Արմենուհի Սրապյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սրապյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմենուհի Նիկողոսի Սրապյան (փետրվարի 18, 1918 կամ 1918[1] - հուլիսի 28, 2000 կամ 2000[1]), հայ խորհրդային բանասեր, բնագրագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1974)։
Սրապյան Արմենուհի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1918 կամ 1918[1] |
Ծննդավայր | Երզնկա |
Վախճանվել է | հուլիսի 28, 2000 կամ 2000[1] |
Մասնագիտություն | բանասեր, բնագրագետ |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1940) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Գրականության ինստիտուտ |
Արմենուհի Սրապյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1940)։ 1943 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում։ Աշխատությունները նվիրված են հայ հին գրականության, միջնադարյան հայ արձակի և պոեզիայի, թարգմանական մատենագրության ու գրական կապերի առանցքային հարցերին։ Կազմել է «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (համահեղինակներ՝ Սուրեն Ավդալբեկյան, Մ․ Մկրտչյան, 1957) ժողովածուն։ Զբաղվել է Հովհաննես (Պլուզ) Երզնկացու և Կոստանդին Երզնկացու կյանքի ու ստեղծագործության քննությամբ («Հովհաննես Երզնկացի», 1958 և «Կոստանդին Երզնկացին և իր տաղերը»[2] [«Կոստանդին Երզնկացու «Տաղեր» գրքում, 1962], գիտահամեմատական բնագրեր և ուսումնասիրություն)։ Լույս են տեսել Արմենուհի Սրապյանի «Հայ միջնադարյան զրույցներ» (1969, ուսումնասիրություն և բնագրեր) և «Պատմութիւն վասն մանկանն և աղջկանն․ Պատմութիւն յաղագս Փահլուլ թագաւորին» (1983, ներածություն, գիտահամեմատական բնագրեր և ծանոթագրություններ) գրքերը։ Կազմել է Ե. Տեր-Մինասյանի կենսամատենագիտությունը (1986)[3]։
Երկեր
խմբագրել- Հայ միջնադարյան զրույցներ։ Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1969, 413 էջ[4]։
- Հովհաննես Երգնկացի – Պլուզ. կյանքը և գործը. Ե., 1993:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Մուրադյան, Պ (1963 թ․ մայիսի 15). «Արմենուհի Սրապյան–«Կոստանդին Երզնկացի»». ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների. № 4: 91–94.(չաշխատող հղում)
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ Սրապյան, Արմենուհի (1969). Հայ միջնադարյան զրույցներ. Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 164)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենուհի Սրապյան» հոդվածին։ |