«Այզեկ Ազիմով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 73.
Հետագայում Ազիմովն ասել է, որ, ի տարբերություն Ոսկե Դարի գրողներ [[Ռոբերտ Հայնլայն|Ռոբերտ Հայնլայնի]] և [[Ալֆրեդ վան Վոգտ|Ալֆրեդ վան Վոգտի]], որոնց գործերը նույնպես առաջին անգամ հրատարակվել են 1939 թվականին, և ում տաղանդն իսկզբանե ակնհայտ էր, ինքը «(սա կեղծ համեստություն չէ) աստիճանաբար է վեր բարձրացել»։ 1940 թվականի հուլիսի 29-ի դրությամբ Ազիմովը 25 ամսում գրել էր 22 պատմվածք, որոնցից 13-ը հրատարակվել էին։ 1972 թվականին նա գրել է, որ դրանից ի վեր նա չի գրել այնպիսի գիտաֆանտաստիկ պատմվածք, որ չի հրատարակվել (բացառությամբ երկու «հատուկ դեպքի»)։ Նա այնքան հայտնի էր, որ [[Դոնալդ Ուոլհեյմ|Դոնալդ Ուոլհեյմը]] խոստովանել է, որ գնել է «The Secret Sense»-ը իր նոր ամսագրի համար միայն Ազիմովի անվան պատճառով։ Astounding-ի 1940 թվականի դեկտեմբերի համարի շապիկի վրա թավատառ գրված էր Ազիմովի անունը և պատկերված էր նրա պատմվածքը։
 
Քեմփբելի հետ զրույցի հիման վրա Ազիմովը 1941 թվականի մարտին և ապրիլին գրեց իր 32-րդ պատմվածքը, որը տպագրվեց Astounding-ում 1941 թվականի սեպտեմբերին։ 1968 թվականին [[Ամերիկյան Գիտաֆանտաստ Գրողների Միություն|Ամերիկյան Գիտաֆանտաստ Գրողների Միությունը]] քվեարկեց «<nowiki/>[[Գիշերամուտ]]<nowiki/>»-ի օգտին՝ որպես երբևէ գրված լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ «Nightfall and Other Stories»-ում Ազիմովը գրել է, որ «Գիշերամուտ»-ի գրելը բեկումնային պահ էր իր պրոֆեսիոնալ կարիերայում։ Հանկարծ նրան սկսեցին լուրջ ընդունել, և գիտաֆանաստիկայի աշխարհը իմացավ իր գոյության մասին։ Անցան տարիներ, և, պարզվեց, իր գործը գիտաֆանտաստիկ ոճում համարվում էր դասական։ «Գիշերամուտը» [[Հասարակական Գիտաֆանտաստիկա|Հասարակական գիտաֆանտաստիկայի]] պատմական օրինակներից է։ Հասարակական գիտաֆանտաստիկա տերմինը Ազիմովը ստեղծել է 1940 թվականներին առաջացած գրական ուղղությունը նկարագրելու համար. նա և շատ այլ գրողներ, ինչպես օրինակ՝ Հեյնլայնը, անցում էին կատարել սարքավորումներից և տիեզերական օպերաներից դեպի մարդու վիճակի մասին մտածմունքների։
 
