«Արաքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 176.124.98.177 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Kareyac մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 12.
 
[[Պատկեր:Aras River, Turkey-Armenia-Iran Border Region.JPG|մինի|աջից|280px|Արաքս գետը տիեզերքից։]]
'''Արաքսը''' (նաև՝ ''Արազ, Արաս, Արաքսի և Երասխ'', {{lang-tr|Aras}}, {{lang-ku|Erez}}, {{lang-az|Araz}}, {{lang-fa|ارس}}), [[Հայկական լեռնաշխարհ]]ի ամենախոշոր գետերից է։ Ունի 1072 կմ երկարություն<ref>{{Գիրք:ՀԲ|143}}</ref>, որից 200 կմ կազմում է [[Հայաստան]]ի և [[Թուրքիա]]յի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]], [[Սյունիք]], [[Արցախ]], [[Փայտակարան]], [[Վասպուրական]] նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվում էր ''Արասխի''<ref>{{Գիրք:ՏԲ|392}}</ref>։ Արաբ մատենագիր Իբն-ալ-Ֆակիհը երբեմն կոչել է ''Արրասս''<ref>{{Գիրք:ՏԲ|538}}</ref>։
 
== Անվան ծագում ==
Արաքսը [[հին կտակարան]]ում կոչվել է Գիհոն կամ Գեհոն, հայկական աղբյուրներում՝ Երասխ, Արաքս, արաբականում՝ Արազ։
 
[[9-րդ դար]]ի արաբ պատմիչ [[Յակուբի]]ն Արաքսն անվանում է Դըվնա գետ ([[Դվին|Դվին քաղաքի]] անունով)։
 
[[Մովսես Խորենացի]]ն Երասխի անունը կապում է [[Արամայիս]]ի թոռան՝ Երաստի անվան հետ։ Պատմահայրը գրում է «Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով կոչում է Արմավիր, իսկ գետը կոչում է Երասխ՝ իր թոռան՝ Երաստի անունով»։
 
Բանասեր [[Արամ Ղանալանյան]]ը 2իր գրքում Արաքս անվան ժողովրդական ստուգաբանության երկու պատում է բերում։
«Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի։ Խնայելով իր դուստրերին, Արաքս թագավորը զոհաբերում է իր հպատակներից մեկի աղջիկներին։ Սրանց հայրը միաժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին «լքելով իր հայրենիքը» գնում է օտարություն։ Իմանալով այդ մասին, Արաքս թագավորը նետվում է Ճալմոս գետը, որն այնուհետև նրա անունով կոչվում է Արաքս»<ref name="Ղանալանյան">Ա. «Ավանդապատում», Երևան, 1969, էջ 87</ref>։
 
Այս նույն ավանդությունը հիշատակում է նաև [[Ղևոնդ Ալիշան]]ը՝ նշելով, որ Արաքս թագավորից իր դստրերի վրեժը լուծելուց հետո Մնիսալկ անունով ազնվականը «փախչի ի Սկյութիա»։ Իսկ Արաքսը վշտից իրեն նետում է Ալմոս կամ Ալմոն, որ հետո կոչվեց Երասխ<ref>Ալիշան, «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց», Վենետիկ, 1910, էջ 60-61</ref>։
 
«Այլազգի առևանգիչները փախցնում են հայ երիտասարդի սիրած աղջկան։ Երիտասարդը գնում է նրան ազատելու։ Երկար որոնումներից հետո նա սիրածին գտնում է առևանգիչի գրկում։ Տեղնուտեղը սպանելով նրան, երիտասարդը ազատում է սիրածին։ Վրա են հասնում բռնավորի ծառաները և սպանում են թե տղային և թե աղջկան։ Տեսնելով, որ որդին ուշանում է, տղայի մայրը գնում է նրան որոնելու, և գտնում է տղայի ու հարսնացուի դիակները։ Վշտահար ընկնում է դիակների վրա և ինքն էլ ավանդում հոգին։ Ասում են, թե Արաքս գետը գոյացել է սպանված երիտասարդի, նրա սիրածի և մոր թափած արյուն-արցունքներից, որոնք հազարավոր աղբյուրներ են դարձել և ցած իջել հայոց լեռներից»<ref name="Ղանալանյան" />։
 
