«Գրիպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
 
== Նախանշաններ ==
Հիվանդի մոտ լինում են ընդհանուր թուլություն, դող, գլխացավեր, գլխապտույտ, [[անքնություն]], լուսավախություն, ցավ ակնակապիճներում և գոտկատեղում, մարմնի ջարդվածություն, բութ ցավեր հոդերում, [[մկան]]ներում և [[ոսկոր|ոսկր]]երում, հաճախ՝ բկանցքի, ըմպանի և [[Քիթ|քթի]] լորձաթաղանթի բորբոքային երևույթներ, չոր հազ, փռշտոց։փռշտոց։Այ դեբուլներ Սկզբնական շրջանում քթըմպանի լորձաթաղանթի չորություն, իսկ ավելի ուշ՝ քթից շճային և շճաթարախային արտադրություն։ Հիվանդը լինում է անտարբեր, անշարժունակ, դեմքի մաշկը խոնավ, երբեմն՝ բշտիկավոր ցանավորումով։ Նկատվում է [[արյուն|արյան]] ճնշման անկում, պուլսի դանդաղում։ Եթե հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների, ապա 2-3 օրից սկսում է առողջացման շրջանը և ավարտվում է 5-8-րդ օրերին։ Գրիպին յուրահատուկ են մի շարք բարդություններ, որոնցից ամենածանրը [[թոքեր]]ի բորբոքումն է այն խիստ վտանգավոր է երեխաների և ծերերի համար։ Ավելի հաճախակի բարդություններից են բրոնխիտը, միջին ականջի, քթի հարակից խոռոչների բորբոքումները։ Գրիպը կարող է սրել սրտաանոթային համակարգի հիվանդությունները։ Գրիպը հազվադեպ կարող է բարդանալ վիրուսային շճային մենինգիտով, էնցեֆալիտով և մենինգոէնցեֆալիտով։ Բուժումը՝ գամմա-գլոբուլին, անտիբիոտիկներ և այլ դեղամիջոցներ։
 
== Կանխարգելում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրիպ» էջից