«Ֆունդամենտալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
Ֆունդամենտալիստները, ըստ Կոստյուկի, հաջողության են հասել այն ժամանակ, երբ մասնակցել են կրոնական ու «հայրենասիրական» ուժերի գործունեությանը, որոնց շարքում նա դասում է 1993 թվականին Սովետների տան պաշտպանությունը, 1997 թվականին [[Մարտին Սկորսեզե]]ի «[[Քրիստոսի վերջին փորձությունը]]» ֆիլմի ցուցադրությունն արգելելու պահանջը, նույն թվականին «Խղճի և կրոնական միությունների ազատության մասին» դաշնային նոր օրենքի ընդունմանն աջակցումը և այլն<ref name="Kostyuk"/>։ Միևնույն ժամանակ Կոստյուկը նշել է, որ ռուս ուղղափառական եկեղեցու բարձրաստիճան ծառայողները ենթարկվում են «սգրեսիվ հետապնդման» ֆունդամենտալիստների կողմից<ref name="Kostyuk"/>։ Կրոնագետ Յուրի Չեռնոմորեցը 2011 թվականին կարծիք է հայտնել, թե Ուկրաինան Մոսկվայի պատրիարքության կազմում պահելու համար Կիրիլ պատրիարքը անցել է ծայրահեղ ֆունդամենտալիստական դիրքորոշման<ref>Черноморец Ю. П.[http://risu.org.ua/ua/index/expert_thought/analytic/40214/ Христианский консерватизм Патриарха Варфоломея и фундаментализм Патриарха Кирилла: существенные противоречия и угрозы для будущего] // Релігійно-інформаційна служба України, 17.01.2011</ref>։
 
2005 թվականին «Сова» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վերխովսկին նշել է, թե ներկայում ծայրահեղական ֆունդամենտալիզմի հետևորդները ուղղափառների շրջանում կազմում են փոքրամասնություն<ref>[[Верховский, Александр Маркович|Верховский А. М.]] [https://web.archive.org/web/20060520202622/http://www.politjournal.ru/index.php?action=Articles&dirid=67&tek=3892&issue=112 Православный фундаментализм остался в меньшинстве] // [[Политический журнал]]. № 25. 18.07.2005.</ref>։
 
== Ծանոթագրություններ ==