«Արարատյան դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Այլ|Արարատ (այլ կիրառումներ)}}
{{Արևմտահայերեն|Արարատեան Դաշտ}}
|պատկեր = [[Պատկեր:Երեւանի համայնապատկեր արշալոյսին.JPG|մինի]]
{{Տեղեկաքարտ Հովիտ
|անվանում = Արարատյան դաշտ
|բնօրինակ =
|պատկեր = Երեւանի համայնապատկեր արշալոյսին.JPG
|նկարագրում=
|լեռնային_համակարգ=
|պատկերի լայնություն =
|կոորդինատներ =
|լայնք = 40.1148549
|երկայնք = 44.0116738
|խորություն=
|տեղադրություն =
|բծմ =
|երկարություն = 200
|լայնություն = 20-45
|մակերես = 6600
|համակարգ =
|առաջին վերելք =
|երկիր = Հայաստան
|երկիր2 =
|կատեգորիա =
}}
'''Արարատյան դաշտ''', Արարատյան գոգավորության հատակն է՝ լցված լճագետային, հեղեղաբերուկ նստվածքներով և լավաներով։ Հայկական լեռնաշխարհի ընդարձակ հարթավայրերից մեկը՝ Միջին Արաքսյան գոգավորության ցածրադիր մասը (բարձրությունը 800 - 1000 մ)։
 
== Անվանում ==
Պետք է ասել և գրել Արարատյան դաշտ և ոչ թե դաշտավայր։ Ավանդաբար դաշտավայր անունը տրվում է այն հարթավայրերին, որոնք ծովի մակարդակից բարձր են ոչ ավելի քան 200 մետր, ինչպիսիք են [[Ամազոն]]ի, Արևմտասիբիրական, Մերձկասպյան և այլ դաշտավայրերը<ref>[[Կամսար Ավետիսյան]], Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979</ref>։
Իսկ Արարատյան հարթավայրն ունի 800-1000մ1000 մ բացարձակ բարձրություն, ըստ որի այն սարահարթ է (500մ500 մ-ից ավելի): Հայաստանում հարթավայրերն ընդունված է անվանել դաշտ, օրինակ [[Շիրակի դաշտ]], [[Լոռվա դաշտ]], Արարատյան դաշտ, բայց ոչ դաշտավայր, ինչպես երբեմն անվանում են սխալմամբ:
 
== Պատմական ակնարկ ==
Արարատյան դաշտը հանդիսացել է հայ պետականության օրրանը, երկրի տնտեսական և քաղաքական հզորության կենտրոնը։ [[Ուրարտու]]ի թագավոր [[Արգիշտի Ա]] (մ.թ.ա. 786 - 764) տիրեց Արարատյան դաշտին՝ հիմնելով [[Էրեբունի]]ն (տես Արին-բերդ)։ Մ.թ.ա. 6-րդ դարի սկզբներից Արարատյան դաշտը մտել է հնագույն հայկական թագավորության՝ [[Երվանդունիներ]]ի պետության կազմի մեջ, իսկ 520 թվականից հետո նվաճվել է [[Իրան]]ի Դարեհ Ա Վշտասպյան թագավորի կողմից և մտել Իրանի 18-րդ սատրապության կազմի մեջ։ Մ.թ.ա. 330-ական թվականներին Արարատյան դաշտին վերստին տիրել են Երվանդունիները, իսկ մ.թ.ա. 189 թվականից՝ [[Արտաշեսյաններ]]ը։ 66 թվականից հետո Արարատյան դաշտը մտել է Հայոց [[Արշակունիներ|Արշակունի թագավորության]] կազմի մեջ։ [[8-րդ դար]]ի սկզբից Արարատյան դաշտին տիրել է արաբական խալիֆայությունը, և Արարատյան դաշտը մտել է Արմինիա վարչական միավորի մեջ, իսկ [[9-րդ դար]]ի վերջերից Արարատյան դաշտը մտել է [[Բագրատունիներ]]ի Հայոց թագավորության կազմի մեջ։ [[11-րդXI դար]]ից Արարատյան դաշտը նվաճել են [[սելջուկներ]]ը, իսկ [[13-րդXIII դար]]ում [[մոնղոլ-թաթարներ]]ը։ 1502 թվականից Արարատյան դաշտը մտել է Սեֆևյան Պարսկաստանի կազմի մեջ՝ հարակից շրջանների հետ դաոնալով առանձին կուսակալություն (խանություն) Երևան կենտրոնով։ [[1827]] թվականիի [[ապրիլ]]ից ռուսական զորքերը մտան Արարատյան դաշտ և հայերի համագործակցությամբ գրավեցին [[Երևանի խանություն]]ը՝ հերոսաբար մարտնչելով պարսից զորքի դեմ։ 1827 թվականի [[օգոստոսի 7]]-ին [[Օշականի ճակատամարտ 1827 թ.|Օշականի մոտ կատաղի ճակատամարտ]] է տեղի ունեցել կողմերի միջև։ [[1828]] թվականի [[փետրվարի 10]]-ին կնքված [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրով]] Արարատյան դաշտը անցել է [[Ռուսաստան]]ին՝ մտնելով [[Հայկական մարզ]]ի, իսկ [[1840]] թվականից՝ [[Երևանի գավառ]]ի մեջ։ 1849 թվականի հուլիսից Արարատյան դաշտը մտել է Երևանի նահանգի մեջ։
 
