«Թոմաս Յունգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 78.
 
1796 թվականի ապրիլի սկզբին Յունգը հանձնեց որակավորման քննությունները։ Հունիսին հրատարակվեց նրա ատենախոսությունը լատիներենով՝ ձոնված պապիկի եղբորը։ Աշխատությունը նվիրված էր մարդկային ձայնի մեխանիզմին, բացի ֆիզիոլոգիական ասպեկտներից, հեղինակը առաջարկել էր բոլոր հնարավոր ձայնային համադրությունները ֆիկսելու 47 նշաններից բաղկացած ունիվերսալ ձայնադարձություններ, որոնք ձայնային ապպարատը կարող է արտաբերել։ Ռոբինսոնի բառերով հենց այստեղ են ի հայտ գալիս Յունգի գլխավոր հետաքրքրությունները՝ լեզվի կառուցվածքը և ձայնային ալիքների թեորիան։ Պաշտպանությունը հուլիսի 16-ին էր։ Բրոկլսբին հանգիստ էր, իմանալով, որ իր զարմիկը հանրայնորեն աղոթք է կարդացել{{sfn|Robinson|2006|p=51}}։ Բանավեճից հետո ավանդույթին համաձայն նրան его «поженили» с [[Гигиея|Гигеей]] և միանգամից երեք դոկտորական աստիճան տվեցին՝ ընդհանուր բժշկության, վիրաբուժի և մանկաբարձության{{sfn|Кляус|1973|с=129—130}}։ Նապոլեի Իտալիա ներծուժելու հետևանքով հետագա ճանապարհորդության ծրագրերը խաթարվեցին։ Իր ինքնակենսագրականում Յունգը գրել է, որ Իտալիայում է հայտնվել միայն քսանհինգ տարի անց, երբ «մեծ զավթիչը մահանում էր Սբ Ելենայում» {{sfn|Robinson|2006|p=52}}։
 
=== Լույսի ալիքային տեսությունը ===
1800 թվականին Յունգը տեղափոխվեց Լոնդոն՝ բժշկական գործունեություն ծավալելու նպատակով։ Նրա առաջին որոշումն էր վաճառել Броклсби-ից որպես ժառանգություն ստացած պերճաշուք տունը, սակային իր իրական դրդապատճառների մասին նա երբեք չեր հիշատակում։ Իր կյանքի հաջորդ 25 տարիների ընթացքում Յունգը բնակվում էր նոր թաղամասի Уэлбек-стрит 48 հասցեյում գտնվող տանը։ Քանի որ հարևանությամբ գտնվում էին բազմաթիվ ազդեցիկ ընտանիքների կեցավայրեր, այդտեղ պրակտիկ գործունեություն էին ծավալում բժիշկները։ Վերջնականորեն Յունգը այնդտեղ տեղափոխվեց 1801 թվականի հունիսի 27-ին, ինչը հետևում է Делзелу-ին ուղղված նամակից։ Յունգը շատ չեր մտահոգվում այն մասին, որ այդպես էլ իրեն չհաջողվեց սկսել աշխատանքը, քանի որ նա դեռ դիպլոմ չուներ։ Նրա կարգավիճակը թւյլ էր տալիս ծառա ունենալ և ուղևորվել։ Իր՝ այդ շրջանում գրված նամակների զգալի մասը նվիրված էր լույսի ալիքային տեսությանը։ 1790-ական թվականների վերջից Յունգը ակտիվորեն զբաղված էր օպտիկական և ակուստիկ փորձերով։ Իր ընկերներից մեկին Յունգը գրել է՝
 
''Ես ուսումնասիրում էի ոչ թե փողային գործիքների տեսությունը, այլ օդի տեսությունը, և կատարեցի հարմոնիկների ինչպես ինձ է թվում՝ նոր դիտուներ։''
 
