«Նադին Գորդիմեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
Գորդիմերի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Դեմ առ դեմ»-ը, լույս է տեսել [[1949]] թվականին, իսկ [[1953]] թվականին լույս է տեսել իր առաջին վեպը՝ «Կեղծ օրեր», որում հերոսուհի Հելենը անցնում է այնպիսի էվոլուցիայի միջով, ինչպիսին տեսել է գրողը։ Գորդիմերի գրականությունը պատկերում է Հարավաֆրիկյան պետությանը հատուկ քաղաքական-հասարակական դրության ողջ բարդությունը, սակայն նա պնդում էր, որ քաղաքական գաղափարների տարածող չէ։ «Կեղծ օրեր» վեպում Գորդիմերը ցույց է տալիս իր քաղաքը այնպես, ինչպես իրականում կա, այլ ոչ թե եվրոպացի գրողների՝ էկզոտիկ Աֆրիկան պատկերելու ավանդույթներով։
 
[[1958]] թվականին գրված «Օտարերկրացիների հողը» վեպը յոհաննեսբուրգյան հասարակությունը պատկերող բազմապլան ստեղծագործություն է, որը պատմվում է անգլիացի լրագրող Թոբի Հոդդի անունից։ [[1963]] թվականին գրել է աշխարհի դաժանությունից իր անձական, իզոլացված աշխարհը գնացող հերոսի մասին «Պատահական սեր» վեպը, որը երկար տարիներ շարունակ արգելված է եղել հրատարկվելհրատարակվել [[Հարավաֆրիկյան Հանրապետություն]]ում։
 
[[1964]] թվականին Գորդիմերը լրագրող Էնթոնի Սեմփսոնի հետ միասին մասնակցել է [[Նելսոն Մանդելա]]յի «Ես պատրաստ եմ մահվան» պաշտպանական ելույթի ստեղծմանը, որը պետք է հնչեր պետական դավաճանության մեղանդրանքով կատարվող դատի ժամանալ։ Սակայն նրանց ջանքերը չփրկեցին Մանդելային բանտարկումից։ Բանտում նա գրում էր․ «Ես կարդում եմ Նադին Գորդիմերի բոլոր ոչ արգելված վեպերը և շատ նոր բան եմ իմանում սպիտակամորթների ազատամտական զգայունության մասին»<ref>{{cite web|url=http://itar-tass.com/kultura/1316368|title=Лауреат Нобелевской премии по литературе из ЮАР Надин Гордимер умерла в возрасте 90 лет|publisher=[[ИТАР ТАСС]]|date=14 июля 2014|accessdate=14 июля 2014}}</ref>։