1942 թվականի հունվարին և փետրվարին «Victory Unintentional»-ը գրելն ավարտելուց հետո Ազիմովը մի տարի ոչ մի պատմվածք չի գրել։ Ազիմովը ակնկալում էր շարունակել իր կարիերան որպես քիմիկոս, Ֆիլադելֆիայի բանակի նավաշինարանում նա ստանում էր տարեկան $2,600, ինչը բավարար էր ամուսնության համար։ Նա չէր ակնկալում, որ կարող է ավելի շատ գումար աշխատել ստեղծագործելով, քանի որ 4 տարվա մեջ 28 պատմվածք վաճառելով աշխատել էր $1,788.50: Ազիմովը դուրս եկավ գիտաֆանտաստիկայի երկրպագուների շրջանից և այլևս չէր կարդում նորամսագրեր, և, հնարավոր է, ամբողջովին լքեր գիտաֆանստաստիկայի աշխարհը, եթե Հեյնլայնն ու դե Քեմփը չլինեին նրա գործընկերները, և նախկինում վաճառված պատմածքները չշարունակեին պարբերաբար հայտնվել։ 1942 թվականին Ազիմովը հրատարակեց Հիմնդարման պատմություններից առաջինը, որը այնոտհետև վերածվեց տրիլոգիայի՝ [[Հիմնադրում]] ([[1951]]), [[Հիմնդարում և Կայսրություն]] ([[1952]]) և [[Երկրորդ Հիմնադրում]] ([[1953]]): Գրքերը պատմում են հսկայական միջաստղային կայսրության անկման և դրան հաջորդող կայսրության հաստատման մասին։ Այդ գրքերում Ազիմովը նաև ներառել է իր հոգեպատմության գաղափարախոսությունը, ըստ որի հնարավոր է կանխատեսել մեծ բնակչությունների պատմության ապագա ընթացքը։
Տող 81.
«Պոզիտրոնիկ» ռոբոտի մասին պատմվածքներում Ազիմովը գրել է ռոբոտների համար մի շարք կանոններ և նկարագրել է խելացիներ մեքենաներ, ինչը մեծ ազդեցություն է ունեցել այլ գրողների և մտավորականների՝ այդ հարցին իրենց վերաբերմունքի ձևավորման վրա։ «The Complete Robot» ([[1982]]) պատմվածքի ներածության մեջ Ազիմովը նշում է, որ նա մեծապես ոգեշնչվել է [[Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս|Ֆրանկենշթեյնյան]] սյուժեի գաղափարով, ըստ որի՝ ռոբոտները ոչնչացնում են իրենց ստեղծողներին։
 
Համագործակցելով Ազիմովի հետ՝ [[Հարլան Էլիսոն|Հարլան Էլիսոնը]] 1977 թվականին գրել է [[Ես, Ռոբոտս|«Ես, Ռոբոտս»]] վեպի էկրանավորմանը հարմարեցված սցենար, և Ազիմովը հավատում էր, որ պետք է ստացվի «երբևէ ստեղծված առաջին իսկապես չափահասների համար, բարդ և արժեքավոր գիտաֆանտաստիկ կինոնկար»։ Սցենարը, սակայն, այդպես էլ երբեք ֆիլմ չդարձավ, և տպագրվեց որպես գիրք 1994 թվականին։ 2004 թվականի [[Ես ռոբոտ եմ (ֆիլմ)|Ես ռոբոտ եմ]] ֆիլմը նկարահանվել է [[Ջեֆ Վինտար|Ջեֆ Վինտարի]] ֆրված «Hardwired» սցենարով՝ կիրառելով Ազիմովի գաղափարները անվան կիրառման իրավունքը գնելուց հետո։ Ազիմովը և [[Ռոբերտ Սիլվերբերգ|Ռոբերտ Սիլվերբերգը]] շարունակել են ռոբոտների պատմվածքներից մեկը՝ «<nowiki/>[[Երկհարյուրամյա մարդը]]<nowiki/>», և դարձրել այն նովել՝ «Պոզիտրոնիկ մարդը» և հարմարեցրել այն 1999 թվականի «Երկհարյուրամյա մարդը» ֆիլմի համար, որտեղ գլխավոր դեր է խաղացել [[Ռոբին Ուիլյամս|Ռոբին Ուիլյամսը]]։
 
1948 թվականին Ազիմովը գրել է քիմիայի կեղծ հոդված՝ «Վերարտադրվող թիոթլոմինի էդոկրոնային հատկությունները»։ Այդ ժամանակ Ազիմովը աշխատում էր իր դոկտրոական թեզի վրա և պատրաստվում էր թեզի պաշտպանությանը հաջորդող բանավոր քննությանը։ Վախենալով համալսարանի քննչական խորհրդի քննադատական արձագանքից՝ Ազիմովը խմբագրին խնդրել էր տպագրել հոդվածը կեղծանվան տակ, սակայն այն լույս տեսավ իր անվան տակ։ Ազիմովը մտահոգված էր, որ բանավոր քննության ժամանակ նրան կքննադատեն գիտությանը ոչ լուրջ վերաբերվելու համար։ Քննության վերջում քննիչներից մեկը ժպտալով հարցրեց նրան․ «Ի՞նչ կարող ես ասել, պարոն Ազիմով, թիոթլոմին կոչվող նյութի թերմոդինամիկ հատկությունների մասին»։ Ազիմովը սկսեց հիվանդագին ծիծաղել, և նրան ստիպված սենյակից դուրս հանեցին։ Հին րոպե անց նրան ներս հրավիրեցին քննասենյակ և շնորհավորեցին՝ «Դոկտոր Ազիմով» դիմելով։
 