Առաջին հերթին Յունգը ուսումնասիրում էր լարերի տատանումները, փաթաթում էր նրանք արծաթյա թելերով և զննում մթության մեջ, որոշակի կետերի վրա ուղղելով լուսի ճառագայթ։ Կա ենթադրություն, որ Յունգը այդ մեթոդը մշակլ էր դեռևս Էդինբուրգում՝ երբ աշխատում էր որպես լարախաղաց։ Հենց այդ ժամանակ էլ նա մտածել էր լարերի տատանումների մասին, հնարավոր է նաև՝ լարման, սեղղման և սահքի մասին։ 1799 թվականի ամռանը ավարտի հասցվեց «Ձայնի և լույսի փորձեր և խնդիրներ» հոդվածը, որը նշանավորեց Յունգի անցումը ալիքային տեսության դիրքերին։ 1800 թվականի հունվարին նա Թագավորական ընկերությանը ներկայացրերց իր «մեմուարը»։ Ե․Մ․ Կլյաուսի խոսքերով դա մի փուլանիշ էր, որը բաժանեց XVIII—XIX դարերի օպտիկան։ 1801-1803 թվականներին Յունգը գրեց երկու հոդված, որոնցում շարադրց օպտիկական ֆիզիկային վերաբերող իր հայացքները․ «Լույսի և գույների տեսություն» և «Ֆիզիկական օպտիկային վերաբերող փորձեր և հաշվարկներ»։ Նշված աշխատություններում Յունգը ներմուծեց ֆիզիկական օպտիկայի և լուսային ալիքի հասկացությունները, որոնք ինքն էլ առաջարկել էր։ Բացի այդ, առաջին հոդվածում նա բնութագրեց նաև աստիգմատիզմի երևույթը։
 
Ընդունելով լույսի ալիքային տեսությունը, Յունգը ընդունեց նաև եթերի վարկածը։ Այդ տեսության հիմնական խնդիրը եթերի իրական գոյությունը հիմնավորելն էր, ինչի համար Յունգը ստիպված էր լինում փաստարկներ փնտրել։ Նա ապացույց էր համարում էլեկտրական երևույթները՝
 
''Էլեկտրական լիցքի արագ տարածումը ցույց է տալիս, որ էլեկտրական միջավայրը այնպիսի արժեքի առաձգականություն ունի, որը անհրաժեշտ է լույսի տարածման համար։ Այն հարցը, թե պետք է արդյոք էլեկտրական եթերը դիտարկվի որպես լուսային եթեր, եթե իհարկե այդպիսի հեղուկը գոյություն ունի, հնարավոր է որ լուծվի փորձնական ճանապարհով, բայց մինչև այժմ ես ես ի վիճակի չեմ եղել տեսնել, որ հեղուկի բեկիչ ուժը էլեկտրականության ազդեցությամբ որևէ փոփոխության է ենթարկվում։''
 
Լ․Ս․ Պոլակը նշում է, որ նշված թեզիսները ցույց են տալիս Յունգի գիտական մտքի ունիվերսալությունը։ Եթերի գոյությունը միայն օպտիկայի փաստարկներով հիմնավորելու անհնարությունը ստիպում էր Յունգին ֆիզիկայի այլ բաժիններից նյութ ներգրավել, ղեկավարվելով բնության նյութական երևույթների համընդհանուր կապի սկզբունքով։ Հանաձայն Յունգի, եթերը ոչ թե ուղղակի օպտիկական երևույթների կրող էր, այլև նրանում տեղի էին ունենում տարատեսակ էլեկտրական և օպտիկական պրոցեսներ։ Զարգացնելով Հյուգենսի հայացքները, Յունգը առաջ քաշեց վարկած այն մասին, որ լույսը ալիք է եթերում։ Բնութագրական է, որ Յունգը հղումներ չեր անում ոչ Հյուգենսի, ոչ էլ Էյլերի աշխատություններին, որոնց անունները հայտնի չէին բրիտանացի գիտնականներին։ Զբաղվելով ակուստիկայով, Յունգը ուշադրություն էր դարձրել ձայնային ալիքների վերադրման արդյունքում ձայնի ուժեղացման կամ թուլացման վրա, և, դիմելով վերադրման սկզբունքին, բացահայտել ալիքների ինտերֆերենցը։ Ինտերֆերենցի ընդհանուր սկզբունքի բացահայտումը Յունգը թվագրեց 1801 թվականի մայիսով։ Յունգը հրաժարվեց այն պատկերացումից, որ ալիքները վերադրվելով կարող են միայն ուժեղանալ։ Հակառակը, նա ապացուցեց թուլացման և որոշակի պայմանների դեպքում նաև փոխչեզոքացման հնարավորությունը։ Այդպես են առաջանում Նյուտոնի օղակները։
 