[[Պլուտարքոս]]ը գրում է, «Արաքսը Հայաստանի գետ է. անունը ստացել է Նեղոսի որդու անունից։ Արաքսը իշխանության համար պայքարի մեջ մտնելով իր պապի՝ Արբելի հետ, նրան վնասում է նետով, սակայն հետո հետապնդվելով էրինիյամի կողմից, իրեն գցում է Բակտր գետը, որը դրա համար կոչվեց Արաքս»։ Այստեղ շփոթ կա Արաքսի և Բակտր գետի միջև (Բակտրը՝ Օքս Ամուդարիա գետի վտակն է։
 
[[Ստրաբոն]]ն էլ Արաքսի անունը կապում է արգոնավորդներ՝ Յասոնի և Արմենի հետ։ Ինչպես ենթադրում են, Արմենը և նրա ուղեկիցները Արաքսը կոչել են Պենեոս, նրանց նմանության պատճառով, որովհետև նա ճեղքել էր Օսին Օլիմպիոսից, բացելով Տեմպեյան հովիտը։ Հաղորդում են, որ նախկինում հայկական Արաքսը իր սրընթաց հոսանքով լեռներից լցվել է ընդարձակ տարածության ցածր ընկած հարթությունը չունենալով ելք, կազմել է ծով։ Յասոնը ժայռի մեջ բացել է նեղ կիրճ Տեմպեյան հովտի նման, որի միջով այժմ ջրերը ցած են հոսում դեպի Կասպից ծովը՚<ref>Ստրաբոն, քաղեց և թարգմանեց Լ. Աճաոյան, Երևան, 1940, էջ 101</ref>։
 
Մի այլ ավանդության համաձայն, [[Նոյ]]ի դստրերից մեկի անունը Արազա էր, որից էլ իբր առաջացել է Արաքս, Արազ անունը։ Լ. Աճաոյանը Արաքս բառը ստուգաբանում է խփել, խլել բայով։ Հին աշխարհի հեղինակները Արաքս անունը կապել են նրա աղմկոտ լինելու հետ, որով Արաքս [[հունարեն]] նշանակում է աղմկել։
 
Որոշ մասնագետներ էլ Արաքսը մակաբերում են արագ բառից։ Անահիտ Փերիխանյանը գրում է, որ հին հայերենում հաճախ ե հնչյունը բառասկզբում փոխվում է ա-ի, օրինակ, երազ-արազ, Երասխ-Արաքս<ref>Ա. Փերիխսւնյսւն, «Զանգեզուրի արամեական արձանագրությունը», «Պատմա-բանասիրական հանդես», 1965, № 4, էջ 120-121</ref>։
 
Մի շարք բանասերներ ար [[արմատ]]ի մեջ տեսնում են արև, արփի, արեգ իմաստները, նաև՝ լույս, փայլ, մեծություն, զորություն, արիություն<ref>Լևոն Կյուրեղյան, «Կարս և Արտահան», Վենետիկ, 1949, էջ 8</ref> 9։
 
Հնախոսությունը Արաքս գետի հետ է կապում պատմական Էպիրոսի (Հունաստան) Արախտոս գետի անունը։ Պատմական Պոնտոսի Թերմոդոն գետը կոչվել է Արաքս։ Հույն գրող և քաղաքական գործիչ [[Մետրոդորոս Սկեպսացի]]ն (մ.թ.սւ. 163-69 թթ.) հայոց հզոր արքա Տիգրան Բ Մեծի մասին գրել է մի գիրք, որը չի հասել մեզ։ Այդ գրքից միայն մի նախադասություն է պահպանվել. «Ասում են, որ Մետրոդորոսը Տիգրանի մասին (պատմության) առաջին գրքում Թերմոդոն (գետը) անվանում է Արաքս»։
 
[[Քսենոփոն]]ը (մ.թ.ա. 5 - 4-րդ դդ.) Արաքս անունով է կոչել Եփրատ գետի Խապուրաս վտակը։
 
