«Ռալֆ Ուալդո Էմերսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
Արժեքավոր են նրա «Հասարակություն և մենություն» ([[1870]]) [[տրակտատ]]ը, «Մարդկության ներկայացուցիչներ» ([[1850]]) կենսագրական ակնարկների գիրքը, որտեղ ներկայացված են [[Պլատոն]]ը, [[Սվենդեբորգ]]ը, Մոնտենը, [[Շեքսպիր]]ը, [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոն]]ը, [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթե]]ն<ref>{{cite book|author=Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն|title=Գրականության տեսություն|publisher=Սարգիս Խաչենց|location=Երևան|year=2008|page=էջ 466}}</ref>:
 
Առաջինն է արտահայտել ու ձևակերպել տրանսցենդենտալիզմի փիլիսոփայությունը (իր «Բնություն» էսսեում): Հորինել է «Ամերիկյան գիտնականը» հանրահայտ ճառը, որը Օլիվեր Ուենդել Հոլիս Ավագի կողմից բնութագրվել է իբրև «անկախության ինտելեկտուալ հռչակագիր»: Իր փիլիսոփայական աշխատություններում և գեղարվեստական ստեղծագործություններում արծարծել է անձի, նրա ազատության, հոգու և բնության փոխհարաբերությունների հետ առնչվող հարցեր:Եղել է [[Հենրի Դեյվիդ ԹորոյիԹորո]]յի ընկերն ու ուսուցիչը:
 
== Կենսագրություն ==
Էմերսոնի հայրը ունիտարիական քահանա էր, որի մահից հետո ընտանիքը տևական ժամանակ աղքատության մատնվեց: 1821 թվականին Ուոլդոն ավարտեց [[Հարվարդի համալսարանըհամալսարան]]ը, որտեղ աստվածաբանական կրթություն էր ստացել, հոգևոր կոչում ստացավ և դարձավ Բոստոնի[[Բոստոն]]ի ունիտար եկեղեցու քարոզիչ: Հետագայում եղել է նաև Նոր Անգլիա նահանգի ունիտար եկեղեցու՝ ազատական հայացքների տեր պաստորը, բայց առաջին կնոջ վաղաժամ վախճանից հետո գաղափարական ճգնաժամ է ապրել, որի արդյունքում 1832 թվականի աշնանը հանդես է եկել [[Խորհրդավոր ընթրիքիընթրիք]]ի հետ առնչվող եկեղեցական ծեսի դեմ: Դրան հաջորդել է գործընկերների հետ բախումը, որի հետևանքով նա ստիված է եղել թողնել իր թեմը: Սակայն մինչև 1838 թվականը շարունակել է, իբրև հրավիրված պաստոր, քարոզչությամբ զբաղվել Մասաչուսեթսի[[Մասաչուսեթս]]ի զանազան թեմերում: Այդ ընթացքում պատվարժան քարոզիչը գրել է շուրջ 190 քարոզ, ապրուստի միջոցներ վաստակելու նպատակով հանդես է եկել նաև դասախոսություններով և արդեն 1850 թվականին հռչակվել նույնիսկ [[ԱՄՆ]] սահմաններից դուրս: 1853 թվականին, ամուսնանալով երկրորդ անգամ, բնակություն է հաստատել Կոնկորդում (Մասաչուսեթս նահանգ), իսկ նրա քարոզչական ելույթների աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև Կալիֆորնիան[[Կալիֆորնիա]]ն, Կանադան[[Կանադա]]ն, Անգլիան[[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա|Ֆրանսիան]]... Ժամանակ առ ժամանակ նա արտագրում ու վերամշակում էր իր քարոզներն ու դասախոսությունները, դրանցով կազմում ու լույս ընծայում ժողովածուներ. 1844-ին՝ «Ակնարկները», 1850-ին՝ «Մարդկության ներկայացուցիչները», 1856-ին՝ «Անգլիական ապրելակերպի առանձնահատուկ գծերը», 1860-ին՝ «Բարոյական փիլիսոփայությունը»: 1846 և 1867 թվականներին լույս է ընծայել նաև բանաստեղծական ժողովածուներ: Նրա պոեմներից մի քանիսը («Բրահման», «Օրերը», «Ձնամրրիկը», «Կոնկորդյան օրհներգը») համարվում են ամերիկյան գրականության դասական երկեր:
 
