«Օսթ (գլխավոր պլան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} '''«Օսթ» գլխավոր պլան''' ({{lang-de|Generalplan Ost}}), Արևելյան Եվրոպայո...»:
 
No edit summary
Տող 3.
 
Արևելյան տարածքների գաղութացման և գերմանացման այս ծրագիրը ստեղծվել է [[նացիստական ռասսայական քաղաքականություն|նացիստական ռասսայական քաղաքականության]] և «բնակեցման տարածքների» կոնցեպցիայի հիման վրա: Վերջին երկուսը ստեղծվել էին [[Հենրիխ Հիմմլեր|Հիմմլեր]]ի ղեկավարած [[ՍՍ (կազմակերպություն)|ՍՍ]]-ի կողմից: Հիմմլերը, լինելով նաև գերմանացի ազգի կոնսոլիդացիայի հարցերով ռեյխկոմիսար ({{lang-de|Reichskommissar für die Festigung deutschen Volkstums, RKFDV}}), 1939 թվականի աշնանից սկսել է զբաղվել նաև արևելյան տարածքներում բնակչության տեղահանման, արտաքսման և վերաբնակեցման հարցերով: Նախատեսված էր, որ պլանը պետք է իրագործվի 30 տարվա ընթացքում: Ընդորում, ծրագրի իրականացումը պետք է սկսվեր [[Հայրենական մեծ պատերազմ|ԽՍՀՄ պարտությունից հետո]]<ref>Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 298</ref>: Սակայն արդեն, 1943 թվականին ծրագրի իրականացումը վերջնականապես չեղարկվեց<ref>Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 293</ref>:
 
== Պլանավորում ==
«Օսթ» գլխավոր պլանի անվանումը և գաղափարը, հավանաբար, առաջացել են 1940 թվականին<ref name=ReferenceB>Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 285</ref>: Որպես նախաձեռնող հանդես է եկել հենց Հիմմլերը: Պլանի անվանումը մշակել է ՍՍ-ի ծառայություններից մեկը, հավանաբար, Կայսերական անվտանգության գլխավոր վարչությունը ({{lang-de|RSHA}}): Կա տեսակետ համաձայն որի անվանումը մշակվել է Գերմանացի ժողովրդի կոնսոլիդացիայի հարցերով ռեյխսկոմիսարիատը: Ինչ վերաբերում է իրականացման ժամանակահատվածին և ընդգրկման տարածքին, մշակվել է երկու հիմնական ուղղություն: