«Աֆրոդիտե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Ոչ հանրագիրատայաին ոճ + արձանի մասին պետք է գրել առանձին հոդվածում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար}}
 
'''Աֆրոդիտե'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=57}}</ref> կամ '''Ափրոդիտե''' ({{lang-grc|Ἀφροδίτη}}, հնում ստուգաբանվում էր որպես ածանցյալ ἀφρός - «փրփուր» բառից), Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։ [[Զևս]]ի և [[Դիոնե]]ի դուստրը (այլ տարբերակի համաձայն՝ առաջացել է ծովի փրփուրից)։ Աֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվածների սրտերին, սեր պարգևում նրանց։ Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ [[Աթենաս]]ի, [[Արտեմիս]]ի և [[Հեստիա]]յի։ [[Հեփեստոս]]ի կինը և [[Արես]]ի տափածուն էր։ Ա-ին ուղեկցում են գեղեցկության և նազանքի աստվածները։ Մտնում էր 12 մեծ օլիմպիական աստվածների թիվը։ Նրան նվիրվել են բազմաթիվ մեհյաններ, որոնցից աչքի է ընկնում Կորնթոսի հռչակավոր տաճարը։ Ա-ի լավագույն արձաններից Տավրիդյան Աֆրոդիտե արձանը (մ.թ.ա. III դ.) պահվում է Լենինգրադի Էրմիտաժում, Միլոսյան Աֆրոդիտեն (մ.թ.ա. II դ.)՝ Լուվրի թանգարանում։ Աֆրոդիտեն իր պաշտամունքային էությամբ համանման է հայկական Աստղիկ աստվածուհուն։ Հռոմեական դիցաբանության մեջ նույնացվել է Վեներային։ Աֆրոդիտեն սիրում էր Կիպրոսի արքայի որդուն, Ադոնիսին։
 
Ափրոդիտեն սովորաբար պատկերվել է գեղեցիկ մերկ կնոջ տեսքով: Բազմաթիվ նկարիչներ պատկերել են գեղեցկուհուն ծովի մեջ մի մեծ խեցու վրա կանգնած:
== Ափրոդիտեի ծնունդը ==
Սիրո աստվածուհի Ափրոդիտեն ծնվում է ծովի փրփուրից: Նա հայտնի է իր շլացուցիչ գեղեցկությամբ և կախարդական հմայքով:
 
== Ափրոդիտեի սիրեկանները ==
Շնորհիվ իր գեղեցկության՝ Ափրոդիտեն հեշտորեն գայթակղում էր նրան, ում որ ցանկանար: Կրծքերի մոտ նա կրում էր իր ամուսին [[Հեփեսոս]]ի նվիրած գոտին, որը նույնպես գայթակղիչ ուժ ուներ: Հեփեսոսը պատմում է, որ [[Տրոյա]]ի պատերազմի ժամանակ [[Հերա]]ն վերցնում է այդ գոտին, որպեսզի գայթակղի [[Զևս]]ին, որ վերջինս չխառնվի պատերազմի ընթացքին և [[հույներ]]ը կարողանան հաղթանակ տանել:
 
== Արձանը ==
Փարիզի հռչակավոր Լուվր թանգարանում պահվող Աֆրոդիտեի արձանը այն ամենաչքնաղ ու ամենազարմանահրաշ ստեղծագործություններից է, որ երևէ կերտել են մարդկային մեծ հանճարն ու ճարտար ձեռքերը։
 
Գիտնականները ենթադրում են, որ այդ մարմարյա արձանը կերտել է հույն քանդակագործ Ագեսանդրոսը, մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում։ Արձանը գտնվել է 1820թ., Եգեյան ծովի Միլոս կղզու պեղումների ժամանակ, որտեղից էլ առաջացել է նրա Միլոսյան Աֆրոդիտե անվանումը։
 
Հազարամյակների ընթացքում կերտված արձանների մեջ Աֆրոդիտեն համարվում է ամենագեղեցիկը,չնայած որ կռնատ է։ Ենթադրում են, որ մարմարյա գեղեցկուհին իր ձեռքերում բռնած պահել է մի մեծ վահան, որի մեջ նայել է իրեն ինչպես հայելու մեջ։
 
