«Լիբերիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 38.
== Պատմություն ==
 
Լիբերայի ժողովուրդների վաղ շրջանի պատմությունը վատ է ուսումնասիրված։ XIX դ. 2-րդ կեսին, երբ Լիբերիայի տարածքի առափնյա մասերում երևացին եվրոպացիները, բնիկները դեռևս վարում էին բնատնտեսություն։ [[1821|1821 թ.]]-ին [[ԱՄՆ]]-ի նեգրերի մի խումբ տեղական առաջնորդներից գնեց Փրովիդենս կղզին և նրա դիմաց գտնվող մայր ցամաքի հատվածը։ Այդ տարածքում հիմնվեց [[ԱՄՆ]]-ում ազատագրված նեգրերի բնակավայր [[Մոնրովիա]] անունով (ի պատիվ [[ԱՄՆ]]-ի նախագահ Զ. Մոնրոյի), իսկ ամբողջ գաղութը կոչվեց Լիբերիա (լատիներեն liber-ազատ բառից)։ [[1834]]-[[1936]] թթ.-ին առաջացան նոր բնակավայրեր, որոնք միմյանցից անկախ էին։ [[1839]]-ին Լիբերիայի բնակավայրերը միավորվեցին ֆեդերալ սկզբունքներով։ [[1847|1847 թ.]]-ի [[հուլիսի 26]]-ին հռչակվեց Լիբերիայի Հանրապետությունը։ Ներգաղթողները, որոնք իրենց անվանում էին ամերիկանա-լիբերիացիներ, տիրապետող դիրք գրավեցին պետական, վարչական մարմիններում և տնտեսության մեջ։ [[Մեծ Բրիտանիա]]ն և [[Ֆրանսիա]]ն XIX դ. 2-րդ կեսից փորձեցին անեքսիայի ենթարկել Լիբերիան։ [[1911|1911 թ.]]-ին Լիբերիան հասավ նրան, որ այդ երկրները ճանաչեցին իր սահմանները։ Ներգաղթածների և բնիկների միջև պայքարը և եվրոպական երկրների ագրեսիան ծանրացրին երկրի ֆինանսական դրությունը։ Լիբերիան ստիպված դիմեց արտաքին փոխառությունների։ [[1918|1918 թ.]]-ին Լիբերիան [[Անտանտ]]ի կազմում ձևականորեն մասնակցեց [[առաջին համաշխարհային պատերազմ]]ին: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ ([[1939]]-[[1945]]) Լիբերիան պաշտոնապես միացավ ([[1944]]) հակաֆաշիստական դաշնակցությանը։ [[ԱՄՆ]]-ը Լիբերիայում կառուցեց ռազմական բազաներ։ [[1944|1944 թ.]]-ին Լիբերիայի նախագահ (մինչև [[1971|1971 թ.]]-ը) Ու. Շ. Տաբմենը հռչակեց «միավորման քաղաքականություն», որի նպատակն էր բնիկների և ներգաղթածների սերունդների միջև անհավասարության վերացումը։ [[1945]] թ.-ին բնիկները (տղամարդիկ) ընտրելու իրավունք ստացան, որը սահմանափակված էր գույքային ցենզով։ Սակայն միջէթնիկական հակասությունները լրիվ չհաղթահարվեցին։ Հետպատերազմյան տարիներին ուժեղացավ ազգային բուրժուազիայի և բանվոր դասակարգի ձևավորման ընթացքը։ [[1959|1959 թ.]]-ին Լիբերիան [[ԱՄՆ]]-ի հետ կնքեց ռազմական պայմանագիր՝ կոնսուլտացիաների վերաբերյալ։ Լիբերիան [[Աֆրիկա]]յի միասնության կազմակերպության գործուն անդամներից է։ [[1971|1971 թ.]]-ի [[հուլիս]]ին նախագահ դարձավ Ու. Տոլբերտը։ [[1973]]-[[1974]] թթ.-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին մի շարք երկրների հետ։
 
== Պետական կարգ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիբերիա» էջից