«Դայան Քրյուգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 89.
 
=== Ճանաչում ===
Դերասանուհուն համաշխարհային ճանաչում բերել է [[2004]] թվականը, երբ նա նկահանվել է 4 ֆիլմերում։ Պոլ Մակգիգանի «Մոլագարություն» (2004) նրա առաջին ամերիկյան ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նա խաղացել է Լիզայի գլխավոր դերերից մեկը այնպիսի դերասանների հետ, ինչպիսինինչպիսիք են [[Ջոշ Հարթնեթ]]ը, [[Ռոուզ Բիրն]]ը և [[Մեթյու Լիլարվ]]ը, Դայան Քրյուգերը քասթինգ է անցել<ref>[http://movies.ign.com/articles/393/393196p1.html Troy Finds Its Helen] IGN.com</ref> Վոլֆգանգ Պետերսենի «[[Տրոյա (ֆիլմ)|Տրոյա]]» (2004) ֆիլմում [[Հեղինե Չքնաղ|Հեղինե]]ի դերի համար։ Նրանից բացի, ֆիլմում նկարահանվել են նաև առաջին մեծության այնպիսի աստղեր, ինչպիսին են [[Բրեդ Փիթ]]ը, [[Էրիկ Բանա]]ն, [[Օռլանդո Բլում]]ը, [[Շոն Բին]]ը և այլք։
 
Այդ դերը նրան հեշտությամբ բաժին չի հասել։ Դայանն ստիպված էր շրջանցել 3000 այլ դերասանուհիների<ref name="Biography">Diane Kruger — Biography. [http://www.diane-kruger.com/biography.php Diane Kruger Fan]</ref>։ Որոշիչ փաստարկ հանդիսացել է այն, որ ռեժիսորը փնտրել է հենց անհայտ դերասանուհու, ով փայլում է գեղեցկությամբ։ Վոլֆգանգ Պետերսենի պահանջով Դայանն ստիպված էր հավաքել 7<ref name="Biography" /> կիլոգրամ ավելորդ քաշ, որպեսզի էկրանին Հեղինեն դիտվել մի քիչ «կլորիկ»։ Այդ պատճառով դերասանուհուն, ով սովոր էր իր 48 կիլոգրամ քաշին, նկարահանումների ժամանակ ստիպված էին նշանակել հատուկ սննդակարգ, որպեսզի պահպանեին դասական հունական կառուցվածքը։ Այնուհետև նա ձեռք է բերել իր նախկին սլացիկ կազմվածքը։ Սակայն այդ զոհաբերությունները փոխհատուցվել են։ «[[Տրոյա (ֆիլմ)|Տրոյա]]»-ն, որը համաշխարհային վարձույթ է դուրս եկել [[2004]] թվականի մայիսին, վարձույթում հավաքել է ավելի քան 500 միլիոն դոլլար<ref>[http://www.boxofficemojo.com/movies/?id=troy.htm Troy.] boxofficemojo.com</ref>։ Նաև ֆիլը հավակնել է «[[Օսկար]]» մրցանակի՝ «[[Օսկար լավագույն հանդերձանքի դիզայնի համար|Լավագույն հանդերձանքի դիզայն]]» անվանակարգում։ Առաջնախաղից հետո մամուլը դերասանուհուն անվանել է «Հոլիվուդի բացահայտում»<ref name="Biography" />։