միասնական բնավորությամբ'' [[դոկտրինա]]ն:
 
Կոսմոպոլիտիզմի վերացական-հումանիստական իդեալը [[լուսավորության դարաշրջան|լուսավորականության]] դարաշրջանում արտահայտել է ֆեոդալական ճնշումից անհատի ազատագրության գաղափարը։ [[Գերմանիա]]յում կոսմոպոլիտիզմի գաղափարները, ի հակադրություն ֆեոդալական «հայրենասիրության», զարգացրել են [[Գոտհոլդ Լեսսինգ]]ը (1729-1781 թթ.), [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Յոհան Վոլֆգանգ Գյոթեն]] (1749-1832 թթ.), [[Ֆրիդրիխ Շիլլեր]] (1759-1805 թթ.), [[Իմանուիլ Կանտ]]ը (1724-1804 թթ.), [[Յոհան Գոթլիբ Ֆիխտե|Յոհան Ֆիխտեն]] (1762-1814 թթ.):
 
== Կոսմոպոլիտ նացիոնալիզմ ==
Տող 16.
=== Ըստ Հանա Արենդտի ===
ХХ դարի կեսերին թերևս չի եղել մեկ այլ մտավորական, որին կարելի է համարել «կոսմոպոլիտ նացիոնալիզմի» և «կոսմոպոլիտ դեմոկրատիայի» առավել մարգարե, քան
[[Հանա Արենդտ]]ը (1906-1975 թթ.): [[Ստեֆան Ցվայգ]]ին (1881-1942 թթ.) նվիրված էսսեյում Արենդտը կոսմոպոլիտիզմը բնութագրում է, որպես ''«միակ աշխարհ, որտեղ առանց հայրենիքի մարդը նույնպես ... օգտվում է քաղաքացիության իրավունքից»'': «Կոսմոպոլիտիզմը» անվանել է «տարօրինակ ազգություն»<ref>''[[Հանա Արենդտ|Арендт Х.]]'' Евреи вчерашнего мира [1943] // Арендт Х. Скрытая традиция. М.: Текст, 2008. С. 109-110.</ref>: Նա փնտրել է հենց այնպիսի էթիկա, որը թույլ կտար կոսմոպոլիտ արժեքներ դավանել՝ առանց սեփական ազգային ծագումից հրաժարվելու<ref>[Файн Р. Фетишизм политики: критический анализ работ Ханны Арендт // Рубеж. Альманах социальных исследований. 1999. №13-14. С. 36-64, цит. на с. 37.]</ref>:
 
[[Հրեաներ|Հրեական]] ազգային փորձը կարևոր է եղել Արենդտի համար իր հատկապես համաշխարհային և համամարդկային նշանակությամբ: Արենդտը պնդել է, որ Եվրոպայում ազգային գիտակցության ապակառուցողական ասպեկտն իր գագաթնակետին է հասել [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո [[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական]] և [[Արևելյան Եվրոպա]]յում իշխող հզոր բազմազգ կայսրությունների փլուզման հետ միասին: Բռնատիրական կայսրությունների, հետևաբար նաև ճնշված ազգությունների զայրույթը հարուցած կենտրոնի անհետացումը հանգեցրեց հատկապես ենթակա ազգերի համերաշխության մնացորդների անհետացման: Այդպիսով մեկը մյուսի դեմ դուրս եկան. [[սլովակներ]]ը [[չեխեր]]ի դեմ, [[խորվաթներ]]ը՝ [[սերբեր]]ի, [[ուկրաինացիներ]]ը՝ [[լեհեր]]ի և բոլորը [[հրեաներ]]ի դեմ:
Տող 32.
Այս տեսակետից ելնելով Հանա Արենդտը [[Իսրայել|Իսրայելի պետություն]] ստեղծելու նկատմամբ խիստ հակասական վերաբերմունք է ունեցել: Մի կողմից նացիստական դժոխքից փրկված հրեա ազգի հրեական պետության մասին [[ՄԱԿ-ի Պաղեստինյան նախագիծ|ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի մեկ տողից]] համաշխարհային քաղաքականության փաստ էր դարձել: Մյուս կողմից էլ Արենդտը համարում էր, որ Եվրոպայից Պաղեստին հրեաների ընդհանուր արտագաղթը պարադոքսալ ձևով ոչ միայն [[սիրոնիզմ]]ի, այլև [[հիտլեր]]յան [[նացիզմ]]ի հաղթանակ է նշանակում. նրանց ցանկությունն էր Եվրոպան ''մաքրել'' հրեաներից:
{{քաղվածք|Կարող է տպավորություն ստեղծվել, որ անլուծելի համարվող հրեական հարցը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լուծված է (գաղութացման և տարածքների հետագա նվաճման ճանապարհով), բայց դա չլուծեց ոչ փոքրամասնության խնդիրները, ոչ էլ քաղաքացիություն չունեցողների խնդիրները, այլ ճիշտ հակառակը մեր դարաշրջանի գրեթե բոլոր մյուս խնդիրների նման հրեական խնդրի լուծման այդ որոշումը պարզապես փախստականների նոր՝ [[արաբներ]]ի դասակարգ ծնեց, ավելացնելով պետություն չունեցողների և օրինազուրկների թիվը ևս 7-8 հազարով: Եվ Պաղեստինի փոքրիկ տարածքում հարյուր հազարների հետ պատահածը հսկայական ծավալներով կրկնվեց [[Հնդկաստան]]ում միլիոնավոր մարդկանց հետ: [[1919]]-[[1920]] թվականների հաշտության պայմանագրերից հետո փախստականները և քաղաքացիություն չունեցողները անեծքի նման հետևում էին աշխարհում ստեղծվող յուրաքանչյուր նոր պետությանը, որը ստեղծվում էր ազգային պետությունների նանությամբ և օրինակով<ref>Арендт Х. Истоки тоталитаризма [1951]. М.: Центрком, 1996.</ref>:|''[[Հանա Արենդտ]]'' «[[Ամբողջատիրության ակունքները]]», [[1951]] թվական, էջ 388}}
Ամենայն հավանականությամբ ԱրենդտըԱրենդտն առաջիններից մեկն էր, որ հասկացավ, որ հրեաների անվտանգության երաշխիք կարող է լինել միայն [[Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր|մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանությունը]]: Այսինքն, հրեաները պետք է պայքարեն ոչ թե Պաղեստինում ([[Իսրայել|Էրեց Իսրայել]]) կամ որևէ այլ տեղ իրենց ազգային պետությունը ունենալու համար, այլ ամենատարբեր ազգերի, այդ թվում հրեաների անվտանգության համար սպառնալիք ներկայացնող տոտալիտար ռեժիմների առաջացումը կանխելու համար<ref>''Алек Д.Эпштейн'' [http://www.gazeta.rjews.net/epsht12.shtml#_ftn4 Космополитический национализм Ханны Арендт.] {{ref-ru}}</ref>:
== Ծանոթագրություններ ==