«Նյարդաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
Նյարդաբանություն, նևրոլոգիա, (նեյրո ․․․ և ․․․ լոգիա), բժշկա–կենսաբանական [[գիտություն]], ուսումնասիրում է [[նյարդ]]ային [[համակարգ]]ի [[կառուցվածք]]ն ու [[ֆունկցիա]]ն (բնականոն և [[Ախտաբանություն|ախտաբան]]ական վիճակներում), օրինաչափությունները [[ֆիլոգենեզ]]ում և [[օնտոգենեզ]]ում: Նյարդաբանությունը որպես գիտություն ձևավորվել է 19-րդ դ․: Նյարդաբանության տեսական հիմքը կազմում են [[մորֆոլոգիա]]կան գիտությունները՝ [[անատոմիա]]ն, [[հյուսվածաբանություն]]ը, [[սաղմնաբանություն]]ը և [[նյարդաֆիզիոլոգիա]]ն: Նյարդային հիվանդություններն ուսումնասիրում է կլինիկական նյարդաբանությունը, որը [[ԽՍՀՄ]]–ում կոչվում էր նյարդախտաբանություն։
 
Դեռես 16- դ․ [[Ա․ Վեզալիուս]]ը զբաղվել է նյարդային համակարգի հարցերով և սկիզբ դրել դրա հետազոտության մորֆո–ֆունկցիոնալ ուղղությանը։ 19- դ․ սկսվեցին նյարդային համակարգի մանրադիտակային ուսումնասիրությունները, որոնք հանգեցրին [[նեյրոն]]ի, հաղորդիչ ուղիների, նյարդային կենտրոնների նկարագրությանը։ [[Գլխուղեղ]]ում և [[ողնուղեղ]]ում հայտնաբերվեցին հատուկ կենտրոններ, որոնցով պայմանավորված էին [[օրգանիզմ]]ի շարժիչ և զգացող ֆունկցիաները։ 19-րդ դ․ 2-րդ կեսին [[գիտնական]]ները զգալի հաջողությունների հասան գլխուղեղի անոթավորման, [[միկրոկառուցվածք]]ի, նյարդային համակարգի [[ֆիլոգենեզ]]ի և [[օնտոգենեզ]]ի բնագավառում։ Մեծ նշանակություն ունեցան [[Վ․ Բեխտերև]]ի, [[Ի․ Սեչենով]]ի, [[Ն․ Վվեդենսկ]]ու, [[Չ․ Շերինգթոն]]ի և ուրիշների աշխատանքները։ [[Ռուսաստան]]ն առաջին երկրներից մեկն էր, որտեղ նյարդաբանությունը առանձնացվեց որպես ինքնուրույն գիտություն։ 20-րդ դ․ նյարդաբանության կարևորագույն նվաճումներից էր [[Ի․ Պավլով]]ի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին, ուղեղի ֆունկցիայի և կառուցվածքի օրինաչափությունների բացահայտումը, կենտրոնական և [[ծայրամասային նյարդային համակարգ]]երի տարբեր կառուցվածքների [[կենսաքիմիա]]կան տարբերակումը և այլն։ ԽՍՀՄ–ում նյարդաբանության զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն են ունեցել [[Վ. Չեռնիգովսկ]]ու, [[Պ. Անոխին]]ի, [[Օրբելի, Լ. Օրբել|Լ․Օրբելու]]ու, [[Է. Հասրաթյան]]ի փորձառական հետազոտությունները։
 
ԽՍՀՄ–ում նյարդաբանության պրոբլեմներով զբաղվել են ԽՍՀՄ [[ԲԳԱ]] ուղեղի, ԽՍՀՄ ԳԱ բարձրագույն նյարդային գործունեության և նյարդաֆիզիոլոգիայի, նյարդաբանության [[ինստիտուտ]]ներում ([[Մոսկվա]]), ԽՍՀՄ ԲԳԱ փորձառական բժշկության Վ. Բեխտերևի անվան հոգենյարդաբանության ինստիտուտում ([[Լենինգրադ]]), [[Խարկով]]ում, [[Մինսկ]]ում, [[Թբիլիսի]]ում: Նյարդաբանության խնդիրները պարբերաբար լուսաբանվել են «Ժուռնալ նևրոպատոլոգիի ի պսիխիատրիի իմենի Ս․ Ս․ Կորսակովա» («Журнал невропатологии и психиатрии им․ С․ С․ Корсакова», [[1901]] թ.-ից), «Կլինիչեսկայա մեդիցինա» («Клиническая медицина», [[1920]] թ.-ից) ամսագրերում։