«Ալեքսանդր Ծատուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
 
== Կենսագրություն ==
Ալեքսանդր Ծատուրյանը սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակերտել [[Արշակ Ագապյան]]ին, ավարտել ([[1881]] թ) քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար [[1881]] թվականի աշնանը մեկնել է [[Թիֆլիս]]՝ [[Ներսիսյան դպրոց]] ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ [[1883|1888]] թվականին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը` փականագործի մասնագիտությամբ, սակայն հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև [[1885]] թվականին [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան|Գևորգյան ճեմարան]] ընդունվելու փորձը։ Ծատուրյանը վերադառնում է  Թիֆլիս և շարունակում է աշխատակցել «Աղբյուրին»:
 
Մինչև [[1902]] թվականը ուսուցչություն է արել [[Նիժնի Նովգորոդ]]ի և [[Մոսկվա]]յի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակներում։ Եղել է Մ. Բարխուդարյանի՝ [[1888]] թվականից Մոսկվայում հրատարակված «Հանդես գրական և պատմական»–ի հիմնական աշխատակիցը, իսկ Մ. Բարխուդարյանի բացակայությամբ՝ նաև հրատարակիչը։ Նա միաժամանակ աշխատակցել է [[Մուրճ (ամսագիր)|«Մուրճ»]]–ին։ Հայ պարբերականներում հանդես է եկել Սնար, Ալաքյան, Արծիվյան, Շիտակյան ծածկագրերով։ [[1902]] թվականին դարձել է Մոսկվայի գրական–գեղարվեստական խմբակի անդամ, ծավալել մշակութային գործունեություն։