== Աշխարհագրական ակնարկ ==
Արաքսը սկիզբ է առնում [[Բյուրակնյան լեռներ]]ից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5° ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է, որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով և միանալով Կուրին՝ թափվում Կասպից ծովը։ Արաքսը հոսում է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]], [[Ադրբեջան]]ի, Թուրքիայի և [[Իրան]]ի տարածքներով։ Նրա երկարությունը 1072 կիլոմետր է, որից 200 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության տարածքում է։ Գետի լայնությունը մերձարաքսյան հարթությունում հասնում է 30-130 մետրի (Մեղրուն մերձ կիրճերում՝ 6-7 մետրի)։ Խորությունը 3-4,5 մետր է։
 
Արաքսը տարվա գրեթե բոլոր ամիսներին պղտոր է լինում։ Արագահոս գետ է (վայրկյանում՝ 1,5 մետր)։ Հայոց մայր գետը իր փոխադրած տիղմով [[Նեղոս]]ից հետո աշխարհում գրավում է երկրորդ տեղը։ Մասնագետների հաշվումներով՝ Արաքսն ամեն տարի ծովն է տանում ավելի քան մեկ միլիոն վագոն տիղմ։ Օտարները հրաշալիք են համարում Արաքսի նշանավոր [[Մեղրու կիրճ|Քարավազը]] (սահանքը Մեղրուն մերձ կիրճերում)։ Ստրաբոնի վկայությամբ, հնում Արաքսը, հատելով [[Մուղանի դաշտ]]ը, թափվել է [[Կասպից ծով]]ը՝ առանց [[Կուր]]ին միանալու։
 
[[Ֆրանսիա|Ֆրանսիացի]] աշխարհագրագետ [[Էլիզե Ռեկլյու]]ն Արաքսն անվանում է «բուն, գերազանց հայկական գետ»։ [[Արարատյան դաշտ]]ում Արաքսը աջից ընդունում է [[Դեղին գետ]]ը, ձախից [[Ախուրյան (գետ)|Ախուրյանը]], [[Սև ջուր]]ը, [[Հրազդան գետ|Հրազդանը]], [[Ազատ (գետ)|Ազատը]], ապա [[Նախիջևան (գետ)|Նախիջևանը]]<ref name="Հանրագիտակ">«Հանրագիտակ օրացույց», Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1990</ref>
 
== Արաքսի ուղին ==
[[Պատկեր:Jolfa-Aras2.jpg|մինի|280px|Արաքսը [[Իրան]]ի կողմից]]
Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է [[Հայկական Պար]] լեռնաշղթան ու մտնում [[Բասենի դաշտ]]ը։ Այստեղ նրան է միանում [[Մուրց (գետ)|Մուրց]] (Հասան-կալա) գետը, որից հետո նա անցնում է [[Կաղզվան]]ի անձուկ ձորերով և, նոր վտակներ ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ աղմուկով մտնում է [[Արարատյան դաշտ]]։ Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն [[Նախիջևան]]ի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող լեռնաբլուրների շնորհիվ։
 
[[Ջուլֆա]]յի մոտ Արաքսը մտնում է խոր և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածության վրա կրկին դուրս է գալիս հարթավայր, բայց [[Օրդուբադ]]ից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են մոտենում առանձին լեռնաբազուկներ, գետի հունն աստիճանաբար նեղանում է, առաջանում են սահանքներ։ [[Մեղրի]]ի մոտ գետին են մոտենում [[Զանգեզուրի լեռնաշղթա|Զանգեզուրի]] և [[Հայկական լեռներ|Ղարադաղի լեռները]], որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և սրընթաց վազում առաջ՝ մինչև [[Բարգուշատ]] և [[Հագարի]] գետերի խառնուրդը։
 
Արաքսի ստորին հոսանքն անցնում է Մերձկասպյան դաշտավայրով, որտեղ նա միանում է [[Կուր]]ին և թափվում [[Կասպից ծով]]։ Գետը տարեկան դեպի [[Կասպից ծով]] է տանում 3 միլիարդ խմ ջուր։
 
