«Ասեղնագործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
Վաղագույն ասեղնագործության հիմնական տեխնիկաներից կամ զարդակարերից են քարգահագործությունը, կողքակարը, շարակարը, հարթակարը և [[Խաչկար|խաչկարը]]: Այս տեսակներն այսօր էլ համարվում են ասեղնագործության հիմնական տեխնիկաները։
 
Դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ, որ ասեղով (երբեմն՝ հելունով) կամ ասեղնագործող մեքենայով զանազան գործվածքների, կաշվի, թաղիքի վրա տարբեր կարերով ստեղծում են պատկեր (զարդապատկեր, սյուժետային կոմպոզիցիա, դիմանկար)։ Օգտագործվում են տարբեր թելեր՝ բամբակյա, վուշյա, մետաքսյա, բրդյա (հաճախ գունավոր)։ Ասեղնագործելիս օգտագործվում են նաև [[ուլունք]]ներ, [[մարգարիտ]], թանկագին քարեր, ոսկեթելեր, արծաթաթելեր, դրամներ և այլն։ Ասեղնագործությունը կիրառվում է հագուստը, կենցաղային առարկաները զարդարելու, դեկորատիվ պատկերներ ստեղծելու համար։
 
 
== Պատմություն ==
Ասեղնագործությունը գալիս է հին ժամանակներից։ Հին ժամանակներում մարդիկ ասեղի փոխարեն օգտագործել են բույսերի փշեր և ձկների ոսկորներ, այնուհետև՝ [[փայտ]], փղոսկր։ Հին Հայաստանում այն ավելի տարածված է եղել, քան [[գորգագործություն]]ը: Դարերի ընթացքում մշակվել են ասեղնակարերի զանազան տեսակներ։
Ասեղնագործված պատառիկներ են գտնվել [[Անի]] քաղաքում։
 
Ասեղնագործության ծագումը շատ հին է։ Սկզբում օգտագործել են բույսի փշերից կամ ձկան ոսկորից, ապա փայտից, փղոսկրից, այնուհետև մետաղից պատրաստված ասեղներ։ Պատմական վաղ ժամանակից սկսել են գործել ոսկյա թելերով, ապա բրդյա, ավելի ուշ՝ վուշի և բամբակյա թելերով։ Ասեղնագործության մեջ բրդյա թելը օգտագործվել է [[Չինաստան|Չինաստանում]] մ․թ․ 1200 տարի առաջ։ Հին աշխարհում ասեղնագործությամբ զբաղվել են ասորեստանցիները, հրեաները, պարսիկները, հույները, հռոմեացիները, իսկ առավել հայտնի կենտրոնը եղել է [[Բաբելոն]]ը։ Ամենահին նմուշների մասին գաղափար են տալիս ասուրա-բաբելական արձանների, եգիպտական քանդակների, որմնանկարների, հունական սափորների վրա պատկերված հագուստների զարդարանքները, հնագիտակ պեղումներով հայտնաբերված ասեղնագործ պատառիկները։
 
=== Տեսակներ ===
Ասեղնագործությունները բաժանվում են երկու մեծ խմբի՝ կտորի վրա կատարվող և թելքաշ կտրովի ասեղնագործություն։
 
== Հին հայկական ասեղնագործություն ==
Հին հայկական ասեղնագործության զարգացման բարձր աստիճանի մասին վկայում են մատենագրական տվյալներ ([[Ագաթանգեղոս]], [[Մովսես Խորենացի]] և ուրիշներ)։ Միջին դարերից պահպանվել են ասեղնագործ պատառիկներ (ձեռագիր կազմաստառներ, [[Անի]] քաղաքի պեղումներից հայտնաբերված 12-13-րդ դարերի զգեստների, ծածկոցների մնացորդներ և այլն), եկեղեցական ասեղնագործ զարդարանքներ՝ 15-րդ դարից սկսած։
 
Ասեղնագործությունը տարածված է եղել հայկական բոլոր շրջաններում՝ կենտրոնանալով Վան-Վասպուրականի, Շիրակ-Կարինի, Սյունիք-Արցախի, Արարատյան երկրի, Կիլիկիայի և հայ մշակույթի երկու խոշոր կենտրոնների՝ [[Թիֆլիս]]ի և [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի], ինչպես և գաղթավայրերի դպրոց-օջախներում։ Պահպանելով ազգային միասնական ոճը՝ ամեն մի դպրոց զարգացրել է ասեղնագործության իր ձևերն ու տեսակները։
 
Հայկական ասեղնագործությունը հիմնականում զարգացել է երեք խոշոր ճյուղերով․
# ժողովրդավարական՝ կապված գեղջկական տարազի և կենցաղի հետ,
# քաղաքային՝ առևտրա-արհեստավորական,
# եկեղեցական։
 
== Աղբյուրներ ==
* Հայկական Սովետական Հանրագիտարան, առաջին հատոր, Երևան 1974, 720 էջ
 
== Ծագում ==
 
Տող 40 ⟶ 62՝
 
== Գրականություն ==
* Հայկական Սովետական Հանրագիտարան, առաջին հատոր, Երևան 1974, 720 էջ
* Berman, Pat (2000). "Berlin Work". American Needlepoint Guild. Retrieved 2009-01-24.
* Caulfeild, S.F.A.; B.C. Saward (1885). The Dictionary of Needlework.