«Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
Ընտանեկան ճամփորդությունները հաճախ են առնչվել դժվարությունների. ուղևորության պայմանները շատ պարզունակ էին<ref>{{harvnb|Halliwell|1998|pp=51, 53}}</ref>: Նրանք հաճախ ստիպված են եղել երկար սպասել` տնից հեռու տառապելով վարակիչ հիվանդություններով. հիվանդացել է նախ Լեոպոլդը, ապա երկու երեխաները (Հաագա, 1765)<ref>{{harvnb|Halliwell|1998|pp=82–83}}</ref><ref>{{harvnb|Halliwell|1998|pp=99–102}}</ref>:
 
Զալցբուրգում մնալուց մեկ տարի անց Լեոպոլդը և Վոլֆգանգն ուղևորվել են [[Իտալիա]]` Աննա Մարիային ու Նաներլին թողնելով տանը: Այս ուղևորությունը տևել է 1769 թվականի դեկտեմբերից մինչև 1771 թվականի մարտը: Ինչպես և նախորդ ուղևորությունների ժամանակ, Լեոպոլդը ցանկանում էր ցուցադրել որդու` որպես կատարողի և արագ զարգացող կոմպոզիտորի ունակությունները: Վոլֆգանգը Բոլոնիայում հանդիպում է [[Յոսեֆ Միսլիվեչեկ]]ին և [[Ջովաննի Բատիստա Մարտինի]]ին` դառնալով Բոլոնիայի նշանավոր ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ: Հռոմում նա երկու անգամ լսում է [[Գրեգորիո Ալլեգրի]]ի «Միստերիան» և հիշողությամբ վերատադրում է այն` ստեղծելով [[Վատիկան]]ի կողմից բծախնդրորեն պահպանվող այդ ստեղծագործության առաջին ապօրինի տարբերակը<ref>Gutman (2000:271). For details of the story, see [[Miserere (Allegri)]] and [[Mozart's compositional method]].</ref><ref>{{cite new|author= Chrissochoidis, Ilias|title=London Mozartiana: Wolfgang's disputed age & early performances of Allegri's ''Miserere''|newspaper=[[The Musical Times]]| volume= 151|number= 1911 |date=Summer 2010|pages= 83–89}} Provides new information on this episode.</ref>:
 
Միլանում Մոցարտը գրում է «[[Միհրդատ, Պոնտոսի արքա]]» ({{lang-it|Mitridate, Re di Ponto}}) օպերան (1770), որը մեծ խանդավառությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից և հաջողությամբ բեմականացվում 20 անգամ: Դա հանգեցնում է օպերաների շարքի ստեղծմանը: Նա հոր հետ երկու անգամ վերադառնում է Միլան (1771 թվականի օգոստոս-դեկտեմբեր, 1772 թվականի հոկտեմբեր-1773 թվականի մարտ) «Ասկանիոն Ալբայում» (1771) և «[[Լուցիո Սուլլա (օպերա)|Լուցիո Սուլլա]]» (1772) օպերաների պրեմիերաներին: Զալցբուրգի համար Մոցարտը գրում է «Սկիպիոնի քունը» ({{lang-it|Il sogno di Scipione}}) օպերան (1772), Մյունխենի համար՝ «Չքնաղ այգեպանուհին» ({{lang-it|La bella finta Giardiniera}}) օպերան, 2 ժամերգություն, օֆֆերտորիում (1774)։ 17 տարին թևակոխելու պահին նրա ստեղծագործությունների մեջ արդեն հաշվվում էին 4 օպերա, 13 սիմֆոնիա, 24 սոնատ և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Լեոպոլդը հույս ուներ, որ այս ուղևորությունները կհանգեցնեն որդու մասնագիտական նշանակմանը, և իրոք, կառավարող էրցհերցոգ Ֆերդինանդը մտածում է Մոցարտին վարձելու մասին, սակայն նրա մոր` կայսրուհի Մարիա Թերեզայի անբարեհաճ տրամադրվածության արդյունքում` օգտագործել «անօգուտ մարդկանց», գործն ընթացք չի ստանում, և Լեոպոլդի հույսերն այլևս երբեք չեն իրականանում<ref>Eisen, Cliff; Keefe, Simon P, eds. (2006). ''The Cambridge Mozart Encyclopedia''. Cambridge University Press, p. 268. "You ask me to take the young Salzburger into your service. I do not know why, not believing that you have need for a composer or of useless people. [...] What I say is intended only to prevent you burdening yourself with useless people and giving titles to people of that sort. In addition, if they are at your service, it degrades that service when these people go about the world like beggars."</ref><ref>{{harvnb|Halliwell|1998|pp=172, 183–85}}</ref>: