«Եռագույն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru +books.google.am)
Տող 2.
'''Եռագույն''' ({{lang-fr|tricolore}} — «եռագույն»), դրոշ՝ կազմված երեք տարբեր գույների շերտերից<ref>{{книга|часть=Триколор|заглавие=Большой толковый словарь русского языка|ссылка=http://www.gramota.ru/slovari/dic/?bts=x&word=триколор|ответственный=Гл. ред. С. А. Кузнецов|место=Санкт-Петербург|издательство=Норинт|год=1998; Публикуется в авторской редакции 2014 года}}</ref>։
 
Համարվում է, որ առաջին եռագույնը<ref name="slomp">{{книга|автор=Hans Slomp|заглавие=Europe, a Political Profile: An American Companion to European Politics|ссылка=https://books.google.ruam/books?id=V1uzkNq8xfIC&pg=PA736&lpg=PA736&dq=oldest+tricolor+flag&source=bl&ots=_Mq6Pt39p0&sig=KPWvY-Xo5brRqceBblcGc_oGsLg&hl=fr&sa=X&ved=0ahUKEwjZzZ3z8KjUAhWCuBQKHVLmCXsQ6AEIcTAM#v=onepage&q=oldest%20tricolor%20flag&f=false|место=Santa Barbara, California|издательство=ABC-CLIO|год=2011|том=Volume I|pages=736|allpages=868|isbn=978-0-313-39181-1}}</ref>, այսպես կոչված արքայազնի դրոշը, ստեղծվել է Նիդերլանդներում Յոթ գավառների՝ հանուն անկախության մղած պատերազմի ժամանակ։ Այն եղել է պաստառ՝ կազմված նարնջագույն, սպիտակ ու կապույտ հորիզոնական շերտերից, որոնց եղել են արքայազն Վիլհելմ Օրանցու հերալդիկ գույները։ Ստույգ հայտնի է, որ դրոշն օգտագործվել է 1573 թվականին Լեյդենի պաշարման ժամանակ<ref>{{книга|автор=Jean Rey|заглавие=Histoire du drapeau, des couleurs et des insignes de la Monarchie française, précédée de l'histoire des enseignes militaires chez les anciens|ссылка=https://books.google.ch/books?id=zb5SAAAAcAAJ&pg=PA515#v=onepage&q&f=false|место=Paris|издательство=Techener|год=1837|том=2|страницы=503, 514—515|language=fr}}</ref>։ Այդ դրոշի հիման վրա են ստեղծվել Նիդերլանդների ու Լյուքսեմբուրգի ներկայիս դրոշները, ինչպես նաև 1928-1994 թվականներին օգտագործված [[Հարավաֆրիկյան Հանրապետության դրոշ|Հարավաֆրիկյան Հանրապետության դրոշը]]<ref>{{cite web|author=Whitney Smith|title=Flag of the Netherlands|url=https://www.britannica.com/topic/flag-of-the-Netherlands|work=Encyclopædia Britannica|accessdate=2017-06-05|language=en}}</ref><ref>{{книга|автор=Elirea Bornman|часть=Post-Apartheid South Africa: a Inited or s Divided Nation?|заглавие=Symbols that Bind, Symbols that Divide: The Semiotics of Peace and Conflict|ссылка=https://books.google.ruam/books?id=oLEpBAAAQBAJ&pg=PA186&dq=prince%27s+flag+south+africa&hl=fr&sa=X&redir_esc=y#v=onepage&q=prince's%20flag%20south%20africa&f=false|ответственный=Editors: Scott L. Moeschberger, Rebekah A. Phillips DeZalia|издательство=Springer|год=2014|pages=186|isbn=978-3-319-054463-6|language=en}}</ref>։ Նաև համարվում է, որ Օրանցի արքայազնի դրոշն է ոգեշնչել ստեղծել եռագույններ Ֆրանսիայում ու Ռուսաստանում<ref name="slomp" />։
 
[[Պատկեր:Eugène Delacroix - La liberté guidant le peuple.jpg|250px|մինի|ձախից|[[Էժեն Դելակրուա]], [[Ժողովրդին առաջնորդող ազատությունը (նկար)|Ժողովրդին առաջնորդող ազատությունը]], ազատությունը խորհրդանշող կնոջ ձեռքում ֆրանսիական եռագույնն է]]
Հավանաբար ամենահայտնի եռագույնը [[Ֆրանսիայի դրոշ]]ն է։ Այն կազմված է երեք ուղղահայաց շերտերից՝ կապույտ, սպիտակ և կարմիր, և ստեղծվել է [[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական հեղափոխության]] ժամանակ։ Դրա համար հիմք է ծառայել նիդերլանդական եռագույնը, բայց ոչ միայն։ Հեղափոխության սկզբում՝ 1789 թվականին, հին դրոշը չեղարկվել է, սակայն նորը չի հաստատվել։ Ժողովուրդն օգտագործել է ամենատարբեր գույների ու դրանց համադրություններով գլխարկանշաններ՝ սպիտակ ու կարմիր, սպիտակ ու կանաչ, սև։ Քաղաքացիների շրջանում տարածված էին կապույտ ու կարմիր գլխարկանշանները, որոնք Փարիզի հերալդիկ գույներն էին։ Նույն 1789 թվականի վերջին թագավոր [[Լյուդովիկոս XVI]]-ը որպես հաշտության նշան ավելացրել է սպիտակը՝ ֆրանսիացի միապետների ավանդական գույնը<ref>{{книга|автор=Ferdinand Pouy|заглавие=Histoire des cocardes: blanches, noires, vertes et tricolores|ссылка=https://books.google.ruam/books?id=98QrAAAAIAAJ&printsec=frontcover&dq=histoire+du+tricolore&hl=fr&sa=X&redir_esc=y#v=onepage&q=histoire%20du%20tricolore&f=false|место=Paris|издательство=Baur et Détaille|год=1872|страницы=10—11}}</ref>։ 1790 թվականի հոկտեմբերի 21-ին նոր եռագույն դրոշը հաստատվել է Ազգային խորհրդի դեկրետով։ Ֆրանսիական դրոշի գույների հերթականությունն սկզբնական շրջանում փոփոխվել է, սակայն անփոփոխ է մնում 1812 թվականից<ref>{{книга|часть=drapeau tricolore|заглавие=Франция. Большой лингвострановедческий словарь|ответственный=Под общей редакцией доктора филологических наук, профессора Л. Г. Ведениной|место=Москва|издательство=АСТ-Пресс|год=2008|страницы=308|страниц=976|isbn=978-5-462-00894-8}}</ref>։
 
Հետագայում եվրոպական բազմաթիվ երկրներ, ինչպես նաև արևմտյան ու կենտրոնական Աֆրիկայի երկրները, որ նախկինում եղել էին Ֆրանսիայի գաղութներ, որպես պետական դրոշներ հաստատել են եռագույններ<ref name="britannica">{{cite web|author=Whitney Smith|title=Flag of France|url=https://www.britannica.com/topic/flag-of-France|work=Encyclopædia Britannica|accessdate=2017-06-05|language=en}}</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եռագույն» էջից