«Միհրդատ Ա Պարթև»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Միհրդատ Ա''' (մ.թ.ա. 195—138 թթ), Պարթևաստանի [[Պարթև Արշակունիներ|Արշակունի]] հարստության արքա (մ.թ.ա. 171—138թթ): Միհրդատ Ա հայտնի է որպես ականավոր քաղաքական գործիչ և զորավար: Նրա օրոք Պարթևաստանը էապես ընդլայնում է իր տերության սահմանները՝ տարածելով իր իշխանությունը բոլոր ուղղություններով: Միհրդատի օրոք Պարթևաստանի կազմի մեջ են մտնում [[Հույն-Բակտրիական թագավորություն|Հույն-Բակտրիական թագավորության]] մի մասը (մ.թ.ա. 167թ.), Կենտրոնական Ասիայի Մարգիանա պատմական շրջանը, Միջագետքը ( մ.թ.ա. 144), Իրանն ամբողջությամբ: [[ՍելևկյաննեՍելևկյաններ]]րիի հետ պատերազմներում մ.թ.ա. 141թ. գերի է վերցնում արքա Դեմետրիոս Բ-ին, որը հետագայում ամուսնանում է Միհրդատի դուստր Ռոդոգունայի հետ: Իր նվաճումների արդյունքում Պարթևաստանը դառնում է անտիկ աշխարհի խոշորագույն տերություններից մեկը, հետագայում՝ Հռոմեական պետության հիմնական հակառակորդը Արևելքում: Պարթևների կողմից հելլենիստական մշակույթ ունեցող երկրների գրավումը զարկ է տալիս Պարթևաստանի ուրույն մշակույթի զարգացմանը և նրանում հելլենիստական տարրերի ներմուծմանը: Միհրդատը պատմության մեջ է մտել որպես Պարթևաստանի և ամբողջ Արևելքի մեծ արքաներից մեկը:
 
{{անձ-անավարտ}} [[Կատեգորիա:Պարթև Արշակունիներ]]
860

edits