«Էրեբունի ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հոդվածի կառուցվածքը չի համապատասխանում թեմայի առաջնային և երկրորդային տեղեկատվության ներկայացման առաջնահերթություններին: Բովանդակության մեջ առկա են ոչ հանրագիտարանային ձևակերպումներ և մտքեր:
Տող 57.
Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով: Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (մ.թ.ա. VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի` ապադանայի: Վերակառուցումներ են կատարվել նաև տնտեսական մասում: Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով: Մասնավորապես, այդ  են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը: Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` ջրի և գինու համար: Վարչա-պալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և, հավանաբար, վերջինիս գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը, որը դարձյալ մասնակի վերակառուցումների է ենթարկվել մ.թ.ա. VI դարում:<ref name="պատմական ակնարկ" />
 
== Հնագիտական ուսումնասիրություններ ==
=== Հայ-ֆրանսիական համատեղ պեղումներ ===
Էրեբունի ամրոցում հնագիտական ուսումնասիրությունները շարունակելու և ընդլայնելու անհրաժեշտությունից ելնելով՝ 2008 թվականից արգելոց-թանգարանը գիտական և տեխնիկական համագործակցություն է իրականացնում Բրետանի (Ֆրանսիա) հնագիտական առաքելության հետ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից 2008-2011թթ., 2011-2015թթ. համար արտոնված ծրագրի շրջանակում և Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության ու Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի աջակցությամբ: Այդ համագործակցության նպատակը կողմերի միջև պարբերաբար գիտական և տեխնիկական տվյալների փոխանակությունն է` հնավայրի լավագույնս գիտական ճանաչման, հայտնաբերված և դեռևս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանության, ինչպես նաև գիտական տվյալների հիման վրա հնավայրի ու թանգարանի հանրահռչակման և մշակութային ծրագրերի  խթանման համար: Համագործակցության առանցքում դրված են հնավայրի ուսումնասիրության պատմությանը վերաբերող փաստավավերագրական նյութի ամբողջացումը և գիտակրթական նշանակության կարևորումը` մասնավորապես մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին պեղումների գործաշրջանին ներգրավելու միջոցով: <ref name="պեղումներ">[http://erebuni.am/index.php?option=com_content&view=article&id=1233&Itemid=595&lang=hy Պեղումներ ]</ref>
[[File:Erebuni Fortress3.jpg|thumb|left|Էրեբունի ամրոցը]]