«Լեզվաընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up using AWB
չ Robot: Formatting ISBN
Տող 5.
'''Լեզվաընտանիքը''' [[լեզու]]ների խումբ է, որոնք կապակցված են [[Գենետիկա (լեզվաբանություն)|ծագումով]], այսինքն սերում են ընդհանուր նախնի լեզվից, որին անվանում են այդ լեզվաընտանիքի [[նախալեզու]]։ Այդ եզրը ծագել է լեզուների դասակարգման մեջ ''լեզուների ծառի'' օգտագործման մոտեցումից և վերաբերում է [[Պատմական լեզվաբանություն|պատմական լեզվաբանության]] ոլորտին։ Ըստ էության դա լեզուները մարդկանց հետ համեմատելու փոխաբերական մոտեցում է [[տոհմաբանական ծառ]]ի կամ լեզուների դեպքում որոշակի էվոլյուցիոն [[տաքսոնոմիա]]յից բխող [[ֆիլոգենետիկ ծառ]]ի տեսքով։ Լեզուների դասակարգման մեջ բոլոր կենսաբանական եզրերն օգտագործվում են փոխաբերական առումով և լեզվական դասակարգման մոտեցումներում ոչ մի կենսաբանական հիմքեր չկան։
 
2007-ին «SIL Ethnologue» կատալոգում գրանցված էին 6,912 կենդանի լեզուներ <ref>[http://www.ethnologue.com/"Ethnologue: Languages of the World, Fifteenth edition"], վերցված է 28 հունիսի 2007, ISBN 1 -55671 -159 -X</ref> Կենդանի լեզու են համարվում այն լեզուները, որոնք մարդկանց որոշակի խմբերի կողմից լայնորեն օգտագործվում են որպես հաղորդակցման միջոց։ Հայտնի կենդանի լեզուների ճշգրիտ թիվը կարող է տատանվել 5,000-ից մինչև 10,000, հիմնականում կախված ''լեզու'' հասկացության սահմանման ճշգրտության աստիճանից և [[բարբառ]]ների դասակարգման մոտեցումից։ Կան նաև բազմաթիվ [[մեռած լեզուներ]]: Որոշ լեզվաբաններ որոշակիորեն տարբեր բնորոշում են տալիս ''մեռած'' և ''վերացած'' լեզուներին։
 
Լեզուների պատկանելությունը նույն լեզվաընտանիքին որոշվում է [[համեմատական լեզվաբանություն|համեմատական լեզվաբանության]] միջոցով։ Ընդունված է համարել, որ «դուստր լեզուները» ունեն «գենետիկ» կամ «տոհմաբանական կապ»։ <ref>Max Müller, Lectures on the science of language: delivered at the Royal institution of Great Britain in April, May and June, 1861, Լondon, Longman, Green, Longman and Roberts, 1862, 3րդ հրատարակություն, էջ 216, Մեջբերում. The genealogical classification of the Aryan languages was founded, as we saw, on a close comparison of the grammatical characteristics of each;.... (....ինչպես տեսանք արիական լեզուների տոհմաբանական դասակարգումը հաստատվել է դրանցից յուրաքանչյուրի քերականական առանձնահատկությունների մանրամասն համեմատության միջոցով...)</ref>