«Թառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
 
== Պատմություն ==
Դժվար է հստակորեն ասել, թե թառը հատկապես որ երկրում է ստեղծվել, որ ժողովրդի ներկայացուցիչներն են առաջին անգամ այն նվագել, քանի որ այնթառը, ուրիշ շատ նվագարանների նման, հին ժամանակներից տարածված է եղել նույն տարածաշրջանի տարբեր ժողովուրդների մոտ:
 
Թառը մեծ դերակատարություն է ունեցել Իրանի, Հայաստանի և կովկասյան երկրների դասական երաժշտության զարգացման գործում: Նվագարանն այսօր էլ, ինչպես Հայաստանում, այնպես էլ [[Իրան]]ում մեծ ժողովրդականություն է վայելում: Իրանում հատուկ կարևորություն է տրվում թառ նվագելու ուսուցման գործընթացին, քանի որ թառի նվագածությունը պարտադիր է Իրանի ժողովրդի ազգային տոների ու հանդիսությունների արարողությունների ընթացքում:
 
== Կառուցվածք ==
Թառը ժողովրդական լարային կսմիթային երաժշտական նվագարան է։ [[Պատկեր:Tar lute 001.jpg|left|մինի|Թառ]]
Թառը ժողովրդական լարային կսմիթային երաժշտական նվագարան է։ Ունի երկու խոռոչ, ութաձև արձագանքարան, երկար վզիկ, քառանկյուն գլխիկ։ Թառի երկգավաթ իրանը փորված է [[Թթենի|թթենու]] ամբողջական կտորից՝ ծածկված կենդանական թաղանթային մեմբրանով։ Ընդհանուր ձևը նմանություն ունի [[կիթառ]]իկիթառի հետ: Երկարավուն կոթը ականջակիր գլխամասում պատրաստված է [[Ընկուզենի|ընկուզենուց]]։ Կոթի վրա 22 աղիքե փարդաններ են (լադ), որոնց միջև եղած ինտերվալները միկրոխրոմատիկ են, այսինքն՝ կիսատոնից էլ ցածր: Լարերն այսօր մետաղյա են, իսկ հնում պատրաստվել են կենդանու աղիքից։

Նվագելիս գործիքը սեղմում են կրծքին և պահում հորիզոնական դիրքով։ Թառը հնչում է հարիչով՝ պահելով այն աջ ձեռքի բթի և ցուցամատի միջև, դաստակի բազմաձև շարժումներով։
 
Թառի երկու հիմնական տեսակ կա՝ իրանյան վեցլարանի, որը նվագարանի հնագույն տարբերակն է, և տասնմեկլարանի, որը ստեղծվել է 19-րդ դարում ներկայիս [[Ադրբեջան]]ի տարածքում:
Տող 23 ⟶ 25՝
 
Թառի 11 մետաղյա լարերը բաժանվում են հետևյալ խմբերի․
# սպիտակ (պողպատյա) - I, III լարի զույգը V, VI լարեր,
# դեղին (արուրե) - II լար,
# պարուրված (պողպատալար միջուկով) - III լարի զույգը և IV լարը
Տող 35 ⟶ 37՝
'''vv''' - միակողմանի հարված դեպի վեր
'''nvn''' - երկկողմանի հարված
'''1, 2, 3''' - մատները I լարի վրա
'''(1), (2), (3)''' - մատները II լարի վրա
'''1., 2., 3.''' - մատները III լարի վրա</poem>
 
Տող 42 ⟶ 44՝
[[Պատկեր:Bunii hamuyt.jpg|thumb|250px|ձախից|[[Վարդան Բունի]]ի (Բունիաթյանց) ստեղծած արևելյան հնագույն նվագարանների (աշուղական) համույթը: Ձախից աջ` մենակատար Լ. Կարախան (քամանչա), Գրիգորյան (թավ-քամանչա-բամբիռ), Վ. Բունի (թառը ձեռքին), Բազյան, Եսայան:]]
 
ԳալովՀազարամյակներ հազարամյակների խորքերից՝շարունակ հայ ժողովուրդը, երաժշտական ավանդույթների հետ մեկտեղ, պահպանել է նաև հնագույն նվագարանները և զարգացնելով հասցրել կատարելության: Մ․թ․ա. 6-րդ դարից հայերը, տարածվելով Հայկական լեռնաշխարհից դուրս, բնակություն են հաստատել նաև Հյուսիսային [[Միջագետք]]ի և [[Անատոլիա|Անատոլիայի]] տարածքում և նշանակալի հետք թողել մի շարք նվագարանների ստեղծման և պահպանման գործում:
 
Հայաստանում թառի պատկերներ պահպանվել են հին տապանաքարերի վրա կատարված հարթաքանդակներում, որտեղ նվագարանը ներկայացված է երաժշտի ձեռքին: Բացի տապանաքարերից, թառի պատկերներ հանդիպում են նաև [[հայկական մանրանկարչություն|հայկական մանրանկարներում]]՝ սկսած 13-րդ դարից: Դրանցում թառահարները ներկայացված են թե՛ որպես մենակատարներ, թե՛ որպես համույթի անդամներից մեկը՝ լարային-կսմիթային, աղեղնավոր, փողային և հարվածային գործիքներ նվագող երաժիշտների շարքում: Ըստ հայկական մանրանկարների՝ թառ նվագել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ընդ որում՝ տարբեր դասի ներկայացուցիչներ՝ հովվից մինչև ազնվականներ<ref>Институт этнологии и антропологии ми. Н.Н. Миклухо-Маклая РАН; Институт археологии и этнографии НАН РА. Народная музыка и инструменты // Армяне / Л.М. Варданян, Г.Г. Саркисян, А.Е. Тер-Саркисянц. — Москва: Наука, 2012. — С. 430—433. — 647 с. — (Народы и культуры). — 500 экз. — ISBN 978-5-02-037563.</ref>: Սակայն նվագարանն ավելի շատ տարածված է եղել քաղաքային աշուղական երաժշտական միջավայրում: Թառահարների հիմնական նվագացանկը եղել է [[Մերձավոր Արևելք]]ի ժողովուրդների շրջանում տարածված [[Մուղամ|մուղամը]], որը տարածաշրջանային երաժշտական ժանր է, ոչ թե ադրբեջանական, ինչպես ներկայացնում են կովկասյան թաթարները:
 
