«Անտոն Չեխով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 38.
Յալթայում Չեխովը գրել է իր ամենահայտնի պատմվածքներց մեկը՝<ref>{{Cite web|url=http://www.eastoftheweb.com/short-stories/UBooks/LadyWith.shtml|title=Lady with lapdog|last=Chekhov|first=Anton|website=Short Stories}}</ref> «[[Շնիկով տիկինը]]»<ref>{{cite news|author=Rosamund, Bartlett|title=The House That Chekhov Built |journal=London Evening Standard|date= 2 February 2010|page=31}}</ref><ref>Greenberg, Yael. "The Presentation of the Unconscious in Chekhov's Lady With Lapdog." ''Modern Language Review'' 86.1 (1991): 126-130. Academic Search Premier. Web. 3 November 2011.</ref >, որը ներկայացնում է ցինիկ ամուսնացած տղամարդու և դժբախտ ամուսնացած կնոջ միջև առաջին հայացքից պատահական թվացող կապը, որոնք հանդիպում են Յալթայում հանգստանալիս: Նրանք չեն ակնկալում տևական որևէ բան: Անսպասելիորեն, աստիճանաբար սիրահարվելով, հայտնվում են ընտանիքի անվտանգության ռիսկային սկանդալում: Պատմվածքում յուրօրինակ կերպով ներկայացվում է նրանց զգացմունքները միմյանց հանդեպ, խորը սիրո արդյունքում հիասթափված գլխավոր հերոսի ներքին վերափոխումը և նրանց անելանելիությունը՝ հեռանալ ընտանիքից թե միմյանցից<ref>"Overview: 'The Lady with the Dog'." ''Characters in 20th-Century Literature.'' Laurie Lanzen Harris. Detroit: Gale Research, 1990. Literature Resource Center. Web. 3 November 2011.</ref>:
 
== Ուշ տարիներըտարիներ ==
[[Պատկեր:Moscow Malaya Dmitrovka Street 29.jpg|thumb|left|«Չեխովի տունը» Մալայա Դմիտրովկայում, 2008]]
[[Պատկեր:Anton Tschechow - Ölskizze von Lewitan.jpg|thumb|[[Իսահակ Լևիտան]], «Անտոն Չեխովի դիմանկարը» (1885-1886)]]
Տող 47.
1900 թվականին գիտությունների ակադեմիայի ռուսաց լեզվի և գրականության բաժանմունքի գեղարվեստական գրականության բնագավառում առաջին իսկ ընտրության ժամանակ Չեխովն ընտրվեց պատվավոր ակադեմիկոս: 1902 թվականին, այն բանից հետո, երբ կայսր [[Նիկոլայ II]]-ի հրամանով չեղյալ համարվեց [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] պատվավոր ակադեմիկոս ընտրվելը, Չեխովը, ի նշան բողոքի, Վ. Գ. Կորոլենկոյի հետ միասին հրաժարվեց այդ պատվավոր, բարձր կոչումից:
 
== Չեխով գրողնգրող ու Չեխով բժիշկըբժիշկ ==
[[Պատկեր:Anton Chekhov caricature by Alexandra Khotyaintseva.jpg|left|thumb|<center>Չեխովը չի հավանում [[Օսիպ Բրազ|Բրազի]] ստեղծած դիմանկարը: «Ասում են, որ ես և փողկապս շատ նման ենք, բայց դեմքի արտահայտությունն այնպիսին է, կարծես ծովաբողկի հոտ առած լինի», Ալեքսանդրա Խոտյանցևա]]
[[Պատկեր:Chekhov 1898 by Osip Braz.jpg|right|thumb|<center>''Չեխովի դիմանկարը<br> հեղինակ՝ [[Օսիպ Բրազ]]'', [[Տրետյակովյան պատկերասրահ]]: Քրոջը գրված Չեխովի նամակից. «Ասում են, որ շատ նման եմ, բայց դիմանկարը ինձ համար հետաքրքիր չէ: Ինչ-որ բան իմը չէ»:]]
Տող 79.
Պարգևատրվել է [[Առաջին համընդհանուր մարդահամարի աշխատանքներում իր ունեցած ներդրման համար մեդալ|«Բնակչության առաջին համընդհանուր մարդահամարի աշխատանքների համար» մեդալով]]:
 
