«Աղձնիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ջնջված պատկեր
No edit summary
Տող 22.
'''Աղձնիքը''', ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] (ըստ այլ ուսումնասիրողների՝ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]]) «[[Աշխարհացույց]]ի», հանդիսանում էր [[Մեծ Հայք]]ի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է ''Ալզի'', ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ ''Ալզինի'' ձևով։ Հայտնի է նաև ''Ալսե'', ''Ալզինենե'' անուններով<ref>{{Գիրք:ՏԲ|102}}</ref>։ Ասորեստանյան սեպագիր արձանագրություններում երբեմն կոչվում է ''Աղզիս''<ref>{{Գիրք:ՏԲ|173}}</ref>։
 
Ըստ Բ. Հ. Հարությունյանի ուսումնասիրությունների նահանգի սահմաններն արևմուտքում տարածվում էին մինչև [[Եփրատ]] և գավառացանկից բացակայում է Քաղ (կենդրոնը՝ Քղիմար) գավառը]]:
 
== Վարչական բաժանում ==
Տող 49.
[[Պատկեր:Armenia According to the Ashkharhatsuyts.jpg|մինի|400px|Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Քարտեզի հեղինակ՝ Բ.Հ. Հարությունյան]]
=== Վաղ միջնադար ===
[[Մծբինի դաշնագիր|Մծբինի 40-ամյա դաշնագրի]] (298) համաձայն Աղձնիքի դաշտային մասը ([[Անգեղ-Տուն]], [[Նփրկերտ]], [[Աղձն]]) առնվեց հռոմեական բանակի հսկողության ներքո։ [[Մեծ Հայք]]ի 387 թ.-ի բաժանումից հետո Աղձնիքը, բացառությամբ [[Աղձն]] գավառի, անջատվելով [[Մեծ Հայք|Հայքից]], անցավ [[Բյուզանդիա|Արևելյան Հռոմեական կայսրությանը]] որպես առանձին վարչական միավոր՝ [[Մեծ Ծոփք]] (''Սոփանենե'') անունով, իսկ [[Աղձն]]ը մնաց որպես բդեշխություն և ենթարկվեց [[Սասանյաններ|Սասանյան Իրանին]]։ [[Սասանյաններ]]ի ավերած [[Տիգրանակերտ]]ի տեղում հռոմեացիները կառուցեցին [[Մարտիրոպոլիս]] (''Մարտիրոսաց քաղաք'' կամ ''[[Նփրկերտ]]'') բերդաքաղաքը, որը [[Աքբա]], [[Ափում]] և այլ ամրությունների հետ միասին պահպանում էր կայսրության սահմանագիծը [[Սասանյաններ]]ի ներխուժումից։ [[Մեծ Հայք]]ի 591 թ.-ի բաժանումից հետո Աղձնիքի ամբողջ տարածքն անցավ [[Բյուզանդիա|Բյուզանդական կայսրությանը]] և միացվեց [[Վերին Միջագետք]] պրովինցիային, սակայն 630 թ.-ից հետո վերականգնվեցին նախկին սահմանները։
 
=== Արաբական տիրապետության շրջան ===
 
Աղձնիքի վիճակն արմատապես փոխվեց արաբական նվաճումներից հետո (640-650 թթ.), երբ դաշտավայրային մասում հաստատվեց արաբական ''Դիար-ռաբիա'' ցեղը։ VIII դ վերջին Աղձնիքում ստեղծվեց արաբական ամիրայություն։ Հայությունը մնաց Աղձնիքի լեռնային մասում՝ շարունակելով իր ձեռքին պահել [[Հայկական Տավրոս]]ից դեպի Միջնաշխարհը տանող լեռնանցքները։
 
== Գրականություն ==
Տող 59.
* ''Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ., 1822''
* ''Հյուբշման Հ., Հին Հայոց տեղվո անունները, Վեն., 1907''
* ''Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963''
* ''Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968''
* ''Հարությունյան Բ. Ն., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի''
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղձնիք» էջից