«Միխայիլ Շոլոխով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
 
== Կյանք և կարիերա ==
Շոլոխովը ծնվել է [[Ռուսաստան]]ի կազակական Կրուժիլին գյուղակում։ Ծնվելիս ստացել է Կուզնեցով ազգանունը, որը 1912-ին փոխել է Շոլոխովի: Հայրը՝ Ալեքսանդր Շոլոխովը, կազակ չէր, եկել էր Ռյազանի նահանգից, եղել է ագարակապան, ջրաղացպան, զբաղվել է խոշոր եղջերավոր անասունների վաճառքով։ Մայրը՝ Անաստասիա Չերնիկովան, սերում էր ուկրաինական գյուղական ընտանիքից։ Պատանեկան տարիներին զրկվելով ծնողներից՝ Չեռնիգովի նահանգում ծառայության էր անցել կալվածատիրուհի Պանովայի մոտ, որը նրան բռնությամբ կնության էր տվել կազակ ատաման Կուզնեցովի որդուն, բայց որոշ ժամանակ անց լքել էր ամուսնուն, միացել Ալեքսանդր Շոլոխովին: Նա այնքան ժամանակ կրթություն չստացավ, մինչև որ հարկ եղավ որդու հետ շփվելու համար ձեռնամուխ լինել կրթվելու։ Շոլոխովը տառաճանաչ է դարձել Կառգին ստանիցայում, ուր նոր աշխատանքի էր անցել հայրը, ապա մեկ տարի սովորել [[Մոսկվա]]յի արական գիմնազիայի նախապատրաստական դասարանում, այնուհետև ուսումը շարունակել Վորոնեժի նահանգի Բոգուչարի քաղաքի գիմնազիայում մինչև [[1918]] թ., երբ միացավ [[բոլշևիկ]]յան կողմին ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ. նա այդ ժամանակ 13 տարեկան էր։ Հաջորդող տարիներին մասնակցել է պատերազմական գործողություններին։ Գրել սկսել է 17 տարեկանից։ Իր առաջին գրական ստեղծագործությունը («Ծննդանշան») ավարտել է 19 տարեկան հասակում։ [[1922]] թ. տեղափոխվում է Մոսկվա՝ լրագրող դառնալու նպատակով. նա ինքն էր իր ծախսերը հոգում։ 1922-1924 թվականներին աշխատել է որպես նավահանգստային բեռնորդ, [[քարտաշ|քարտաշ,]] հաշվապահ։ Միաժամանակ մասնակցել է գրողների սեմինարներին։ Նրա կյանքի պատմությունն ուսումնասիրողներից ոմանք պնդում են, որ այդ ընթացքում նա աշխատել է բանվորական ,,Օրինա՛կ վերցրեք,, բնակշինկոոպերատիվի բնակվարչությունում, որի ղեկավարը Լևոն Գալուստի Միրումովը /Միրումյան/ էր. վերջինիս հետ Շոլոխովը ծանոթացել էր դեռ նախքան Մոսկվա գալը, Վյոշենսկայայում: Դեռևս նախահեղափոխական տարիներից բոլշևիկյան կուսակցությանն անդամագրված այս պաշտոնյան զգալի դեր է խաղացել մոսկովյան ժամանակաշրջանի առաջին տարիներին Շոլոխովի կյանքը դասավորելու, նրա առաջին ստեղծագործությունների լույսընծայումն ապահովելու գործում: Նրա առաջին տպագիր գործը ֆելիետոն էր՝ «Փորձարկումը» ([[1923]])<ref name="Ermolaev, Herman 1982">Ermolaev, Herman. Mikhail Sholokhov and his art. Princeton: Princeton UP, 1982. 9.</ref>: [[1924]] թ. Շոլոխովը, վերադառնալով Վյոշենսկայա, ամբողշովին նվիրվում է ստեղծագործական աշխատանքին։ Նույն տարում ամուսնանում է Մարիա Գրոմոսլավսկայայի հետ (1901-1992)։ Նրանք ունենում են երկու դուստր և երկու որդի։ Նրա առաջին գիրքը «Դոնի պատմվածքներ»-ն է։ Այստեղ զետեղված են նրա պատմվածքները ռուսական քաղաքացիական պատերազմի և [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում իր հայրենի եզերքի մասին։ Գիրքը հրատարակվել է [[1926]] թ.։ "Նախալյոնոկ" պատմվածքի հիման վրա, որը մասամբ իր մանկության մասին էր, ավելի ուշ նկարահանվել է [[ֆիլմ]]։ Նույն տարվա ընթացքում սկսում է գրել «Խաղաղ Դոնը», որի համար ստանում է Ստալինյան մրցանակ: Գիրքը ավարտել է 14 տարում (1926–1940)։ "Խաղաղ Դոնը" դարձավ ամենաշատ ընթերցվող խորհրդային գիրքը և կարծես սկիզբ դրեց սոցիալիստական ռեալիզմին։ Այս գրքի համար Շոլոխովը [[1965]] թ. ստացել է [[նոբելյան մրցանակ]] գրականության բնագավառում։ Գրքում նկարագրվում է Առաջին համաշխարհային և ռուսական քաղաքացիական պատերազմների ընթացքում կազակների կյանքը։ Ի դեպ, Շոլոխովին Նոբելյան մրցանակը տրվեց այն բանից հետո, երբ ֆրանսիացի նշանավոր գրող և փիլիսոփա Ժան Պոլ Սարտրը հայտարարեց, որ ինքը կհրաժարվի Նոբելյան մրցանակից, քանի դեռ Շոլոխովն այդ մրցանակին չի արժանացել: «Հերկած խոպանը» գրել է 28 տարում։ Այս գրքի համար ստացել է [[Լենին|Լենինյան]] մրցանակ։ Այն բաղկացած է երկու մասից՝ «Վաղվա սերմերը» ([[1932]]) և «Բերքահավաքը Դոնում» ([[1960]])։ «<nowiki/>[[Մարդու ճակատագիրը (պատմվածք)|Մարդու ճակատագիրը]]<nowiki/>» կարճ պատմվածքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։ Կիսատ է մնացել «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի» վեպը, որը [[Երկրորդ Համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում [[ԽՍՀՄ]]-ում տեղի ունեցած կռիվների մասին է։ 1930-ականներին նա բազմաթիվ նամակներ էր գրում Ստալինին Դոնի շրջանի [[կոլտնտեսություն]]ներում և [[սովխոզ]]ներում առկա սարսափելի իրավիճակի վերաբերյալ՝ խնդրելով աջակցել ագարակատերներին։<ref>[http://next.feb-web.ru/feb/sholokh/texts/piv/piv-0221.htm1?cmd=1 ФЭБ: Переписка – 1997 (описание)]</ref> Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Շոլոխովը տարբեր լրագրերի համար հոդվածներ էր գրում պատերազմական իրադարձությունների մասին։ Նա նաև լուսաբանում էր նացիստների կողմից Դոնում կատարածկատարված ավերածությունները։ Մայրը մահանում է [[1942]] թվականին Վյոշենսկայայում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով։ Շոլոխովի երկերի ժողովածուն հրատարավել է 8 հատորով 1956-1960 թթ.։
 
== Գրվածքների հեղինակության հիմնահարցը ==