«Հայկ և Բել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 212.73.68.98 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Աշբոտ մասնակցի վերջին տարբերակին։
Ավելի հետաքրքիր և ծավալուն դարձնել տեղեկատվությունը, կարևոր տեղեկություններ հաղորդելով դրան։ Հուսով եմ օգտակար կլինեն և ձեզ։
Տող 5.
 
«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ [[Հայկ նահապետ|Հայկ]], իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ [[Ասորեստան]]ի թագավոր՝ [[Բել]]։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ [[Հայկ նահապետ|Հայկ]]ը չի հպատակվում. իր տոհմով [[Բաբելոն]]ից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ [[Հայկաշեն]] և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում [[Հայկ նահապետ|Հայկ]]ի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է [[Հայք]]։ Կռվի վայրը Հայկն անվանում է [[Հայոց ձոր]]։
 
Այս առասպելի պատմական էությունն իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր:
 
Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Մ. թ. ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին սկսվում է ահեղ ճակատամարտը:
 
== Հետաքրքիր փաստեր ==