«Մանչեսթեր Յունայթեդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չNo edit summary
Տող 554.
Դրանից հետո մարզադաշտն անընդհատ բարելավվում էր. սկզբում «Սթրեթֆորդ Էնդի» վրա տանիք կառուցեցին, ապա տանիքներ ավելացվեցին Հյուսիսային և Արևելյան տրիբունաների վրա ևս։ Հետագայում հին տանիքը փոխեցին կոնսոլայինով։ 1993-94 մրցաշրջանի սկզբում կոնսոլային տանիք կառուցվեց վերջին՝ «Սթրեթֆորդ Էնդ» տրիբունայի վրա{{sfn|Բարնս|2001|էջ=19}}<ref name="expansion">{{cite web | language=en | url=http://www.manutdzone.com/oldtrafford/oldtrafford.htm | title=Օլդ Թրաֆորդ 1909-2006 | publisher=''ManUtdZone.com'' | archiveurl=http://www.webcitation.org/612fHlB3X | archivedate=2011-08-19}}</ref>։
 
1950-ական թվականերիթվականների սկզբին մարզադաշտում լուսարձակներ տեղադրվեցին։ Կանգնեցվեցին 55 մետր բարձրությամբ չորս սյուներ, որոնցից յուրաքանչյուրի վրա տեղավորվում էր 54 լուսարձակ։ Ակումբը լուսավորման համակարգի վրա 40 000 ֆունտ ծախսեց, և այն առաջին անգամ օգտագործվեց 1957 թվականի մարտի 25-ին։ Հին լուսարձակները շրջանառությունից հանեցին 1987 թվականին, երբ նրանց փոխարինեցին նորերը՝ տեղակայված յուրաքանչյուր տրիբունայի տանիքում։ Այդ լուսարձակները օգտագործվում են մինչ օրս{{sfn|Բարնս|2001|էջեր=44-45}}։
 
1990-ական թվականներին [[Հիլզբորոյի ողբերգություն]]ից հետո կազմվեց [[Թեյլորի զեկույց]]ը, որը պարտավորեցնում էր վերակառուցել բոլոր մարզադաշտերը այնպես, որ հանդիսականները կարողանային միմիայն նստել, այլ ոչ թե նաև կանգնել։ Վերակառուցման պատճառով «Օլդ Թրաֆորդի» տարողունակությունը իջավ՝ հասնելով գրեթե 44 000 տեղի։ Սակայն ակումբի հայտնիության անընդհատ աճի պատճառով մարզադաշտը շարունակում էր ընդլայնվել։ 1995 թվականին Հյուսիսային տրիբունան բաժանվեց երեք բաժինների, ինչը մարզադաշտի տարողունակությունը ավելացրեց՝ հասցնելով 55 000 տեղի։ Դրան հաջորդեց Արևելյան և Արևմտյան տրիբունաների ընդլայնումը, ինչը մարզադաշտի տարողունակությունը կրկին ավելացրեց և հասցրեց մինչև 68 000 տեղի։ Վերջին վերակառուցումը ավարտվել է 2006 թվականին, երբ բացվեցին հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան բաժինները։ Սրանց ավելացումից հետո մարզադաշտի տարողունակությունը հասավ 76 098-ի<ref name="expansion"/>։ 2009 թվականին մարզադաշտում փոքրիկ վերակառուցում տեղի ունեցավ, որի արդյունքում մարզադաշտի տարողունակությունը ավելացավ 255 տեղով՝ հասնելով 75 957-ի{{sfn|Մորգան|2010|էջեր=44-48}}։