[[Պատկեր:Meshadi Jamil Amirov.jpg|thumb|mini|200px|]]
Տեխնիկական լայն հնարավորությունների և հարուստ հնչողության համադրությունը նվագախմբի տպավորություն է թողնում, որի շնորհիվ էլ թառը հիմնական մենանվագային գործիքներից մեկն է հայկական երաժշտարվեստում: Հայ անվանի աշուղներից թառ են նվագել [[Շերամ (գուսան)|Շերամը]], Իգիթը եւ ուրիշներ:
 
Հայաստանում թառը համարվում է ժողովրդապրոֆեսիոնալ նվագարան, բացի մենակատարումից։ Հայ երաժիշտ կատարողները մեծ ավանդ ունեն թառի կատարողական արվեստի զարգացման ասպարեզում։ Թառի հնչյունները հրապուրել են այլայդ ասպարեզների ներկայացուցիչներին` [[Մակար Եկմալյան]], [[Ալեքսանդր Ալեքսանդրյան]], [[Արամ Մերանգուլյան]], երաժիշտներ` [[Վարդան Բունի]], [[Կառլեն Միրզոյան]] և այլք:
 
1920-ական թվականներին Վարդան Բունին ստեղծել է չորս տարբեր մեծության թառերի ընտանիք և գործածել իր «Արևելյան վերակառուցման սիմֆոնիկ նվագախմբում», պիկոլո (8 - 9 լար), պրիմա (8 լար), բարիտոն (6 լար) և կոնտրաբաս (9 լար)` նվագախմբի բասային կամ թավ հնչողությունն ուժեղացնելու համար։ Թառի կատարողական արվեստի զարգացման գործում ներդրում ունեն հայ երաժիշտներ [[Բալա Մելիքյան]]ը, Ա․ Մելիք Աղամալյանը, [[Սողոմոն Սեյրանյան]]ը և ուրիշներ<ref>{{Գիրք:ՀՀՀ2|267}}</ref>։
 
[[Պատկեր:Gusan Sheram.jpg|thumb|250px|ձախից|[[Շերամ (գուսան)|Աշուղ Շերամը]]՝ թառը ձեռքին]]
Թառի հնչողությունը գրավել է հայ կոմպոզիտորների ուշադրությունը. թառի համար սոնատներ, կոնցերտներ և այլ պիեսներ են գրել [[Գուրգեն Միրզոյան (կոմպոզիտոր)|Գուրգեն Միրզոյան]]ը, [[Խաչատուր Ավետիսյան]]ը, [[Ստեփան Ջրբաշյան]]ը, [[Արգաս Ոսկանյան]]ը, [[Գեղունի ՉթչյանըՉթչյան]]<nowiki/>ը, Անդրանիկ Ներսիսյանը, [[Արտեմ Խաղատուր]]ը և ուրիշներ։
 
Երաժշտական գործիքների շարքում թառն այն եզակիներից է, որի համար տարբեր կոմպոզիտորներ պարտիտուր են գրել սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու համար: Հայ կոմպոզիտորներից [[Ավետ Տերտերյան]]ն իր սիմֆոնիաներում ժողովրդական նվագարաններ՝ [[դուդուկ]], [[զուռնա]] և թառ է օգտագործել:
Տող 65 ⟶ 67՝
Թառ պատրաստող վարպետների փորձը սերնդեսերունդ փոխանցվելու ավանդույթը շարունակվում է մինչև մեր օրերը։ Նրանցից են 1920-ականներին Երևանում գործած Վասիլը և Երվանդ Բարսեղյանը։ Նրանց պատրաստած նվագարանները դեռևս կարելի է հանդիպել հին երևանցիների բնակարաններում։
 
[[19-րդ դարիդար]]<nowiki/>ի վերջին թառի տեխնիկական և երաժշտական հնարավորությունները բացահայտելու համար թառահար [[Բալա ՄելիքյանըՄելիքյան]]<nowiki/>ը նվագարանին ավելացրեց ևս 5 լար։ Թառի արձագանքարանի պատրաստման մեծ վարպետ էր Եփրեմ Խաչատրյանը։ Այդ արվեստը սովորել է Աղամիր Ասրյանից և կատարելագործել,: նրաՆրա պատրաստած արձագանքարանների համբավը տարածվել է Կովկասում և Միջին Ասիայում։ Բաքվեցի հայտնի վարպետ Բահատուր Պողոսյանը իր պատրաստած նվագարաններով տասնամյակներ շարունակ նպաստել է գործիքի զարգացմանը։
 
Կյանքի նոր պայմաններին համընթաց վերանայվում էին նախկին չափանիշները,: Այդ որիփոփոխությունների ներկայացուցիչը եղավ տաղանդավոր վարպետ, ինժեներ և թառահար Ալբերթ Զաքարյանը։ Նա նաև կատարել է կառուցվածքային փոփոխություններ,փոփոխություններ՝ թառի վզիկի չափերը փոխելու միջոցով ընդլայնելընդլայնելով նրա հնչյունածավալը։ ՆաԶաքարյանը նաև ծայրագույն նրբության հասցրեց թառը սադափով զարդարելու արվեստը։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թառ» էջից