[[1918]] թվականի [[մայիս]]ին Արարատյան դաշտում տեղի է ունեցել [[Սարդարապատի ճակատամարտ|Սարդարապատի հերոսամարտը]], որը բախտորոշ դեր խաղաց հայ ժողովրդի կյանքում։ Այստեղ են հիմնվել [[Երվանդաշատ]], [[Արտաշատ]], [[Արմավիր]], [[Վաղարշապատ]], [[Դվին]] մայրաքաղաքները։ Արարատյան դաշտում է գտնվում [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] մայրաքաղաք Երևանը։ Արարատյան դաշտը մարդու ծագման օրրաններից է։ Արարատյան գոգահովտում [[Արտենի (լեռնազանգված)|Արտենի լեռան]] և [[Արզնի]] քաղաքի շրջակայքում հայտնաբերվել են հին ու նոր քարի դարաշրջանի գործիքներ և անթրոպոգենի սառցապատման ժամանակաշրջանի կենդանիների (տրոգոնթերյան փղի, ռնգեղջյուրի, վայրի ձիու, ուղտի, ցուլի և եղջերուի) ոսկորներ, Երևանից 7 կմ հարավ գտնվել է այդ ժամանակվա մարդու գանգ։
Արարատյան դաշտը պատմական ժամանակաշրջանում և այժմ հայ մշակույթի առաջատար շրջաններից է, հարուստ հուշարձաններով՝ [[Շենգավիթ (հնավայր)|Շենգավիթի]] մշակույթը (V–IV հազարամյակ, մ.թ.ա.), [[Թեղուտ]]ի երկրագործական բնակատեղին (V հազարամյակի վերջ - IV հազարամյակ, մ.թ.ա.), [[Մեծամոր]]ի հնագույն մետաղաձուլական կենտրոնը (111 III- 1I հազարամյակ, մ.թ.ա.), ուրարտական նշանավոր ամրոցներ՝ [[Էրեբունի ամրոց|Էրեբունին]] (Արին-բերդ), [[Թեյշեբաինի]]ն (Կարմիր բլուր), Հրազդանի թունելով անցկացված ուրարտական ջրանցքը, [[Էջմիածնի Մայր Տաճար|Էջմիածնի Մայր տաճարը]], [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Հռիփսիմեի տաճարը]], [[Զվարթնոց]]ը են, մեր օրերում կառուցված [[Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր|Սարդարապատի հերոսական ճակատամարտի կոթողը]], բազմաթիվ հուշարձաններ։
 
== Ռելիեֆ ==
Արարատյան դաշտը շրջապատված է [[Արագած]], [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]], [[Արարատ]] և [[Հայկական Պար լեռնաշղթա|Հայկական պար]] լեռներով։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, ավելի քան 200 կմ, լայնությունը 20 - 45 կմ է, տարածությունը՝ մոտ 6600 կմ<sup>2</sup>։ Արարատյան դաշտը միջլեռնային տեկտոնական իջվածք է։ Հիմքում հնագույն մետամորֆային ապարներ և պալեոզոյի կրաքարաավազաքարային շերտով ծածկված պալեոգեն-նեոգենինի ավազաքարա-կավա-մերգելային նստվածքներով, վերին շերտերում (մոտ 400 մ հզորությամբ)՝ անթրոպոգենի գետալճային նստվածքներով։ Մակերևույթը հարթ է, [[Արաքս]]ի ձախափնյա մասում՝ թույլ զառիկող, նախալեռնային մասում՝ ալիքավոր, աջափնյա մասում լավ են արտահայտված աստիճանաձև բարձր դարավանդները։ Արարատյան դաշտով հոսում է Արաքս գետը՝ այն բաժանելով հյուսիսային, հյուսիսարևելյան. և հարավային, հարավարևմտյան (այժմ՝ [[Թուրքիա]]յում և [[Իրան]]ում) հատվածների։ Ռելիեֆի կարևոր տարրերից են մնացորդաէրոզիոն ([[Խորվիրապ]], [[Սարիպապ]]) և հրաբխային («Կոնդեր») բլուրները։ Արարատյան դաշտը Գայլի դրունքով բաժանվում է [[Նախիջևանյան հարթություն]]ից ([[Շարուրի դաշտ]])։
 