Էմերսոնը մահացել է 1882 թվականի ապրիլի 27-ին Կոնկորդում: Հետմահու հրատարակվել են նրա օրագրերը:
 
== Տես նաև ==
Դժվար է գերագնահատել Էմերսոնի թողած ազդեցությունը ամերիկյան մտքի և գրականության վրա: Նրա սերնդակից ազատականները (լիբերալները) նրան համարում էին իրենց հոգևոր առաջնորդը: Նա իր ստեղծագործությամբ մեծ ազդեցություն է գործել Հ. Թորոյի, Հ. Մելվիլի, Ու. Ուիթմենի վրա: Հետագա տարիներին նրա ազդեցությունն զգացել են նաև [[Էմիլի ԴիքինսոնըԴիքինսոն]]ը, Է. Ռոբինսոնը, Ռ. Ֆրոսթը և այլ փիլիսոփաներ ու գրողներ: Գաղափարական, փիլիսոփայական բոլոր ուսմունքներից ամենաամերիկյանը համարվող գաղափարախոսությունը՝ պրագմատիզմը[[պրագմատիզմ]]ը, ցուցադրել և ցուցադրում է իր բացահայտ մոտիկությունը Էմերսոնի հայացքներին: Նրա գաղափարներով ոգեշնչվել են նաև բողոքական մտքի «մոդեռնիստական» ուղղության ներկայացուցիչները: Սակայն Ամերիկայում[[Ամերիկա|Ամերիկայ]]ում տրանսցենդենալիզմի հակառակորդներ ևս եղել են: Վերջիններիս մեջ էին [[Նաթանիել ՀոթորննՀոթորն]]ն ու [[Էդգար ՊոնՊո]]ն: Ընդ որում՝ Հոթորնը այն էլ էր շեշտում, որ Էմերսոնի դեմքը կարծես արևի շող լինի:
 
Էմերսոնը շահել է նաև գերմանացի ընթերցողների համակրանքը և որոշակի ազդեցություն գործել Ֆ. Նիցշեի վրա: Ֆրանսիայում[[Ֆրանսիա]]յում և Բելգիայում[[Բելգիա]]յում նրա ազդեցությունը մեծ չէր, թեև նրանով հետաքրքրվել են Մ. Մետեռլինկը, Ա. Բերգսոնը, Շ. Բոդլերը:
 
Ռուսաստանում[[Ռուսաստան]]ում Էմերսոնը ուժեղ ազդեցություն է գործել [[Լև ՏոլստոյիՏոլստոյ]]ի և ռուս մի շարք այլ գրողների վրա: Լ. Տոլստոյի օրագրերում, նամակներում, հոդվածներում արտահայտած շատ ու շատ մտքեր անհերքելիորեն վկայում են, որ նրա և Էմերսոնի հայացքները որոշակի նմանություն ունեն: Վերջինիս փիլիսոփայությունը անչափ բնականորեն ընդգրկվում է ռուս մեծ գրողի հայեցակարգի մեջ: Տոլստոյը շատ բարձր էր գնահատում Էմերսոնին, նրան համարում էր «քրիստոնյա դավանանքին նվիրված գրող»:
 
Տասնիններորդ դարի երկրորդ կեսին Էմերսոնն զբաղեցրեց ամերիկյան ազգի առաջնորդի տեղը, որը թափուր էր մնացել [[Բենջամին ՖրանկլինիՖրանկլին]]ի վախճանվելուց հետո:
 
== Ծանոթագրություններ ==