«Վատիկան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 80.
Այս ժամանակահատվածի մեծ մասում պապերը չեն բնակվել Վատիկանում: [[Լաթերանյան պալատ|Լաթերանյան պալատը]], որը Հռոմի հակառակ կողմում էր, նրանց հիմնական նստավայրն էր համարվում հազարավոր տարիներ: 1309-ից 1377 թվականներին նրանք ապրում էին [[Ավինյոն|Ավինյոնում]] ([[Ֆրանսիա]]): Երբ վերադարձան,պապերը որոշեցին հաստատվել Վատիկանում: Նրանք տեղափոխվեցին Քուիրինալյան պալատ 1583 թվականին, երբ կառուցման աշխատանքները ավարտվեցին (այդ ժամանակ պապը ՊոլV էր (1605-1621)), բայց 1870 թվականի Հռոմի գրավումից հետո նրանք տեղափոխվեցին Վատիկան, իսկ նրանց նստավայրը վերափոխվեց Իտալիայի թագավորի նստավայրի:
 
=== '''Իտալիայի միավորում (Ռիսորզիմենտո)''' ===
1870 թվականին պապական ունեցվածքը հայտնվեց վտանգի մեջ, երբ Հռոմը բռնակցվեց [[Պիեմոնտ|Պիեմոնտի]] առաջնորդած ուժերի կողմից, որոնք միավորել էին Իտալիայի մնացած հատվածը, պապական ուժերի ձևական դիմադրությունից հետո:
 
Իտալիան քայլեր չձեռնարկեց Վատիկանի պատերի ներսում Պապական աթոռի գործերին միջամտելու համար: Այնուամենայնիվ, շատ վայրերում այն բռնագրավեց եկեղեցու ունեցվածքը: 1871 թվականին Քուիրինալյան պալատը բռնագրավվեց Իտալիայի թագավորի կողմից և դարձավ թագավորական պալատ: Դրանից հետո պապերը հաստատվեցին Վատիկանում, և որոշ պապական արտոնություններ ճանաչվեցին երաշխավորությունների օրենքով, որոնց թվում է դեսպաններ ուղարկելու և ընդունելու իրավունքը: Բայց պապերը չճանաչեցին Հռոմում իշխելու Իտալիայի թագավորի իրավունքը և հրաժարվեցին լքել Վատիկանը մինչև վեճի լուծումը 1929 թվականին: Պիոս IX պապը (1846-78)՝ պապական մարզի վերջին ղեկավարը, կոչվում էր «Վատիկանի պատանդ»: Աշխարհիկ իրավունքներից զրկվելով պապերը կենտրոնացան հոգևոր խնդիրները լուծելու վրա:
 
=== Լաթերանի պայմանագրեր ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վատիկան» էջից