«Արձակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
 
=== Պրիտչա ===
[[Պրիտչա|Պրիտչան]] չափածո կամ արձակ ոչ մեծ պատմություն է այլաբանական, խրատական ձևով։ Իրականությունը առակում արտացոլվում է ժամանակագրական ու տարածական հարթությունից դուրս, առանց կոնկրետ նշելու գործող անձանց պատմական անունները։ Պրիտչան անպայման տալիս է այլաբանության բացատրությունը, որպեսզի կարդացողի համար հասկանալի լինի դրա իմաստը։ Չնայած [[առակ|առակների]] հետ նմանությանը՝ պրիտչան հավակնում է համամարդկային ընդհանրացման՝ հաճախ ուշադրություն չդարձնելով մասնավոր խնդիրների: Առակը նաև էպոսի ժանր է, որն ունի ուսուցողական բնույթ և պարունակում է կրոնական կամ բարոյական խրատ այլաբանական ձևով: Եվրոպական գրականության մեջ պրիտչայի ձևի հիմնական աղբյուրը [[Նոր Կտակարան|Նոր Կտակարանն]] է։ [[Հին Կտակարան|Հին Կտակարանում]] դեռևս չկա այդպիսի հստակ ժանրային կազմություն, որն ընդունված է կոչել պրիտչա։ Առանձին պատմություններ, օրինակ՝ [[Հոբ երանելի|Հոբ երանելու]], [[Աբրահամ]]ի մասին, կարելի է պայմանականորեն համարել պրիտչա, բայց նրանցում չկա ժամանակի և հավերժության հստակ բաժանում, որը սկզբունքորեն տարանջատում է ավետարանական պրիտչան։ Պրիտչան տարածված էպիկական ժանր է եղել նաև 19-20-րդ դարերում, որի հիմքում ընկած է եղել պարաբոլի սկզբունքը։ Բնութագրվում է հիմնական մտքի սրությամբ, լեզվի արտահայտչությամբ և էքսպրեսիվությամբ: Պրիտչայի ժանրին անդրադարձել են [[Լև Տոլստոյ|Լև Տոլստոյը]], [[Ֆրանց Կաֆկա|Ֆրանց Կաֆկան]], [[Բերտոլդ Բրեխտ|Բերտոլդ Բրեխտը]], [[Ալբեր Քամյու|Ալբեր Քամյուն]] և այլք<ref>[http://www.gramma.ru/LIT/?id=3.0&page=3&wrd=%CF%D0%C8%D2%D7%C0&bukv=%CF Словарь литературоведческих терминов под. ред. С. П. Белокуровой. M., 2005]</ref>։ Հենց 20-րդ դարում է ի հայտ եկել վեպ-պրիտչա տերմինը<ref>См., например: Мищенко В. Г. Страшные притчи Стивена Кинга // Кинг С. Воспламеняющая взглядом. Минск, 1992. С. 351; Чамеев А. Уильям Голдинг — сочинитель притч // Голдинг У. Бог-скорпион. СПб., 2001. С. 5—29</ref>։ Գրողները, գրաքննադատները և գրականագետները 20-րդ դարի արտասահմանյան գրականության նմուշներից այդպիսի բովանադակությամբ ստեղծագործություններ են համարում, օրինակ՝ [[Թորնթոն Ուայլդեր|Թորնթոն Ուայլդերի]] «[[Սուրբ Լյուդովիկոս արքայի կամուրջը]]» վեպ-պրիտչան, [[Պեր Լագերքվիստ|Պեր Լագերքվիստի]] փիլիսոփայական ալեգորիկ վեպերը և վիպակ-պրիտչաները, օրինակ՝ «Դահիճը», [[Վիլյամ Գոլդինգ]]ի «[[Ճանճերի տիրակալը]]» և այլն, [[Իտալո Կալվինո|Իտալո Կալվինոյի]] «[[Երկատված վիկոնտը]]», «[[Ծառաբնակ բարոնը]]» և այլն, [[Հեմինգուեյ, Է.|Հեմինգուեյի]] «[[Ծերունին և ծովը]]» ռեալիստական վիպակը, որ ունի «պրիտչային» բնորոշ ենթատեքստ, [[Ուիլյամ Ֆոլքներ|Ուիլյամ Ֆոլքների]] «Պրիտչա», [[Մաքս Ֆրիշ]]ի «[[Homo Faber]]», «[[Ինձ կկոչեմ Գանտենբայն]]» վեպերը, [[Բերտոլդ Բրեխտ|Բերտոլդ Բրեխտի]] շատ պիեսներ, մասնավորապես՝ «[[Բարի մարդը Սեզուանից]]» և «[[Արթուրո Ուիի կարիերան]]», բազմաթիվ ուտոպիաներ և անտիուտոպիաներ, օրինակ՝ [[Ջորջ Օրուել|Ջորջ Օրուելի]] «[[1984 (գիրք)|1984]]», «[[Անասնաֆերմա]]», [[Գրեհեմ Գրին|Գրեհեմ Գրինի]] «[[Կորստի գնով]]» ստեղծագործությունները։ Ինչպես նաև կարելի է նշել [[Ստանիսլավ Լեմ|Ստանիսլավ Լեմի]] «[[Սոլյարիս]]» փիլիսոփայական վեպը, [[Ջոն Ապդայկ|Ջոն Ապդայկի]] «[[Կենտավրոս (գիրք)]]Կենտավրոսը», [[Ֆերենց Շանտա|Ֆերենց Շանտայի]] «[[Հինգերորդ փոկը]]»՝ հակաֆաշիստական, քրիստոնեական ակնարկներով վեպը։
 
===Պատմվածք ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արձակ» էջից