«ՆԱՏՕ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 225.
ՆԱՏՕ-յի Գլխավոր քարտուղարը Դաշինքի միջազգային բարձրագույն պաշտոնյան է: Պատասխանատու է Դաշինքի խորհրդատվությունների եւ որոշումների ընդունման ընթացակարգի վարման համար, ինչպես նաեւ նույն որոշումների կատարման համար: Նա նախագահում է Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդում, ղեկավարում է Միջազգային քարտուղարությունն ու ներկայացնում է Դաշինքն այլոց հետ հարաբերություններում: 2014 թվականի հոկտեմբերի 1-ից ի վեր պաշտոնավարում է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը: Միջազգային քարտուղարությունն ունի շուրջ 1000 աշխատակից, ովքեր բոլորը ՆԱՏՕ-յի անդամ-երկրների քաղաքացիներ են: Այն կարծիքներ, ուղղություններ ու ադմինիստրատիվ օժանդակություն է տրամադրում ՆԱՏՕ-յի անդամ-երկրների պատվիրակություններին՝ Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-յի կենտրոնակայանից: Այն նաեւ նպաստում է կոմիտեների կողմից բոլոր մակարդակներում ընդունված որոշումների կիրառմանը:

ՆԱՏՕ-յի խորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 1955 թվականին՝ խորհրդարանականներին անդրատլանտյան որոշումների քննարկումներին մասնակից դարձենլու նպատակով:

Չնայած այն հանգամանքին, որ ԽՎ-ն լիովին անկախ է, այն ՆԱՏՕ-յի եւ իր անդամ-երկրների գործընկերների միջեւ կապող օղակ է հանդիսանում: ԽՎ-ն ունի 257 պատվիրակ իր 29 անդամ-երկրներից: Յուրաքանչյուր պատվիրակություն, որի թվային կազմը որոշվում է տվյալ երկրի բնակչության կազմով, արտացոլում է ազգային խորհրդարանի քաղաքական երանգները՝ այսպիսով ներկայացնելով քաղաքական կարծիքների լայն բազմազանություն: ՆԱՏՕ-յի մշտական կառույցը պարունակում է գործակալություններ եւ բազմաթիվ կոմիտեներ (քաղաքական, ֆինանսական, տեխնիկական), որոնք նվիրված են ՆԱՏՕ-յի քաղաքական եւ ռազմական ղեկավարության օժանդակությանը: ՆԱՏՕ-յի գործակալությունները վերջինիս կոլեկտիվ ունակությունների ձեռբերման ու պահպանման կենսական մեխանիզմ են կազմում: Լիսաբոնի գագաթաժողովի ընթացքում՝ 2010 թվականին, ՆԱՏՕ-յի անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարները համաձայնեցին ռացիոնալացնել 14 գործակալությունները երեք գլխավոր ծրագրային թեմաների շուրջ՝ ձեռբերումձեռքբերում, օժանդակություն, տեղեկություն եւ հաղորդակցություն եւ հասցնել 85-ի մի քանի հարյուր կոմիտեների թիվը: Այս բարեփոխումն ավարտվեց 2012 թվականին: Նույն տարվա հուլիսին չորս նոր օրգաններ ստեղծվեցին, որոնք ներկայացնում են գործող գործակալությունների գործառույթներն ու պարտականությունները.

* ՆԱՏՕ-յի տեղեկատվության եւ հաղորդակցության գործակալություն, որը ներկայացնում է Սուպերհամակարգչային գործողությունների ազգային կենտրոնը, որը զբաղվում էր ''SIC'' համակարգերի կիրառմամբ եւ օժանդակությամբ,

* ՆԱՏՕ-յի օժանդակության եւ ձեռբերման գործակալություն,

Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՆԱՏՕ» էջից