«Էռնանդո դե Սոտո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 3.
'''Էռնանդո դե Սոտո''' ({{lang-es|Hernando de Soto}}, {{ԱԾ}})<ref>[http://www.britannica.com/eb/article-9068780/Hernando-de-Soto "Hernando de Soto"], from ''[[Encyclopedia Britannica]]'', Online edition. Full article freely available (3 pages: keep clicking "Next page" links).</ref> եղել է իսպանացի հայտնագործող և [[կոնկիստադոր]]: Նա առաջնորդել է առաջին եվրոպական արշավախումբը դեպի ժամանակակից ԱՄՆ-ի տարածքի խորքերը և հավանաբար եղել է առաջին եվրոպացին, որ հայտնաբերել է [[Միսիսիպի գետ]]ը:
Արշավախումբը որոնել է [[ոսկի]] և [[Չինաստան]] տանող ճանապարհը: Այն հետազոտել է ժամանակակից [[ԱՄՆ]]-ի հարավը:
 
Դե Սոտոն մահացել է [[1542]] թվականին Միսիսիպի գետի ափին, այժմյան Լեյք Վիլիջի մոտ, [[Արկանզաս]]ում: Էռնանդո դե Սոտոն ծնվել է Էքստրեմադուրայում, իսպանական [[իդալգո]]ների ընտանիքում: Այդ տարածաշրջանում տարածված էր աղքատությունը, որից դուրս գալու համար շատ երիտասարդներ ինքնուրույն ելք էին որոնում: Նրա ծնողները նույնպես աղքատ էին: Նա ծնվել է Բադախոս կամ Խերես դե լոս Կաբալերոս բնակավայրերից մեկում: Այն ամենն, ինչ հաստատ հայտնի է նրա մասին, այն է. որ նա իր մանկությունն անց է կացրել երկու վայրերում էլ: Նրա կամքն է եղել թաղվել Խերես դե լոս Կաբալերոսում, որտեղ թաղված են նաև իր ընտանիքի մյուս անդամները<ref>Charles Hudson (1997). Page 39.</ref>:
 
[[Իսպանիա]]ն և [[Պորտուգալիա]]ն լիքն էին երիտասարդներով, ովքեր ձգտում էին զինվորական փառքի հնարավություն ստանալ այն բանից հետո, երբ մավրերը պարտության էին մատնվել: Արևմուտքի նոր աշխարհի հայտնաբերմամբ (որը կարծում էին, թե արևելյան Ասիան է) շշուկներ էին տարածվում հարստության ու փառքի մասին. որոնք չափազանց գրավիչ էին աղքատների համար:
 
Դե Սոտոն նավարկել է Նոր աշխարհ 1514 թվականին Պանամայի առաջին նահանգապետի` Պեդրարիաս Սավիլայի հետ: Համարձակ առաջնորդությունը, անվարան հավատարմությունը և տեղաբնիկների գյուղերից դրանց գերեվարված առաջնորդների համար փրկագնի կորզման խելացի սխեման դարձել են Կենտրոնական Ամերիկայի նվաճման` Դե Սոտոյի գործելաոճի կնիքը:
 
Նա ձեռք է բերել լավ ձիավարի, ռազմիկի և ռազմավարի համբավ, բայց վատահամբավ է եղել իր գործած դաժանությունների համար:
Այդ ժամանակ [[Խուան Պոնսե դե Լեոն]]ը, ով հայտնաբերել է Ֆլորիդան, Վասկո Նունյես դե Բալբոան, ով հայտնաբերել է Խաղաղ օվկիանոսը և [[Ֆեռնան Մագելան|Ֆերդինանդ Մագելանը]], ով առաջին անգամ նավարկել է այդ օվկիանոսով արևելյան կողմից, խորապես ազդել են դե Սոտոյի հավակնությունների վրա: