«Կենսաերկրացենոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Կենսաերկրացենոզը''' ( {{lang-el|βίος}} - կյանք γη - երկիր + {{lang-el2|κοινός}} - ընդհանուր ), համակարգ է, որը ներառում է կենդանի օրգանիզմների ամբողջությունը և նրանց հետ սերտորեն կապված [[աբբիոտիկ գործոն]]ների ընդհանրությունը որոշակի տարածքի սահմաններում, որոնք իրար մեջ կապված են նյութի և էներգիայի հոսքի շրջապտույտով։ Իրենից ներկայացնում է կայուն ինքնակարգավորվող էկոլոգիական համակարգ, որում օրգանական բաղադրիչները (կենդանիներ, բույսեր) անբաժանելիորեն կապված են ոչ օրգանականների հետ (ջուր, հող)։ Օրինակ լիճը, լեռնային դաշտը։ Կենսաերկրացենոզի մասին աշխատությունը մշակվել է [[Վլադիմիր Սուկաչով]]ի կողմից [[1940 թվական]]ին։ Արտասահմանյան գրականության մեջ այն քիչ կիրառական է։ Ավելի վաղ այն լայն կիրառվել է գերմանական գիտական գրականության մեջ։
==Կենսաերկրացենոզ և էկոհամակարգ==
Նշանակությամբ մոտ հասկացություն է հանդիսանում '''[[էկոհամակարգ]]ը''' - համակարգ, որը բաղկացած է տարբեր օրգանիզմների և նրանց բնակության միջավայրի միջև փոխհարաբերությունների համակցություններից։ Էկոհամակարգը - առավել լայն հասկացություն է, որը վերաբերում է ցանկացած նմանատիպ համակարգին։ Կենսաերկրացենոզը իր հերթին էկոհամակարգի մասն է, էկոհամակարգ, որը զբաղեցնում է ցամաքի որոշակի մասը և ընդգրկելով միջավայրի հիմնական բաղադրատարրերը - հողը, ենթահողը, բուսածածկույթը, մթնոլորտի երկրամերձ շերտը։ Կենսաերկրացենոզը չեն հանդիսանում ջրային էկոհամակարգերը, արհեստական էկոհամակարգերի մեծամասնությունը։ Այսպիսով, յուրաքանչյուր կենսաերկրացենոզը էկոհամակարգ է, բայց ամեն էկոհամակարգկենսաերկրացենոզ չէ։ Կենսաերկրացենոզը բնութագրման համար օգտագործում են 2 մոտ հասկացություններ՝ ''[[կենսատոպ]]'' և ''[[էկոտոպ]]'' (անկենդան բնության գործոնները՝ կլիմա, հող)։ Կենսատոպը - կենսաերկրացենոզի զբաղեցրած տարածքի սահմաններում աբիոտիկ գործոնների համախումբն է։ Էկոտոպը - այն բիոտոպն է, որի վրա ազդեցություն ունեն ուրիշ կենսաերկրացենոզի օրգանիզմները։ Բովանդակությամբ կենսաերկրացենոզ էկոլոգիական տերմինը նույնացված է ֆիզիկաաշխարհագրական [[ֆացիա]] տերմինին։