Արարատյան դաշտում տեղ-տեղ բարձրանում են ծալքաբեկորավոր հիմքի ելուստներ ([[Խորվիրապ]], [[Սարիպապ]], Սալհովիտ) կամ խարամային կոներ ([[Արնավիրի բլուր|Դավթի բլուր]], [[Մեծամոր (բլուր)|Մեծամոր]])։
 
== Հողեր ==
[[Պատկեր:Bashindzhagian ararat.jpg|300px|մինի|Հեղինակ՝ [[Գևորգ Բաշինջաղյան]] (1912)]]Բնական [[լանդշաֆտ]]ը կիսաանապատային է՝ անապատային տեղամասերով։ Հողածածկույթում գերակշռում են հումուսով աղքատ գորշահողերը։ Կան նաև ալկալի ու աղուտային, ցածրադիր ողողատներում՝ գերխոնավ հողեր և ճահճուտներ։ Դարավոր ոռոգելի երկրագործության պայմաններում ձևավորվել են կուլտուր-ոռոգելի հողեր։ Իրացվել և իրացվում են աղուտները, մելիորացվում՝ ճահիճները։ Աղուտների մի մասում ստեղծվել են ձկնաբուծական լճակներ։ Բուսածածկույթն աղքատ է, տիրապետում են կիսաանապատային չորասեր տեսակները, ինչպես նաև կան աղասեր անապատային բուսատեսակներ։ [[Հայաստան]]ի առավել յուրացված շրջանն է՝ ծածկված [[խաղող]]ի և մրգատու այգիներով, բանջարաբոստանային մշակաբույսերի դաշտերով։
Դարավոր ոռոգելի երկրագործության պայմաններում ձևավորվել են կուլտուր-ոռոգելի հողեր։ Իրացվել և իրացվում են աղուտները, մելիորացվում՝ ճահիճները։ Աղուտների մի մասում ստեղծվել են ձկնաբուծական լճակներ։ Բուսածածկույթն աղքատ է, տիրապետում են կիսաանապատային չորասեր տեսակները, ինչպես նաև կան աղասեր անապատային բուսատեսակներ։ [[Հայաստան]]ի առավել յուրացված շրջանն է՝ ծածկված [[խաղող]]ի և մրգատու այգիներով, բանջարաբոստանային մշակաբույսերի դաշտերով։
Օգտակար հանածոներ
 
== Կլիմա ==
Արարատյան դաշտը ունի արևոտ (տարեկան արևափայլը՝ 2700 ժ), չոր ցամաքային կլիմա տևական (4 - 5 ամիս) շոգ ամառով, հուլիսի միջին ջերմաստիճանը 24&nbsp;°C–ից 26&nbsp;°C է, առավելագույնը՝ 42&nbsp;°C ([[Երևան]])։ Հատկանշական են [[Ամառ|ամռան]] տապը զովացնող լեռնային քամիները։ [[Ձմեռ]]ը չափավոր ցուրտ է, ամպամած, անհողմ եղանակների գերակշռությամբ։ [[Հունվար]]ի միջին ջերմաստիճանը -4&nbsp;°C–ից -6&nbsp;°C է, նվազագույնի -33&nbsp;°C (Արմավիր)։ Հաստատուն ձյունածածկույթ գոյանում է ոչ ամեն տարի։ Գարունը կարճատև է (50 - 60 օր), փոփոխական, աշունը՝ տևական, տաք, արևոտ եղանակներով։ Արարատյան դաշտում անսառնամանիք օրերի թիվը 200-ից ավելի է, իսկ 0&nbsp;°C–ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ ավելի քան 5000°, տարեկան տեղումները՝ 200 - 350 մմ։ Բարձր գոլորշանակության (մոտ 1000 մմ) պատճառով խոնավության հաշվեկշիռը բացասական է։
 
== Գետեր ==
Տող 61 ⟶ 40՝
Armenian cotton.jpg|Բամբակի բերքահավաք (1930-ական թթ.)
</gallery>
{{Համայնապատկեր|Ararat valley panorama.jpg|1300px700px|Արարատյան դաշտի համայնապատկերը [[Չարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)|Չարենցի կամարից]]}}
 
== Ծանոթագրություններ ==
Տող 70 ⟶ 49՝
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ԱրարատիՀայաստանի մարզի դաշտերարթավայրեր]]
[[Կատեգորիա:Արմավիրի մարզի դաշտեր]]
[[Կատեգորիա:Արագածոտնի մարզի դաշտեր]]