«Զաքարե Բ»–ի խմբագրումների տարբերություն

Հետ է շրջվում 564574 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում)
(Հետ է շրջվում 564574 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում))
==Գործունեությունը==
[[1190]]-[[1210]] թթ-ին անընդմեջ պատերազմներ է մղել սելջուկ-թուրքերի դեմ: [[1196]] թ-ին ազատագրել է անառիկ [[Ամբերդ]] բերդաքաղաքը, [[1199]] թ-ինª [[Անի]]ն, [[1201]] թ-ինª Բջնին, [[1203]] թ-ինª [[Դվին]]ը, [[1206]]-]]1207]] թթ-ինª [[Կարս]]ը, Սուրմառին, [[Բագրևանդ]]ը, [[Նախիջևան]]ը, [[1208]]-[[1209]] թթ-ինª [[Մանազկերտ]]ը, [[Արճեշ]]ը: Գրավել է Մարանդը, [[Թավրիզ]]ը, Ղազվինը, [[Բասեն]]ի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանի զորքերին, արշավել [[Խլաթ]]: Քսանամյա պատերազմներով, եղբորª [[Իվանե Ա]]-ի հետ ազատագրել է [[Բագրատունյաց Հայաստան]]ից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն: Երկրի մայրաքաղաք է դարձրել [[Բագրատունյաց Հայաստան]]ի մայրաքաղաք [[Անի]]ն: Պետությունը բաժանել է վարչական տարածքների, հաստատել է կողմնակալություններª [[Վաչուտյաններ]]ի, [[Օրբելյաններ]]ի, [[Պռոշյաններ]]ի, [[Վահրամյաններ]]ի, [[Խաչեն]]ի տերերի գլխավորությամբ: Որպես պետության գլուխª տիրակալ, զինվորական ու ազնվական տիտղոսներ է շնորհել, հողային տիրույթներ պարգևել: Կրել է [[Բագրատունիներ]]ի ,,շահնշահ,, տիտղոսը, անվանվել ,,թագավոր Հայոց,, ,,կեսար,, ,,ինքնակալ,,: [[Վրաստան]]ի պետության հետ հաստատել է հավասարազոր ռազմական ունիա-միություն` պահպանելով իրեն ենթակա տարածքի անկախ գործունեությունը, բացի ռազմական ոլորտից մյուս բոլոր հարցերում վարել է անկախ քաղաքականություն: Դիվանագիտական կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի [[Լևոն Բ]] թագավորի հետ, բանակցել դավանաբանական հարցերով: Կազմակերպել է Լոռու (1205 թ.) և [[Անի]]ի (1207 թ.) եկեղեցական ժողովները: [[Հայաստան]]ի անկախ պետականության գոյությունը հարատև դարձնելու նպատակով ապահովել է շինարարության և մշակույթի ծաղկումը. կառուցապատվել են քաղաքները, կառուցվել են բերդեր ու ամրոցներ, ճանապարհներ, կամուրջներ, ջրանցքներ: Այդ շրջանում են կառուցվել միջնադարի հայկական գրեթե բոլոր նշանավոր եկեղեցական համալիրները: Հովանավորել է գիտությունն ու մշակույթը: Պատմագրությունը Զաքարե Բ Զաքարյանի ստեղծած անկախ պետականությանը սխալ գնահատական է տվել և անգամ դիտել Վրաստանի պետության մաս կամ կցորդ:
 
лÕÇÝ³Ï [[îÇ·ñ³Ý ä»ïñáëÛ³Ýó]]
 
==Գրականություն==
63

edits