«Արքիլոքոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: la:Archilochus
չ →‎Ստեղծագործությունը: բացատներ կետադրությունից հետո (ուղղումներ ԱՎԶ ծրագրով)
Տող 23.
[[Պլատոն]]ը Արքիլոքոսին համարում էր ամենից իմաստունը, իսկ [[Ալեքսանդրիայի]] քննադատները համարում էին յամբեր գրող բոլոր բանաստեղծներից ռաջինը և ամենից խոշորը։
 
Արքիլիքոսի ստեղծագործական ժանրը բազմազան է։ Նա գրել է յամբեր, էլեգիաներ, նույնիսկ [[հիմն]]եր։
 
Էլեգիաների մեջ, որոնք ուղղված են եղել իր բարեկամներին ու ծանոթներին, նա արտահայտել է իր առօրյա գործերը, իր տրամադրությունները։
Տող 29.
Յամբերի միջոցով նա ծաղրել է հատկապես հասարակական գործիչներին, քաղաքացիներին, առանց խտրության և առանց քաշվելու գործածելով խիստ լեզու, արտահայտել է իր զգացմունքները, «իր կրքերը», այն ամենը, ինչ հուզել է իրեն։
 
Արքիլոքսի ստեղծագործությունը ամբողջովին չի պահպանվել, սակայ, ինչ որ պահպանվել է , վկայում է նրա խոշոր տաղանդի մասին։ Արքիլոքսից մեզ հասել է 200-250 ոտանավոր։ Նրա` մեզ հասած այդ սակավաթիվ բեկորներն ի վիճակի չեն լիովին և ամբողջովին բնորոշելու նրա մեծությունը, նրա բովանդակությունը, զգացմունքների խորությունը և ստեղծագործական թափը։ Այդ հաստատում են, սակայն, բանաստեղծի մասին հույն և հռոմեացի գրողների տվյալները։
 
Արքիլոքսն առաջինը եղավ, որ հունական քնարերգության մեջ ստեղծեց յամբը որպես ստեղծագործական նոր ոճ և վերջնականորեն խզեց իր կապերը [[դյուցազներգություն|դյուցազներգության]] հետ, որի ազդեցությամբ գրում էին հունական բանաստեղծները մինչև Արքիլոքսը։<ref>{{cite book|author=Ա.Առաքելյան|title=Հունական գրականության պատմություն|publisher=«Լույս»|location=Երևան|year=1968|page=էջ 97}}</ref>