«Ստեղծագործական գործունեություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
Ե. Թորենսն ու Դ. Դաուֆը համարում են, որ բարձր ստեղծագործական ներուժ ունեցող երեխաները տարբերվում են սոցիալական ճնշման հանդեպ բարձր դիմադրողականությամբ, ինտուիցիայով, ինչպես նաև իրենց տարիքի համար միջինից բարձր ինտելեկտով։
 
Ըստ Թորենսի կրետաիվությունը ոչ թե հատուկ, այլ ընդհանուր կարողություն է, որը հիմնվում է ընդհանուր ինտելեկտի, անձնային որակների և արդյունավետ մտածողության կարողության վրա<ref>Седьмая волна психологии, Выпуск 1,/ Сб. под ред. Козлова В.В., Качановой Н.А. - Ярослваль, Минск: МАПН, ЯрГУ, 2006</ref>։ Կրեատիվությունը Թորենսը բնորոշում էր որպես գիտելիքներում թերությունների, բացթողումների, աններդաշնակության սուր ընկալում։ Գիլֆորդը առանձնացնում էր կրեատիվության չորս չափանիշ՝ սահունություն, ճկունություն, յուրօրինակություն և մշակվածություն։ Թորենսի մեկնաբանությամբ սահունությունը հնարավորինս շատ գաղափարներ ստեղծելու կարողությունն է, ճկունությունը՝ խնդիրները լուծելուց տարատեսակ ռազմավարություններ կիրառելու, յուրօրինակությունը՝ ոչ սովորկանսովորական, անսպասելի գաղափարներ առաջ քաշելու, մշակվածությունը՝ առաջացած մտքերը մանրամասնորեն մշակելու կարողությունը։
 
Գիլֆորդի ցուցակին Թորենսը ավելացնում է ևս երեք բնութագիր՝ համապատասխանություն (իրավիճակին, խնդրին), դիմադրություն միացմանը և վերացականություն։ Միացման դիմադրությունը, ըստ հեղինակի, արտացոլում է երկար ժամանակ գաղափարների նորության և բազմազանության հանդեպ բաց լինելու կարողությունն է։ Վերացականությունը արտացոլում է գլխավորը առանձնացնելու, խնդրի էությունը տեսնելու կարողությունը<ref name="Психология" />։ Կրեատիվության թվարկված դրսևորումների ուսումնասիրության համար Թորենսը ստեղծեց իր մեթոդիկան։