== Առասպելը ==
Ափրոդիտեն ամուսնացած էր [[Հեփեստոս]]ի հետ, որը պաշտում էր իր գեղեցկուհի կնոջը և բազմաթիվ նվերներ անում նրան: Սակայն Ափրոդիտեն հաճախ դավաճանում էր ամուսնուն: Նրա բազմաթիվ սիրային կապերից ամենահայտնին պատերազմի աստված [[Արես]]ի հետ սիրավեպն էր: Արեսն ու Ափրոդիտեն չորս երեխա են ունենում. [[Դեյմոս]]ը՝ սարսափը, [[Ֆոբոս]]ը՝ վախը, [[Հարմոնիա]]ն և [[Էրոս]]ը՝ սերը:
 
== Թակարդն ընկած սիրեկանները ==
Տող 25 ⟶ 18՝
 
== Մահկանացու սիրեկանները ==
Ափրոդիտեի մեկ այլ սիրեկանից էր մահկանացու [[Ադոնիս]]ը: [[Պերսեփոնե]]ն, որը դժոխքի աստված [[Հադես]]ի կինն էր, նույնպես սիրահարված էր Ադոնիսին, և երբ վերջինս նախընտրում է ոչ թե իրեն, այլ գեղեցկուհի Ափրոդիտեին, [[Պերսեփոնե]]ն, խանդից դրդված, Ափրոդիտեի սիրային կապի մասին պատմում է Արեսին: Զայրացած Արեսը մի վայրի վարազի ազատ է արձակում և ուղարկում Ադոնիսի վրա: Կենդանին սպանում է Ադոնիսին, և վերջինս ընկնում է դժոխք, որտեղ նրան սպասում էր Պերսեփոնեն: Ափրոդիտեն գնում է [[Զևս]]ի մոտ և խնդրում ամենազորեղին հետ վերադարձնել իր սիրեկանին: Զևսը որոշում է այսպես լուծել այդ հարցը. Ադոնիսը տարվա կեսը կանցկացնի մեռյալների աշխարհում Պերսեփոնեի հետ, մյուս կեսն էլ՝ Ափրոդիտեի հետ:
 
Ադոնիսի մահը ցույց տվեց, թե որքան ողբալի ավարտ կարող էր ունենալ հասարակ մաղկանացուների համար սիրո աստվածուհու հետ սիրային կապի մեջ մտնելը: Մեկ այլ մահկանացու՝ [[Անքիսես]] անունով, որն Ադոնիսի նման գայթակղվում է Ափրոդիտեի հմայքով, նույնպես դաժան ճակատագրի է արժանանում: Ափրոդիտեն մարդանման տեսքով է երևում նրան, սակայն շուտով Անքիսեսը գլխի է ընկնում, որ իր դիմաց սիրո աստվածուհին է: Ափրոդիտեն Անքիսեսին խնդրում է խոստանալ, որ գաղտնի կպահի իրենց սիրային կապը, սակայն, հարբած լինելով, վերջինս բացում է այդ գաղտնիքը: Որպես պատիժ՝ Զևսը կուրացնում է նրան:
 
== Պիգմալիոն ==
[[Պիգմալիոն]]ը տաղանդավոր քանդակագործ էր, որը քանդակները պատրաստում էր իր ամբողջ եռանդով: Մի անգամ նա մի գեղեցիկ կնոջ արձան է պատրաստում, որն աներևակայելիորեն նման էր կենդանի մարդու: Պիգմալիոնն անմոռաց սիրահարվում է իր իսկ քանդակած կնոջը, և աղոթում սիրո աստվածուհուն շունչ պարգևել նրան: Խղճալով քանդակագործին՝ Ափրոդիտեն կենդանացնում է քանդակը:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Դիցաբանություն անավարտ}}
{{Հին հունական դիցաբանություն}}
{{Արտաքին հղումներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աֆրոդիտե» էջից