== ՄահըՄահ ==
1904 թվականի մայիսին Չեխովը տուբերկուլյոզով հիվանդ էր: Միխայիլ Չեխովը հիշում է.
{{քաղվածք|Բոլորը, ովքեր նրան տեսել էին այդ վիճակում, գաղտնի մտածում էին, որ վերջը հեռու չէ, բայց որքան [նա] մոտ էր վերջին, այնքան քիչ էր գիտակցում դա<ref name="Bio">From the biographical sketch, adapted from a memoir by Chekhov's brother Mihail, which prefaces Constance Garnett's translation of Chekhov's letters, 1920.</ref>:|}}
Տող 108.
1933 թվականին Նովոդևիչի վանքի տարածքում գերեզմանոցը վերացվեց, և Օլգա Լեոնարդովնա Կնիպպերի խնդրանքով Չեխովը վերաթաղվեց վանքի հարավային պատի հետևում գտնվող գերեզմանոցում: 1933 թվականի նոյեմբերի 16-ին գրողի մի քանի հարազատների և մտերիմների ներկայությամբ բացվեց նրա գերեզմանը, և դագաղը տեղափոխվեց նոր վայր: Շուտով այստեղ տեղափոխվեցին երկու տապանաքարերը` Անտոն Չեխովի և նրա հոր (վերաթաղման ժամանակ Պ. Չեխովի աճյունը մնացել է հին տեղում)<ref name="С">{{статья|автор= Галина Щёболева |заглавие= Памятник Чехову: От московского губернатора до Билла Клинтона}}</ref>:
 
== Ստեղծագործական կյանքըկյանք ==
1891 թվականից սկսած Չեխովը, տարված ստեղծագործական ինտենսիվ աշխատանքով, հրատարակել է պատմվածքներ և պիեսներ, որոնք, ռեալիստորեն բնութագրելով ռուս իրականությունը, իրենց հիմնական ուղղությամբ կոչ էին անում ընթերցողներին կռվի ելնել գոյություն ունեցող հասարակական չարիքների դեմ, որոնել հասարակական զարգացման նոր ուղիներ, ծառանալ բռնության, բռնակալների, անիրավության դեմ: Սախալինյան ճամփորդությունից հետո Չեխովը հրատարակել է «Գողը» և «Գուսևը»՝ 1890 թ., «Մենամարտ»՝ 1981, «Կանայք», «Կինը», «Աքսորավայրում», «Հարևանները»՝ 1892, «Պալատ № 6»` 1892 թ. նոյեմբեր, «Անհայտ մարդու պատմածը»՝ 1893, «Սև վանականը»՝ 1894 (գրվել է 1893 թ.), «Ռոտշիլդի ջութակը»՝ 1894, «Մուժիկներ»՝ 1897 և չինովնիկության մասին («Պատյանով մարդը»՝ 1898 և այլն) պատմվածքները, իր հայտնի դրամատուրգիական գործերը: Չինովնիկության բնութագրմանը նվիրված իր գործերում Չեխովն ավելի խտացված գույներով է նկարագրում իր մռայլ «հերոսներին» և նկարներն էլ դարձնում է հին աշխարհի դեմ ուղղված սուր և անողոք «պատկերներ», դիտավորությամբ դեն նետելով թե՛ հումորիստական երանգները, թե՛ անցյալի «պատգամին» հատուկ կես-հեգնական, կես-էլեգիական տոնը<ref name="Արտ.">Արտ. Կարինյան, Անտոն Չեխով (1860-1904), Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1954</ref>:
 
Տող 118.
1883-1887 թվականներին Չեխովը գրում է դրամատիկ գործեր, հումորային պատմություններ և ծաղրերգություններ. ,,Հիմարը կամ պաշտոնաթող կապիտանը,, (1883), «Կեղծ ողբերգակները և չարաճճի դրամատուրգները» (1884), «Կատարյալ քննություն» (1884), «Խառնաշփոթ Հռոմում» (1884), «Լեզուն մինչև Կիև կհասցնի» (1884), «Տիրոջ բնակիչները» (1884), «Հիվանդի անկողնու մոտ» (1884), «Լուսնի վրա» (1885), «Դրամա» (1886), «Խավարումից առաջ» (1887):
 
=== Դրամատուրգիայի առանձնահատկություններըառանձնահատկություններ ===
Չեխովի պիեսների առանձնահատկությունները նրա ժամանակակիցների կողմից նշմարվել են դրանց առաջին բեմադրության ժամանակ: Սկզբում այն ընկալվում էր իբրև Չեխովի կողմից հաջորդական դրամատիկական շարժման խնդրի լուծման անկարողություն: Գրախոսները խոսում էին «բեմականության» բացակայության, «ձգձգվածության», «գործողությունների պակասի», «երկխոսության անկանոնության», «կոմպոզիցիայի ցրվածության» և ֆաբուլայի թուլության մասին<ref name=skaft>{{книга
|автор = Скафтымов&nbsp;А.&nbsp;П.
Տող 158.
}}</ref>:
 
