«Օրատորիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
No edit summary
 
Տող 8.
Օրատորիա ժանրի առաջին օրինակների թվին է պատկանում [[Պալեստրինա]]յի դպրոցի ներկայացուցիչ, [[կոմպոզիտոր]] [[Ջիովանի Ֆրանչեսկո Աներո]]յի «Հոգևոր հարմոնիկ թատրոնը» երկխոսությունների ժողովածուն։
 
Աներոյից հետո շարունակվեց հոգևոր երկխոսությունների հետագա դրամատիզացիան։ Նրանցում աստիճանաբար հաստատվեց մոնոդիկ նոր ոճը։ Իսկ ժանրին հատուկ երկխոսությունը վերածվեց մի ընդգրկուն [[սյուժե]]ի, ծավալուն պատմության։ Ընդ որում՝ պատմիչի խոսքը՝ {{lang-lat|tesno}}-ն սկզբում կատարում էր երգչախումբը, իսկ հետո այն ներկայացվեց որպես [[ռեչիտացիա]]յի, [[ասերգ]]ի միջոցով,] և հոգևոր այդ պատմությունն աստիճանաբար սկսեց վերածվել հոգևոր դրամայի։ Դրամաները ստացան կոնցերտային բնույթ և հնչում էին իտալերեն լեզվով, և օրատորիայի այս տեսակը ստացավ Իտալական օրատորիա անվանումը։
 
Զուգահեռաբար զարգացավ նաև Լատինական օրատորիան։ Հռոմի [[Սան-Մարչելո]] եկեղեցում, Ներիի հավաքույթների հետ միաժամանակ, հոգևոր և աշխարհիկ արիստոկրատիայի շրջանակներում սկսվեցին աղթային հավաքներ, որոնց ընթացքում պրոֆեսիոնալ երաժիշտները լատիներենով էին կատարում ժամերգությունները։ Ըստ էության՝ դրանք [[պոլիֆոնիա|պոլիֆոնիկ]] [[մոտետ]]ներ էին։ Այդ միաբանության համար երաժշտություն գրեցին [[Օրլանդո Լասսոն]], [[Պալեստրինա]]ն, [[Կավալիերի]]ն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օրատորիա» էջից