«Հայկանուշ Մառք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
== Կենսագրություն ==
[[1898]] թվականին ավարտել է Էսայան միջնակարգ վարժարանը։ Երկար տարիներ ուսուցչություն է արել [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] հայկական դպրոցներում։ [[1905]] թվականին իր ամուսնու՝ Վ. Թոշիկյանի հետ երկու տարի հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը։ 1907 թվականին մեկնել է [[Զմյուռնիա]], աշխատակցել «Արշալույս» և «Արձագանք» թերթերին։ 1909 թվականին վերադարձել է Կ. Պոլիս, արձակ ու չափածո գործերով հանդես եկել «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «ժամանակ», «Երիտասարդ հայուհի» և այլ պարբերականներում։ [[1919]]-[[1932]] թվականներին հրատարակել է «Հայ կին» կիսամսյա հանդեսը։ [[1921]] թվականին լույս է տեսել նրա «Ծուլության պահերես» արձակ բանաստեղծությունների ժողովածուն<ref>{{Cite web|url=http://avproduction.am/?ln=am&page=person&id=4398|title=AV Production - Հայկանուշ Մառք|last=Baghdasaryan|first=Aram|website=avproduction.am|accessdate=2018-03-02}}</ref><ref>{{Cite news|url=http://socialism.am/womens/687.html|title=Հայկանուշ Մառք - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am|language=hy-am|access-date=2018-03-02}}</ref>։
 
1954 թվականին Կ․ Պոլսում մեծ շուքով տոնվել է Մառքի գրական գործունեության հիսնամյակը, որի առիթով հրատարակվել է նրա բանաստեղծական և հրապարակագրական գործերը՝ «Հայկանուշ Մառք. կեանքն ու գործը» խորագրով։
 
Մառքն իր գրադարանը և բոլոր իրերը կտակել է Սուրբ Խաչի դպրեվանքին։
 
== Ծանոթագրություններ ==