«Սամեդ Վուրղուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
== Կյանք և ստեղծագործության ուղի ==
Նոր բանաստեղծական դպրոցի հիմնադիրը Ադրբեջանում։ Սովորել է Մոսկվայի 2-րդ համալսարանում ([[1929]]-[[1931]])։ «Բանաստեղծի երդումը» ([[1930]]), «Լապտեր» ([[1932]]) ժողովածուների թեման հեղափոխությունն է և նոր կյանքի կառուցումը։ Վուրղունը հանդես է եկել որպես «մաքուր արվեստի» և ֆորմալիզմի անհաշտ հակառակորդ։ «Կոմերիտական պոեմ» (1-ին մաս, [[1933]], անավարտ), «26» ([[1935]]), «Բասթի» ([[1937]]) և այլ պոեմների գեղարվեստական ձևերն ու ոճական միջոցները վկայում են, որ դրանք ժողովրդական հիմք ունեն։ Հերոսական [[ռոմանտիկա]]կան բնույթի «Վագիֆ» ([[1937]], ԽՍՀՄ պետական մրցանակ, [[1941]]) չափածո դրաման նվիրված է XVIII դ. նույնանուն բանաստեղծին, իսկ «Խանլար» ([[1939]]) չափածո դրաման՝ հեղափոխական-բոլշևիկ Սաֆարալիևին։ «Ֆարհադ և Շիրին» ([[1941]], ԽՍՀՄ պետական մրցանակ, [[1942]]) չափածո դրաման գրված է Նիզամու «Նոսրով և Շիրին» պոեմի սյուժեի հիման վրա։ «Մարդ» ([[1945]]) չափածո դրաման մերկացնում է բռնության գաղափարախոսությունը՝ հաստատելով սոցիալիստական հումանիզմը ստեղծագործության մեջ։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին Վուրղունը գրել է հայրենասիրության, ժողովուրդների եղբայրության, հաղթանակի նկատմամբ տածած հավատի մասին՝ «Մոր խոսքը» ([[1941]]), «Ուկրաինայի պարտիզանները» ([[1942]]), «Ինձ այդպես են պատմել» ([[1943]])։ Վուրղունը ստեղծել է ժամանակակից հերոսների կերպարներ («Մուղան», [[1949]], «Այգյուն», [[1951]], պոեմներ)։ Նրա «Նեգրն է խոսում» ([[1948]]), «Կարդալով Լենինին» ([[1950]]), «Դարի դրոշակակիրը» ([[1954]]) պոեմներում և «Այրված գրքեր» ([[1947]]) շարքում փառաբանվում են կոմունիստական կուսակցությունը, [[Լենի]]նը։ Վուրղունի զուսպ և լակոնիկ ոճն ազդել է ադրբեջանական պոեզիայում ժամանակակից ոճի ու լեզվի ձևավորման վրա։ Վուրղունը հոդվածներ է գրել Նիզամու, [[Ալեքսանդր Պուշկին]]ի, [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]], [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Նաիրի Զարյան]]ի և այլոց մասին։ Ադրբեջաներեն է թարգմանել [[Միքայել Նալբանդյան]]ի «[[Ազատություն]]» ([[1934]]) բանաստեղծությունը, ռուս դասական և ԽՍՀՄ ժողովուրդների բանաստեղծների գործերից։ Նրա երկերը թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն։հայերեն<ref>Սամեդ Վուրղուն, բանաստեղծություններ (կազմեց և խմբագրեց Գևորգ Օհանյանը), «Հայաստան» հրատ., Ե., 1976, 124 էջ։ (Գրքի «Ժողովրդական բանաստեղծը» վերնագրով առաջաբանը գրել է Արշավիր Դարբնին, գրքում օգտագործվել է Պարույր Սևակի, Վեսպերի, Աշոտ Գրաշու, Սնմվել Գրիգորյանի, Վլադիմիր Աբրահամյանի, Վարդգես Բաբայանի, Գևորգ Օհանյանի,Ալեք Խաչունցի թարգմանությունները)</ref>։ Վուրղունն ընտրվել է ԽՍՀՄ I—IV գումարումների գերագույն խորհրդի դեպուտատ։
 
== Պարգևներ ==