«Արմավիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
→‎Պատմություն: ջրանիշով պատկերները հեռացնում եմ
Տող 70.
== Պատմություն ==
{{Հիմնական|Արմավիր (պատմական քաղաք)}}
Արմավիրը գտնվում է Երասխի ձախ ափին, ԱրարատեանԱրարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին (մ.թ.ա. II հազարամեակից առաջ), ըստ ավանդության "Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ"։ Արարատյան կամ Վանի թագավորության (Ուրարտական) շրջանում՝ մ.թ.ա. մոտ 776 թ.-ին, Արգիշտի Առաջին թագավորն այստեղ կառուցել է բերդ, և իր անունով այն կոչել Արգիշտիխինիլի, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։ Ուրարտական պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել, և մ.թ.ա. 331 թ.-ին դարձել է Արարատյան նոր Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրը քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգևոր խոշոր կենտրոն էր։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսափյունով։ Մ.թ.ա. 189 թ.-ին, երբ Արտաշէս Ա-ն հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։ Չնայած այն հանգամանքին որ պատմահայր Մովսես Խորենացին նկարագրելով Արմավիրի կառուցումը և նրա դերն ու նշանակությունը որպես հայոց մայրաքաղաք, միաժամանակ նշում է որ ժամանակի ընթացքում քաղաքական հանգամանքների բերումով, Արմավիրը սկսեց անկում ապրել և դարերի ընթացքում կորցրեց քաղաքական, մշակութային, առևտրա-տնտեսական նշանակությունը և արդեն 5-րդ դարից սկսած հիշատակություններում հանդիպում է որպես «լքյալ մայրաքաղաք»։
 
[[Բագրատունիներ]]ի օրոք ունեցել է ավելի քան 10 հազար բնակիչ և թագավորության չորրորդ քաղաքն էր։ Մատենագրությունից, ինչպես նավ պեղումների արդյունքում հայտնի են դարձել՝ Արմավիր քաղաքի երկու թաղամասերը՝ Ալիսո(ու) և Բլուր ինչպես նաև տնտեսական նշանակության շինություններ՝ դարբնոց, թոնատներ, արհեստանոցներ, ձուլարաններ, դեղատուն, երկու խաղողի ճզման հնձաններ։
Տող 83.
 
Անկախացումից հետո քաղաքը դարձավ ՀՀ Արմավիրի մարզի մարզկենտրոն և 1996 թ.-ին վերանվանվեց Արմավիր։
{{-}}
<gallery mode="packed">
Պատկեր:Armavir stadium.png|Արմավիրի Հոբելյանական մարզադաշտ
Պատկեր:Armavir station.png|Արմավիր կայարան
Պատկեր:Armavir (Sardarapat) old station.png|Սարդարապատ կայարանի շենք
Պատկեր:Armavir.png|Սարդարապատ կայարանի ջրհան
Պատկեր:Armavir Acba-credit agricol bank.png|Acba-credit agricole bank
Պատկեր:Karmir club.png|Կարմիր ակումբ
Պատկեր:City park.png|Արմավիրի քաղաքային զբոսայգի
</gallery>
 
== Ճարտարապետություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արմավիր» էջից