«Արձակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
 
=== Վիպակ ===
Վիպակը արձակ էպիկական ստեղծագործություն է, մոտ է վեպին, հակված է սյուժեի հաջորդական շարադրանքին, սահմանափակված է մինիմալ սյուժետային տողերով։ Նկարագրում է առանձին դրվագ կյանքից։ Վեպից տարբերվում է փոքր ծավալով։ Չունի կայուն ծավալ և զբաղեցնում է միջանկյալ դիրք վեպի և պատմվածքի միջև: Ձգտում է նկարագրել խրոնիկական սյուժետը, վերարտադրում է կյանքի բնական ընթացքը: Դասական վիպակի սյուժետը, կանոնները, որոնք մշակվել են իրատեսական գրականության երկրորդ կեսին՝ 19֊րդ դարում, սովորաբար կենտրոնացած են գլխավոր հերոսի պատկերի՝ անհատականության և ճակատագրի շուրջ, որում թաքնված են մի քանի իրադարձություններ, որում նա անմիջականորեն ներկա է։ Հերոսների քանակը վիպակում ավելի քիչ է, քան վեպում, ընդ որում վեպին բնորոշ է հստակ տարանջատումը գլխավոր և երկրորդական կերպարների միջև, որը որպես կանոն բացակայում է վիպակում, կամ այդ սահմանազատումը էական չէ գործողությունների զարգացման մեջ: Իրականությանը համապատասխանող վիպակի սյուժեն հաճախ կապվում է «օրվա խնդրի» հետ, ինչի մասին պատմողը նկատում է սոցիալական իրականության մեջ, և այն, ինչը նա ընկալում է որպես արդիական հարց: Երբեմն հեղինակը բնութագրում է նույն աշխատանքը տարբեր ժանրային կատեգորիաներում: Այսպիսով, [[Տուրգենև-Ի.|Տուրգենևը]] առաջինը «[[Ռուդին]]» անվանեց վիպակ, ապա `վեպ: Վիպակների անունները հաճախ կապված են լինում գլխավոր հերոսի կերպարի հետ [[Նիկոլայ Կարամզին|(Նիկոլայ Կարամզին]] «[[Թշվառ Լիզան]]», [[Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան]]ի «Ռենե», [[Ֆեոդոր Դոստոևսկի]] «[[Նետոչկա Նեզվանովա]]»), կամ սյուժեի առանցքային տարրի հետ ([[Արթուր Կոնան Դոյլ]] « [[Բասկերվիլների շունը]]», [[Անտոն Չեխով]] [[Տափաստան (պատմվածք)|«Տափաստան»]] և այլք այլն):
 
=== Պրիտչա ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արձակ» էջից