«ԽՍՀՄ կազմավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: Բելոռուս → Բելառուս oգտվելով ԱՎԲ
"Stalin_lg_zlx1.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Ymblanter մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Stalin lg zlx1.jpg:
Տող 7.
Խորհրդային հանրապետությունների միավորումը պետք է իրագործվեր «վերևից»։ [[Իոսիֆ Ստալին]]ն առաջ քաշեց «ինքնավարացման ծրագիրը»։ Դրանով առաջարկում էր ինքնավար հանրապետությունների կարգավիճակով խորհրդային հանրապետություններն ընդգրկել ՌԽԴՍՀ–ի կազմի մեջ։ [[Վլադիմիր Լենին]]ը դեմ էր այս ծրագրին, նա առաջ քաշեց [[Եվրոպա]]յի և [[Ասիա]]յի խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միություն ստեղծելու գաղափարը։ Վերջինիս համոզմամբ՝ դաշնային միավորումն ընդամենը միասնական պետության հասնելու անցումային փուլ էր։ Ի վերջո [[Կենտկոմ]]ն ընդունեց դաշնային կառույց ունեցող պետության լենինյան տեսակետը։ Շատ կարևոր էր անդրկովկասյան երեք հանրապետությունների խնդիրը։ Լենինը պնդում էր, որ [[Հայաստան]]ը, [[Վրաստան]]ն ու [[Ադրբե­ջան]]ը ապագա Միության կազմի մեջ մտնեն Անդրկովկասյան դաշնության ձևով։ [[Անդրկովկաս]]յան դաշնության ղեկավար մարմիններում ապահովելով Մոսկվային հավատարիմ կադրերի նշանակումը՝ խորհրդային կառավարությունը կարող էր ապահովել իր համար ընդունելի որոշումների կայացումը։ [[Մոսկվա]]յի հետևողական ճնշման արդյունքում [[1922]] թվականի [[մարտի 12]]–ին երեք անդրկովկասյան հանրապետությունները կնքեցին դաշնային միության պայմանագիր։ Արդյունքում ի հայտ եկավ Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Դաշնային Միությունը (ԱԽՍՀԴՄ)։ Նոր էր ձևավորվել ԱԽՍՀԴՄ–ն, երբ Մոսկվան արտահայտեց իր դժգոհությունը։ Պարզվեց, որ պահանջվում էր ստեղծել ոչ թե հանրապետությունների դաշնային միություն, այլ միասնական դաշնային հանրապետություն։ [[1922]] թվականի [[դեկտեմբերի 13]]–ին հռչակվեց Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽԴՍՀ) և ընդունվեց վերջինիս սահմանադրությունը։ Իսկ արդեն [[դեկտեմբերի 30]]–ին ստեղծվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ), որի կազմի մեջ մտան ՌԽԴՍՀ–ն, [[Ուկրաինա]]կան ԽՍՀ–ն, Բելառուսական ԽՍՀ–ն և Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽԴՍՀ)։
== ԽՍՀՄ ստեղծումը ==
 
[[Պատկեր:Stalin lg zlx1.jpg|200px|մինի|աջից|Իոսիֆ Ստալին]]
 
[[1924]] թվականի [[հունվարի 31]]–ին ընդունվեց ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը, բարձրագույն մարմին հռչակվեց ԽՍՀՄ Խորհուրդների համագումարը։ Բոլոր միութենական հանրապետությունները պահպանում էին անկախության ձևական դրսևորումները ներքին ինքնակառավարման գործերում։ Իշխանության դաշնային մարմինների լիազորությունների շրջանակների մեջ մտնում էին միայն չորս բնագավառներ՝ արտաքին քաղաքականությունը, զինված ուժերը, կապի և հաղորդակցության միջոցները։ ԽՍՀՄ–ում սոցիալիզմի կառուցման անհրաժեշտ նախապայմաններ համարվեցին արդյունաբերացումը, կոլեկտիվացումը և «մշակութային հեղափոխությունը»։ [[1928]] թվականին [[ԽՍՀՄ]]–ը մուտք գործեց զարգացման նոր փուլ։ Երկրում սկսվեց արդյունաբերացման գործընթացը։ [[1929]] թվականին սկսվեց կոլեկտիվ տնտեսությունների համատարած ստեղծումը, որը զուգակցվում էր մասնավոր տնտեսությունների վերացմամբ։ Կոլեկտիվացումն իրագործվում էր հակաիրավական մեթոդներով։