«Բազել ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 37.
'''Բազել''', շվեյցարական '''ֆուտբոլային ակումբ''' [[Բազել]]ից: Բազելը [[Շվեյցարիա]]յի ամենահաջողակ ակումբներից է: Այն հաղթել է [[Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնություն|Շվեյցարիայի առաջնությունը]] 20 անգամ, որը երկրորդ լավագույն արդյունքն է շվեյցարական ակումբների համար:
 
Բազելի ամենահաջողակ ժամանակաշրջաններից մեկը 1960-ական և 1970-ական թվականներն էին: 1967 թ.-ից 1980 թ.-ը ընկած ժամանակահատվածում Բազելը 7 անգամ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 1980-ականներին Բազելում սկսվեցին բարդ ժամանակներ: Նրանք երկար ժամանակ չխաղացին եվրոպական առաջնություններում, իսկ 1987 թվականին դուրս մնացին երկրորդ դիվիզիոն: 2000-ական թվականներին Բազելը վերադարձավ Շվեյցարիայի բարձրագույն դիվիզիոն՝ 2002 թվականին հաղթելով [[Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնություն|Շվեյցարիայի առաջնությունը]] 22 տարվա մեջ առաջին անգամ: Հետագա 13 մրցաշրջաններում ակումբը հաղթեց առաջնությունը ևս 9 անգամ: Բացի դրանից Բազելը նաև 12 անգամ հաղթել է [[Ֆուտբոլի Շվեյցարիայի գավաթ|Շվեյցարիայի գավաթը]]:
 
1999-2000 մրցաշրջանից հետո ամեն մրցաշրջանում Բազելը մասնակցել է եվրոպական առաջնություններին: 2001-2002 մրցաշրջանում նրանք հասել են [[ՈՒԵՖԱ Ինտերտոտո գավաթ|Ինտերտոտո գավաթի]] եզրափակիչ, սակայն այնտեղ պարտվել [[Աստոն Վիլլա]]յին: 2002-2003 մրցաշրջանում նրանք հասան [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2002-2003|Չեմպիոնների Լիգայի]] երկրորդ խմբային փուլ: 2005-2006 մրցաշրջանում հասան [[ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա|ՈՒԵՖԱ Գավաթի]] քառորդ եզրափակիչ: Բազելը [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա|Չեմպիոնների Լիգայում]] ամենաշատ մրցաշրջաններ անցկացրած շվեյցարական թիմն է՝ 7 մրցաշրջաններով: Այն նաև միակ շվեյցարական ակումբն է, որը որակավորվել է միանգամից Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ՝ առանց որակավորման փուլի:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բազել_ՖԱ» էջից