Յունգը հստակ ձևակերպեց ինտերֆերենցի անհրաժեշտ պայմանը, իր տերմինալոգիայով՝ «ինտերֆերում են միայն նույն լույսի երկու բաժինները» (ժամանակակից լեզվով ասած, ճառագայթները պետք է կոհերենտ լինեն)։ Նա նաև առաջարկեց իր կողմից բացահայտված երևույթի դիտման եղանակ․ «ինտերֆերում էին նույն աղբյուրից, ոչ թափանցիկ էկրանի վրա բացված իրար մոտ գտնվող երկու անցքերից եկող երկու լուսային ճառագայթները»։ Երկու լուսային կոները, որոնք գոյանում էին ոչ թափանցիկ էկրանի հետևում, լայնանում են դիֆրակցիայի շնորհիվ, մասնակիորեն ծածկվում են, և ծածկման մասում առաջացնում իրար հաջորդող լուսավոր և մութ շերտերի սերիա։ Եթե մի անցքը փակ է, շերտերը վերանում են և հայտնվում են միայն մի անցքից գոյացող դիֆրակցիոն օղակները։ Շերտերը առաջանում են միայն երկու անցքերի բաց լինելու դեպքում, անկախ լույսի արևային կամ արհեստական լինելուց։ Յունգը հեշտությամբ բացատրեց այդ երևույթը՝ մութ շերտերը առաջանում են այն մասում, որտեղ մի անցքով անցած ալիքի մաքսիմումը հանդիպում է մյուսով անցած ալիքի մինիմումին։ Դրանով իսկ նրանց էֆեկտները կոմպենսացվում են։ Լուսավոր շերտերը ստացվում են այնտեղ, որտեղ հանդիպում են երկու ալիքների մաքսիմումները կամ մինիմումները։ Կապելով ինտերֆերենցը դւֆրակցիայի հետ, Յունգը օպտիկական ֆիզիկայի հիմնական մեծության՝ լուսային ալիքի երկարության հաշվարկ կատարեց։ Կարմիր լույսի համար նա ստացավ 1/36 000 դյույմ (0,7 մկմ) արժեքը, իսկ մանուշակագույնի համար՝ 1/60 000 դյույմ (0,42 մկմ)։ Դա ֆզիկայի պատմության մեջ լուսային ալիքի երկարության չափման առաջին՝ անհրաժեշտ ճշտությամբ կատարված փորձերն էին։
 
Ֆրանսուա Արագոն այսպես է բնութագրել Յունգի ձեռքբերումները ֆիզիկայում՝
 
''Առհավետ իր անունը անմահացրած դոկտոր Յունգի արժեքավոր բացահայտումները ներշնչված էին կարծես թե մի չնչին իրողությամբ՝ օճառափրփուրի այն պայծառ ու թեթև պղպջակներով, որոնք դժվարությամբ դուրս պրծնելով դպրոցականի խողովակից, օդի ամենաաննկատ շարժումների համար խաղալիք էին դառնում։ <…> Անվիճելիորեն, սա է ամենատարօրինակ հիպոթեզը։ Անսպասելի էր տեսնել գիշեր՝ պարզ ցերեկվա ընթացքում, այն կետերոմ, որտեղ անարգել հասնում էին արևի ճառագայթները, բայց ով կարող էր մտածել, որ լույսը միանալով լույսի հետ, կարող է խավար առաջացնել։''
 
1803 թվակնին Յունգի աշխատանքները ծայրահեղ անկոռեկտորեն քննադատվեցին ապագա լորդ-կանցլեր Հենրի Բրոգմանի կողմից։ Յունգը փորձում էր արհամարել անձնական հարձակումները, սակայն 1804 թվականին նա հրապարակում է առանձին բրոշյուր, որտեղ զետեղում է իր օգտին գոյություն ունեցող փաստարկները՝ հղումներ կատարելով ոչ թե ընդունված հեղինակություններին, այլ միայն փորձի արդյունքում ձեռք բերված նյութերին։ Ֆիզիկական օրենքների կարևորությունը հասկանալու համար կարևոր կուրյոզից Յունգի տեսությունը ի հայտ բերվեց Հելմհելցի 1850-ական թվականների աշխատությունով, որոնք ձևավորեցին գունավոր տեսողության Հելմհելց - Յունգի տեսությունը։
 