=== Չեխովի մականուններըմականուններ ===
Ինչպես ցանկացած հումորիստ-գրող, Չեխովն օգտագործել է տասնյակ կեղծանուններ: Մինչև հիմա դրանք բոլորը բացահայտված չեն, քանի որ հենց ինքը՝ Չեխովը Ադոլֆ Մարքսի համար երկերի ժողովածուի նախապատրաստման ժամանակ չի կարողացել հիշել իր վաղ ստեղծագործությունների պատկանելությունը: Հումորիստի ծածկանվան գործառույթը ոչ այնքան իրական հեղինակին թաքցնելն էր, որքան ընթերցողին զվարճացնելը, լարված պահելը (այստեղից էլ՝ փոփոխականությունը, կանխամտածված շփոթությունը. ընթերցողն ինքը պետք է փորձի կռահել պատմությունը, հեղինակին): Հաճախ կեղծանունը կոնկրետ պատմվածքի անհրաժեշտ տարր է, գրական ֆարսի մի մաս և չի կարող պատշաճ կերպով բացահայտվել դրա համատեքստից դուրս: Հազվագյուտ դեպքերում Չեխովի այս կամ այն կեղծանունը կարող էր հայտնի լինել միայն ծանոթների նեղ շրջանակին: Ստորև բերված է Չեխովի կեղծանունների ցանկը՝<ref name="PSSIP">''Чехов А. П.'' Полное собрание сочинений и писем в тридцати томах. Сочинения в 18-ти томах. — {{М.}}, Наука, 1982. — Т. 18. — С. 337—338.</ref><ref name="pseud">{{cite web|url=http://feb-web.ru/feb/masanov/man/10/man18427.htm|title=Чехов Антон Павлович|work=Электронное научное издание «Словарь псевдонимов русских писателей, ученых и общественных деятелей»|publisher=Фонд «Фундаментальная электронная библиотека»|accessdate=2016-12-06}}</ref> 20-րդ դարավերջի տվյալներով՝
{{columns-list|3|
Տող 385.
* Տատիկը՝ Ալեքսանդրա Իվանովնա Կոխմակովա (1804-1868), նյութապես ապահովված արհեստավորների ընտանիքից էր: Ընտանիքում պատրաստում էին բարձր պահանջարկ ունեցող սրբապատկերներ և փայտից մանր շինվածքներ: Երեխաների հետ բնակվել է Շույում, ամուսնուց առանձին, որը ընտանիքին այցելում էր միայն պարբերաբար: 1847 թվականին ուժեղ հրդեհը ոչնչացնում է 88 տուն՝ Մորոզովներին թողնելով առանց ունեցվածքի: Նույն տարում [[խոլերա]]յից մահանում է Յակովը: Այրի Ալեքսանդրան երկու դուստրերի Ֆեդոսիայի և եվգենիայի հետ միասին հանգրվան են գտնում գեներալ Պոպկովի մոտ, որը ոչ միայն ընդունում է ընտանիքին,այլև կազմակերպվում է որբերի գրագիտության ուսուցման հարցը:
 
=== ԾնողներըԾնողներ ===
1841 թվականին, երբ Չեխովի ապագա մայրը ընդամենը վեց տարեկան էր, Պավելը բնակություն է հաստատում Ռոստովում, Յակով Մորոզովի մոտ (հայր Եվգենի): Վեց տարի հետո, երբ Յակովը մահանում է, ընտանիքների միջև կապը խզվում է, բայց վեց տարի անց այն նորից վերականգնվում է, ի հայտ է գալիս, որ Եվգեկի Մորոզովի եղբայրը՝ Իվանը (1825-1867), աշխատել է Միտրոֆան Չեխովի (1836-1894), Պավել Եգորովիչի հարազատ եղբոր գլխավորությամբ: Դրա շնորհիվ Պավելն ու Եվգենիան ծանոթանում են, և 1854 թվականին նրանք ամուսնանում են:
 
==== ՄայրըՄայր ====
[[Պատկեր:Chekhova EYa.jpg|մինի|Ե. Յա. Չեխովա]]
Գրողի մայրը՝ Եվգենիա Յակովլևնա Չեխովան (1835-1919), ծնունդով Մորոզովացի առևտրականի աղջիկ էր. հանգիստ կին, որը անհողդողդ կերպով հանդուրժում էր ամուսնու դաժանությունները և չքավորության տարիները: Նա գրել և կարդալ չէր սիրում, ամբողջ կյանքը նվիրել էր ընտանիքին՝ կիսելով որդիների և դուստրերի հոգսերը: Նա ստիպված է վերապրել իր չորս երեխաների մահը, առաջինը մահանում է դուստրը՝ Եվգենիան (1869-1871) երկու տարեկան հասակում: Անտոն Չեխովը ասում էր, որ «Մեր մեջ տաղանդը հոր կողմից է, իսկ հոգին՝ մոր կողմից»:
 
==== ՀայրըՀայր ====
[[Պատկեր:Chekhov PE.jpg|մինի|Պ. Ե. Չեխով]]
[[Պատկեր:Chekhov with family 02.jpg|մինի|Կանգնած են` Իվանը, Անտոնը, Նիկոլայը, Ակեքսանդրը և Միտրոֆան Եգորովիչը: Նստած են` Միխայիլը, Մարիան, Պավել Եգորովիչը, Եվգենիա Յակովլևնան , Լյուդմիլա Պավլովնան և նրա որդին Գեորգին: 1874 թ.]]