«Պլուտինո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
[[Պատկեր:ThePlutinos Size Albedo Color2.svg|մինի|աջից|200px|Խոշորագույն պլուտինոների համեմատությունը ըստ չափերի, [[ալբեդո]]ի և գույնի]]
 
[[Աստղագիտություն|Աստղագիտության]] մեջ '''պլուտինո''' են կոչվում այն [[տրանսնեպտունային մարմիններ]]ը, որոնց [[ուղեծիր]]ը ստեղծում է 2։3 [[ուղեծրային ռեզոնանս]] [[Նեպտուն]] մոլորակի ուղեծրի հետ։ Ամեն անգամ, երբ պլուտինոն կատարում է երկու պտույտ Արեգակի շուրջ, Նեպտունը կատարում է երեքը։ ''Պլուտինո'' անվանումը ստացվել է [[Պլուտոն]] գաճաճ մոլորակի անունից, որը պտտվում է այս ռեզոնանսի մեջ գտնվող ուղեծրով։ անվանումը վերաբերում է միայն ուղեծրային ռեզոնանսին և չի վերաբերում սովորական ֆիզիկական առանձնահատկություններին։ Այս սահմանումը օգտագործելի է երկնային մարինների համար, որոնց չափերը փոքր են Պլուտոնից, և որոնք շարժվում են նման ուղեծրերով։ Տվյալ դասի մեջ են մտցվել նաև Պլուտոնը և նրա արբանյակները։
 
Պլուտինոները կազմում են [[Կոյպերի գոտի|Կոյպերի գոտու]] ներքին մասը և քանակապես մոտավորապես կազմում են կոյպերի գոտու մարմինների քառորդ մասը։ Պլուտինոները կազմում են [[Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմին]]ների խոշորագույն դաս (այսինքն մարմինների, որոնց ուղեծիրը գտնվում է Նեպտունի ուղեծրի հետ ռեզոնանսում)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պլուտինո» էջից