=== Թագավորական ինստիտուտ (1801-1803) ===
1801 թվականի մայիսի վերջին Թագավորական ինստիտուտը հրավիրեց Յունգին՝ բժշկական պրակտիկային չվերաբերող հանրային դասախոսությունների դասընթաց կարդալու համար։ Յունգը, միջոցների տիրապետելով, թույլ տվեց իրեն վիճել հոնորարի արժեքի համար։ Այն ժամանակ նա արդեն երկու անգամ Բեյքերյան դասախոսություն կարդալու իրավունք էր ձեռք բերել, 1803 թվականին ձեռք բերերց նաև երրորդ անգամ։ Ի վերջո, Բենջամին Րումֆորդի հանձնարարությամբ, Յունգին տվեցին պրոֆեսորի պաշտոն և նշանակեցին տարեկան 300 ֆունտ ստերլինգ հոնորար (մոտավորապես 25 000 ժամանակակից ցենտ), և նա ամբողջությամբ նվիրվեց այդ դասախոսություններին, որոնց պատրաստման վրա ծախսեց ինը ամիս։ Տարբեր առարկաներին նվիրված թվով 50 դասախոսությունները տեղի ունեցան 1802 թվականի հունվարի 20-ից մինչև մայիսի 17-ը՝ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը 14։00-ին և ուրբաթ ժամը 20։00-ին։ Գրեթե նույն ռեժիմով, սակայն լրացված տարբերակով, դասախոսությունները կրկնվեցին 1803 թվականին։ 1807 թվականին հրապարակվեցին 60 դասախոսություններ՝ դասակարգված հետևյալ առարկաներում՝ «Մեխանիկա», «Հիդրոդինամիկա», «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա»։ Դասախոսությունների իրական բովանդակությունը շատ ավելի լայն էր՝ առաջին բաժնում խոսվում էր նաև գեղանկարչության և ճարտարապետության մասին, երկրորդում՝ երաժշտության և օպտիկայի, երորդում՝ աստղագիտության և աշխարհագրության, իսկ չորորդում՝ ինչպես մաքուր, այնպես էլ կիրառական մաթեմատիկայի։
 
Գրեթե միանգամից պարզ դարձավ դասախոսի և իր լսարանի մակարդակների աղաղակող անհամապատասխանությունը։ Յունգի դասախոսությանը ներկա գտնված Էմանուելի քոլեջի թյութորը խայթիչ կերպով գրեց, որ «Յունգը ելույթ ունեցավ մի քանի հիմար կանանց և դիլետանտ փիլիսոփաների առաջ», ավելանելով, որ Յունգի գլխավոր սխալը «գիտելիքի, այլ ոչ թե ունկնդիրների անգիտության վրա հիմնվելն էր»։ 1802 թվականի մայիսի 23-ին Ջեյմս Հիլրեյը հրապարակեց մի չար (Է․ Ռոբինսոնի որակմամբ) ծաղրանկար, որը վերարտադրում էր դասախոսությունների ժամանակ տիրող իրադրությունը։ Նկարիչը միավորել էր մի քանի դասախոսական սեզոն, քանի որ 1800 թվականին տեղի էր ունեցել ուրախեցնող գազի ցուցադրում, իսկ նկարի վրա ճանաչելի Հ․ Դեվին չեր աշխատում ինստիտուտում մինչև 1801 թվականը։ Ե․Մ․ Կլյաուսի բնութագրմամբ՝
 
''Նրա շարադրանքը «տառապում էր» չափազանց մեծ սեղմվածությունից, նա չեր սիրում կանգ առնել միջակա հարցերի վրա, «ծամել» այն։ Նրան թվում էր, թե իրեն կհասկանան կես բառից, ինչպես միշտ ինքն էր հասկացել։ Նա խոսում էր ճիշտ, արագ, իր արտահայտությունները հնչում էին պարզ, ավարտուն, սակայն իրեն լսելը հեշտ չեր։ Նա չափազանց հարուստ կերակուր էր տալիս միջին ինտելեկտուալությամբ ուտողների համար, շատ ավելի, քան նրանք կարող էին յուրացնել։''
 
== Աղբյուրներ ==