«Արմենուհի Սրապյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
 
== Կենսագրություն ==
Ավարտել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարանի]] բանասիրական ֆակուլտետը ([[1940]])։ [[1943]]-ից աշխատել է [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում]]։ Աշխատությունները նվիրված են հայ հին գրականության, միջնադարյան հայ արձակի և պոեզիայի, թարգմանական մատենագրության ու գրական կապերի առանցքային հարցերին։ Կազմել է «էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (համահեղինակներ՝ Սուրեն Ավդալբեկյան, Մ․ Մկրտչյան, [[1957]]) ժողովածուն։ Զբաղվել է Հովհաննես (Պլուզ) Երզնկացու և [[Կոստանդին Երզնկացի|Կոստանդին Երզնկացու]] կյանքի ու ստեղծագործության քննությամբ («Հովհաննես Երզնկացի», [[1958]] և «Կոստանդին Երզնկացին եւ իր տաղերը» [«Կոստանդին Երզնկացու «Տաղեր» գրքում, [[1962]]], գիտահամեմատական բնագրեր և ուսումնասիրություն)։ Լույս են տեսել Արմենուհի Սրապյանի «Հայ միջնադարյան զրույցներ» ([[1969]], ուսումնասիրություն և բնագրեր) և «Պատմութիւն վասն մանկանն և աղջկանն․ Պատմութիւն յաղագս Փահլուլ թագաւորին» ([[1983]], ներածություն, գիտահամեմատական բնագրեր և ծանոթագրություններ) գրքերը։ Կազմել է Ե. Տեր-Մինասյանի կենսամատենագիտությունը (1986)։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=164}}