== Արաքսի կամուրջներ ==
Արաքսի վրա շատ [[կամուրջ]]ներ են եղել։ Դրանցից ամենանշանավորները հինգն էին, որոնք եղել են [[Բասեն]]ում, [[Երվանդակերտ]]ում, [[Արտաշատ]]ում, [[Նախիջևան]]ում և [[Ջուղայի կամուրջ|Ջուղայում]]։ Արտաշատի կամուրջը կոչվել է Տափերական։ Այս կամրջից է սկսվել [[Արտաշատ-Տիգրանակերտ արքայական պողոտա]]ն։ Նշանավոր է եղել նաև Ջուղայի կամուրջը, որի շինությունն ավանդությունը վերագրում է [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացուն]]։ [[1605]] թվականին [[շահ Աբբաս]]ի հրամանով այս կամուրջն ավերվեց, որպեսզի [[հայեր]]ը մոռանան տունդարձի ճամփան, և [[թուրքեր]]ը չկարողանան այդ կամրջով ներխուժել Պարսկաստան։
 
Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառի Բ. Հոբբի կամուրջը։ Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի հաճախակի փոփոխություններով՝ Մովսես Խորենացու վկայությամբ, գետը ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների [[Արմավիր]]ի, [[Արտաշատ]]ի և [[Վաղարշապատ]]ի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից, ինչի արդյունքում կամուրջները կործանվել են։ Պատահական չէ, որ հռոմեացի բանաստեղծ ([[մ.թ.ա. 1-ին դար]]) Միտիլիոս (Վիտիլիոս) Արաքսն անվանում է կամուրջընկեց, իսկ հռոմեացի բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսը (մ.թ.ա. 54 - 19 թթ.) Արաքսն անվանել է «Կամուրջներ չհանդուրժող Երասխ»։
 
== Օգտագործում ==
Շատ հնուց Արաքսի ջրերը բարեբեր են դարձրել նրա ափերը։ [[Արևելյան Հայաստան]]ի՝ [[Ռուսաստան]]ին միանալուց հետո Ռուսական կայսրությունը քայլեր է արել Արաքսի ջրերն արդյունավետ օգտագործելու համար։ [[1848]] թվականին «Վոլգա» անունով ռուսական ջերմանավը, որն ուներ 40 ձիաուժ, առաջին անգամ մտավ Արաքսը՝ գետի նավարկելիությունն ստուգելու նպատակով։ Այդ առաջին փորձը ձախողվեց և այնուհետև չկրկնվեց։ [[1870]] թվականին ռուսական կառավարությունը հատուկ պայմանագրով Արաքսի մի հատվածը ([[Արարատյան դաշտ]]ում) 65-ամյա ժամկետով հանձնեց գեներալ-մայոր Կախանովին։ [[1874]] թվականին Կախանովը գործարկեց մի ջրանցք, որը ոռոգելի դարձրեց մի քանի տասնյակ հեկտար տարածություն։<ref name="Հանրագիտակ" />
 
Սահմանային գետ դառնալուց հետո Արաքսի ջրերն սկսեցին օգտագործել [[ԽՍՀՄ]] ու [[Թուրքիա]]յի և ԽՍՀՄ ու [[Իրան]]ի կառավարությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն։
 
== Գրականության մեջ ==
Հայ պատմիչներն ու գրողները շատ են գրել Արաքսի մասին։ Եթե ընդունենք, որ գետերն էլ իրենց հիմներն ունեն, ապա Արաքսի հիմնը [[Ռափայել Պատկանյան]]ի «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունն է, որն առաջին անգամ տպագրվել է 1856 թվականին։
{{քաղվածք|<poem>
Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պըտրում եմ:
</poem>|}}
Հայ արձակում Արաքս գետի գեղարվեստական պերճ նկարագիրը տվել է [[Րաֆֆի]]ն ([[Սամվել (վեպ)|«Սամվել» պատմավեպի]] «Արաքսի որոգայթները» գլխի առաջին երկու էջը)։
 
== Այլ անվանումներ ==
Վրաց աղբյուրներում կոչվում է ''Արեզ''<ref>{{Գիրք:ՏԲ|420}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
{{Արտաքին հղումներ}}
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Սահմանային գետեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արաքս» էջից