1950-ականների մեծապես աճեց գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների պահանջարկը, և արդեն հնարավոր էր ստեղծագործել այդ ոճով ամբողջ դրույքով։ 1949 թվականին [[Doubleday (հրատարակչություն)|Doubleday]]-ի խմբագիր Բրեդբերին ընդունեց Ազիմովի չհրապարակաված «Grow Old With Me» գործը, բայց խնդրեց եղած 40,000 բառին ևս 30,000 բառ ավելացնել, որպեսզի այդ դառնա լիարժեք վեպ։ 1950 թվականի հունվարին գիրքը լույս տեսավ «Pebble in the Sky» անվան տակ։ 1950-ականներին Doubleday-ը հրատարակեց Ազիմովի հինգ այլ գիտաֆանտաստիկ վեպ՝ վեց մանկական «Lucky Starr» վեպերի հետ միասին (տպագրվել են «Պոլ Ֆրենչ» կեղծանունով)։ 1955 Doubleday-ը տպագրել է Ազիմովի պատվածքների հավաքածու՝ ներառյալ «''The Martian Way and Other Stories''» պատվածքը։
 
[[Galaxy Science Fiction]] և [[The Magazine of Fantasy & Science Fiction]] ամսագրերը վերջ դրեցին Ազիմովի՝ Astounding-ից կախվածությանը։ Հետագայում նա այդ շրջանը նկարագրում է որպես «հասունացման շրջան»։ Ազիմովի «<nowiki/>[[Վերջին հարցը (պատմվածք)|Վերջին հարցը]]<nowiki/>» ([[1956]])՝ էնթրոպիան հաղթահարելու և շրջելու մարդկային կարողության մասին, իր անձնական պատմվածքներից ամենասիրածն էր։
 
1972 թվականին նրա «The Gods Themself» վեպը ստացած [[Հյուգո մրցանակ|Հյուգո]], [[Նեբուլա մրցանակ|Նեբուլա]] և [[Լոկուս մրցանակ|Լոկուս]] մրցանակները՝ որպես լավագույն վեպ։
 
1974 թվականի դեկտեմբերին [[Փոլ ՄաքՔարթնի|Փոլ ՄաքՔարթնին]] դիմել է Ազիմովին գիտաֆանտաստիկ մյուզիքլի սցենար գրելու խնդրանքով։ ՄաքՔարթնին սյուժեի գաղափար ուներ և պատրաստել էր փոքրիկ երկխոսության ակնարկ․ նա ցանկանում էր ստեղծել ֆիլմ ռոք խմբի մասին, որի անդամները հայտնաբերում են, որ իրենց մարմիններում բնակվում են այլմոլորակայիններ։ Չնայած Ազիմովը ռոք երաժշտության սիրահար չէր, նա հավանեց գաղափարը և գրեց պատմության հակիրճ նկարագրություն։ Ազիմովը ներկայացրեց այն ՄաքՔարտնիին, սակայն նա չէր օգտագործել ՄաքՔարտնիի առաջարկած երկխոսության ակնարկը, ինչը, հավանաբար, մերժման պատճառ դարձավ։
 
1969 թվականին Ազիմովն ասել է, որ իր ամենահաջող համագործակցությունը գիտաֆանտաստիկ ամսարգի հետ եղել է [[The Magazine of Fantasy & Science Fiction]]-ը։ 1977 թվականին Ազիմովը իր անունը օգտագործելու իրավունք տվեց Isaac Asimov's Science Fiction Magazine-ին (այժմ՝ [[Asimov's Science Fiction]]): Գոյություն է ունեցել նաև [[Asimov's SF Adventure Magazine]] և ''Asimov's Science Fiction Anthology'' ամսագրերի տեսքով վերատպագրվող շարքը։
 
== Այզեկ Ազիմովը հայերեն ==